Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 7-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն) - VNews
Բաժիններ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 7-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից առաջ կայացել է Բարձրագույն խմբի 7-րդ տուրը։ Կենտրոնական խաղում «Լոռին» Երևանում 3-0 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ, «Բանանցը» նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին», «Ալաշկերտը» 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Արցախի» դարպասը, իսկ «Արարատ-Արմենիան» 3-1 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն 4 ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն լռում էր և որոշել է գոլային ծարավը մեկ շնչով հագեցնել՝ հեթ-տրիքի հեղինակ դառնալով «Արցախի» հետ մրցավեճում։ Ի սկզբանե պարզ էր, որ գործող չեմպիոնն ակնհայտ ֆավորիտ է այս դիմակայությունում։ «Դեղիններն» առաջին հերթին իրենք իրենց ապացուցելու բան ունեին նախորդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո։

Արդյունքում՝ 6-0։ Եդիգարյան-կրտսերը նախ աչքի է ընկել 11-մետրանոցից՝ խփելով իր թիմի 3-րդ գնդակը, ապա մյուս 2 դեպքում նշանառու հարվածներով եզրափակել է թիմային հրաշալի կոմբինացիաները։ Սա կարևոր էր Արտակի համար հավաքականին միանալուց առաջ։ Ճիշտ է, նա այնտեղ կրկին հանդես կգա պաշտպանությունում, շատ հավանական է՝ ձախ թևում։

3․ Իվայլո Դիմիտրով («Արարատ-Արմենիա»)

Բուլղարացի հարձակվողը 6 գոլով այս պահին առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նրա ակումբի մրցակցի՝ «Շիրակի» պարագայում պատմությունը կրկնվել է․ գյումրեցիներն առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին ոչնչով չեն զիջում, շատ դեպքերում՝ նույնիսկ գերազանցում են, բայց ընդմիջումից հետո ուժերը սպառվում են։ Պատճառները հայտնի են, բայց «Արարատ-Արմենիայի» հետ խաղում դրանց են ավելացել նաև դիրքային կոպիտ սխալները։

Ուշագրավ է, որ «Շիրակն» ամեն խաղում կարողանում է լավ կոմբինացիաներ ձեռնարկել ու նպաստավոր պահեր ստեղծել, սակայն չի բավականացնում եզրափակող ֆուտբոլիստը։ Միգուցե այս խնդիրը լուծում ստանա Ժան-Ժակ Բուգուհիի վերադարձով։ Իսկ «Արարատ-Արմենիայում» կա այդպիսի տղա՝ հանձին Դիմիտրովի, ով դուբլ է ձևակերպել այս մրցավեճում և ապահովել իր թիմի հաղթանակը։ 2 դեպքում էլ գործել է սառնասիրտ, եզրափակել թիմակիցների հաշվենկատ փոխանցումները։ Մոտ էր նաև հեթ-տրիքին, բայց Երմակովն այդ դրվագում փրկել է գյումրեցիներին։

Մարզային 2 թիմ դեռ «քաղցած» են, «Բանանցի» լավագույն մեկնարկը վերջին 8 առաջնությունում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը