fbpx
Բաժիններ

Էտո՛Օ․ «Գվարդիոլային հիշեցրի, որ նա երբեք չի եղել մեծագույն ֆուտբոլիստ, այլ եղել է լավ ֆուտբոլիստ»

Կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օն, ով ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայում» և նրա կազմում 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, պատմել է «կապտանռնագույնների» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին։

Աֆրիկացի ֆուտբոլիստն ու իսպանացի մասնագետը «Բարսելոնայում» աշխատել են 2008/09թթ․ մրցաշրջանում, երբ թիմը չեմպիոնական հեթ-տրիք ձևակերպեց։

«Երբ նա գլխավորեց առաջին թիմը և բարձրացրեց իմ հեռանալու հարցը, ես, առաջին հերթին, հիշեցրի Գվարդիոլային, որ նա երբեք չի եղել մեծագույն ֆուտբոլիստ, այլ եղել է լավ ֆուտբոլիստ, դա այդպես է։ Իսկ մարզչական գործում Գվարդիոլան այդ պահին դեռ ոչինչ չէր ապացուցել։

Ես անձամբ զրուցեցի նրա հետ այդ թեմայի շուրջ և ասացի, որ չեմ հարգի նրան, եթե նա էլ չհարգի ինձ։ Ես ընկերական խաղերում իմ արդյունավետ խաղով նրան ստիպեցի, որ այլևս չմտածի ինձնից հրաժարվելու մասին։ Բայց փաստն այն է, որ մենք այդ մեկ մրցաշրջանի ընթացքում համարյա չենք խոսել իրար հետ։

Իսկ հետո, երբ ես արդեն «Ինտերում» էի ու խաղում էի «Բարսելոնայի» դեմ, նա հանդիպումից հետո սեղմեց ձեռքս հատուկ տեսախցիկների համար։ Այդ պահին ցանկանում էի ծիծաղել, քանի որ մենք տեսել էինք իրար դեռ թունելային հատվածում, և Գվարդիոլան այդ ժամանակ անտեսել էր ինձ»,- Էտո՛Օյի խոսքերը մեջբերում է beIN Sports-ը։

Հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2009թթ․։

Լուսանկար Լիոնել Մեսիի մանկությունից, որն ակամայից ժպիտ է առաջացնում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը

«Կոուտինյոն հեռացավ «Բարսելոնայից» Մեսիի պատճառով». Ռիվալդո

«Դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ». Ինչու՞ առաջին իսկ խաղում ձախողվեց Գրիզմանը

Վալվերդեն կարող է փոխել «Բարսելոնայի» մարտավարությունը «Բետիսի» դեմ խաղում

Սանչեսի տեղափոխությունը Իտալիա կարող է ձախողվել

Նեյմարը նշել է «Բարսելոնայի» պատմության ամենակարևոր գոլերից մեկը

Լուկակուն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը ու երկրպագուներին

Սուարեսը կարող է կարիերան ավարտել Բեքհեմի ակումբում

Ռոնալդու. «Ես շատ եմ հիանում Մեսիի կարիերայով»

«Ինտերն» ընդունեց իտալական ակումբի առաջարկը, հիմա խոսքն Իկարդիինն է

Մեսիի ապաքինման գործընթացի վերաբերյալ դրական նորություններ կան

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Մեսին կարող է խաղալ արդեն այս շաբաթ

Դեմբելեի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին

«Նեյմար օպերացիա». ՊՍԺ-ն պատասխանել է «Բարսելոնային»