fbpx

Բիչախչյանը փոխարինման է մտել վերջնամասում, Հարությունյանը՝ խաղացել 45 րոպե

Սլովակիայի Բարձրագույն խմբի 7-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտություն է կրել Բրատիսլավայի «Սլովանից»։

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 85-րդ րոպեին։ Նշենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում։

Ինչ վերաբերում է «Զեմպլին Միխայլովցեին», ապա այդ թիմը հյուրընկալել է «Պոդբրեզովային» ու առավելության հասել 2-0 հաշվով՝ տոնելով առաջնությունում իր առաջին հաղթանակը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո։

«Ժիլինան» 12 թիմի պայքարում 10 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Զեմպլին Միխայլովցեն» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավելենք, որ թե՛ Բիչախչյանը, թե՛ Հարությունյանը հրավիրվել են երիտասարդական հավաքական ու նրա կազմում սեպտեմբերի 7-ին և 11-ին կմասնակցեն համապատասխանաբար Ավստրիայի ու Մակեդոնիայի հասակակից ընտրանիների հետ ընտրական հանդիպումներին։

Հարոյանը հերթական անգամ մնացել է պահեստայինների նստարանին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Վերջին ամիսները ինձ համար սև էին». Վահան Բիչախչյանը վերադարձել է մարզումներին «Ժիլինայի» հետ (տեսանյութ)

Վահան Բիչախչյան. «Հունիսի 12-ից «Ժիլինայի» հետ կսկսեմ նախապատրաստվել նոր մրցաշրջանին»

Վահան Բիչախչյանը Հայաստանում է և մարզվում է «Շիրակի» հետ

Վարդան Բիչախչյանը՝ Վահան Բիչախչյանի առողջական վիճակի մասին (տեսանյութ)

Մոտ 8 ամիս՝ խաղադաշտից դուրս. Մ19 հավաքականի նախկին ավագի՝ խաղերին չմասնակցելու պատճառը

«Փյունիկը» հաղթեց երկրորդ ընկերական խաղում

Օզբիլիսն ու Մարկոսը չխաղացին, Ադամյանի գերազանց վիճակագրությունը 2-րդ Բունդեսլիգայում (տեսանյութ)

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Սարգիս Ադամյանի «խելագար» ելույթը 2-րդ Բունդեսլիգայի առաջատարի դեմ (տեսանյութ)

Արմեն Հովհաննիսյանը հերթական գոլն է խփել Սլովակիայում

Արմեն Հովհաննիսյանն իր 2-րդ գոլն է խփել Սլովակիայի Մ-19 առաջնությունում

Վահան Բիչախչյանի հիանալի գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» երկրորդ թիմում (տեսանյութ)

Հովհաննես Հարությունյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ

Վահան Բիչախչյանի վերադարձն ու գոլային փոխանցումը, Հարությունյանի նորամուտը Ղազախստանում (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը՝ ապաքինման ընթացքի մասին