fbpx
Բաժիններ

Մարզային 2 թիմ դեռ «քաղցած» են, «Բանանցի» լավագույն մեկնարկը վերջին 8 առաջնությունում

ԲԽ-ի 7-րդ տուրը՝ 10 փաստով

Խոշոր հաշվով հաղթելով «Փյունիկին»՝ «Լոռին» ամրապնդեց առաջնության միանձնյա առաջատարի իր դիրքը: Իսկ ահա «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» դարձյալ չկարողացան առաջնությունում առաջին հաղթանակները տոնել:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում անցկացված 26 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 9-ական հաղթանակ են տոնել, 8 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում խփվեց 14 գոլ: Դա 5-րդ տուրում գրանցված արդյունավետության ռեկորդի կրկնությունն է: Առաջնության մեկնարկից անցկացված 26 հանդիպումներում 67 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,57 գոլ մեկ խաղում:

Բարձրակարգ լեգեոներներով համալրված «Լոռին» առանց խնդիրների հաղթեց «Փյունիկին», այլ արդյունքներ (տեսանյութ)

2․ «Ալաշկերտը» Բարձրագույն խմբի առաջնություններում ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Մինչ այդ ալաշկերտցիները 5-1 հաշվով հաղթել էին «Ուլիսին» (2013/14թթ.) և «Փյունիկին» (2013/14, 2017/18թթ.), 4 անպատասխան գնդակ էին խփել «Ուլիսի» (2015/16թթ.) և «Գանձասար-Կապանի» (2017/18թթ.) դարպասները:

Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» կրկին 6-0 հաշվով պարտության էր մատնել «Արցախին»՝ տոնելով պատվավոր մրցանակի խաղարկություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը:

3․ «Լոռին» Բարձրագույն խմբում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց: Վանաձորցիներն ընթացիկ առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Առաջնության միանձնյա առաջատարը նաև ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 6 հանդիպումներում 11 գոլ է խփել: Արդեն 3-րդ խաղն է, որ «Լոռին» մրցակցի դարպասը 3 գոլ է խփում: Մինչ այդ վանաձորցիները նման արդյունավետությամբ աչքի էին ընկել «Արցախի» և «Բանանցի» հետ հանդիպումներում:

Ինչպես «Լոռին» ճախրեց խաղադաշտում և տապալեց «Փյունիկին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

4․ «Գանձասար-Կապանն» առաջնության 5-րդ խաղում էլ չկարողացավ հաղթանակ տոնել՝ կրկնելով թիմի ամենաանհաջող մեկնարկի տխուր ռեկորդը: Առաջին անգամ գանձասարցիները մեկնարկային 5 հանդիպումներում չէին հաղթել 2009թ. առաջնությունում՝ պարտվելով բոլոր հանդիպումներում էլ: Նախորդ առաջնությունում էլ «Գանձասար-Կապանն» անցկացրած 5 հանդիպումներից 3-ում պարտվել էր, 2-ն ավարտել էր ոչ-ոքի:

ՀՀ առաջնություններում կապանցիներն արդեն 8 խաղ շարունակ չեն կարողանում հաղթանակ տանել: Առայժմ վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է մայիսի 5-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 4-3: Առանց հաղթանակների ամենաերկար շարքը (11 խաղ) գանձասարցիների մոտ գրանցվել է 2014/15-2015/16թթ. առաջնություններում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)