fbpx
Բաժիններ

Կուրտուա․ «Ռեալում» թիմակիցներս հաճախ են կատակում՝ հիշեցնելով ՉԼ պարտված եզրափակիչը»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է նոր ակումբում առաջին շաբաթների և թիմակիցների հետ փոխհարաբերությունների մասին։

«Առաջին օրերին անընդհատ մեկ տեղից ուղևորվում ես մյուսը՝ բուժզննումներ, պաշտոնական ներկայացում․․․ Դրանք այն պահերն են, երբ գիտակցում ես, թե ինչ մասշտաբի ակումբ ես տեղափոխվել։ Ես առանձնահատուկ ուրախ եմ, քանի որ կարող եմ երեխաներիս տեսնել ամեն օր, թեև 16 ամսական որդիս դեռ շատ փոքր է, որպեսզի հասկանա ամեն ինչ։

Հիանալի փոխհարաբերություններ են հաստատվել թիմակիցների հետ։ Նրանք հաճախ կատակում են կապված Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ, երբ «Ատլետիկոյի» հետ պարտվեցի «Ռեալին»։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի գավաթի այս խաղարկության խմբային փուլին, ապա բավականին մրցունակ խմբում ենք հայտնվել, բայց պետք է շարունակենք հաղթել։

Մինչմրցաշրջանի ամենավերջում միացա «Ռեալին», և նորմալ է, որ նորամուտս մի փոքր ձգձգվեց։ Անցկացրած երկրորդ մարզումից հետո ցավեր էի զգում, ինչը նշածս պատճառով նորմալ էր, ուստի պետք է շատ աշխատեի մարզավիճակ հավաքելու համար։ Շատ ուրախ եմ, որ ինձ թույլ տվեցին խաղալ վերջին մրցավեճում»,- բելգիացի դարպասապահի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Կուրտուան իր ներկայիս թիմի դեմ խաղացել էր 2014թ․ Լիսաբոնում կայացած եզրափակչում։ «Ատլետիկոն» հաղթում էր 1-0 հաշվով Դիեգո Գոդինի գոլի շնորհիվ, սակայն Սերխիո Ռամոսն ավելացված 3-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Մրցավեճը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Արքայական» ակումբը Բեյլի, Մարսելոյի ու Ռոնալդուի գոլերի շնորհիվ հաշիվը դարձրեց 4-1՝ իր պատմության մեջ 10-րդ անգամ դառնալով Եվրոպայի ակումբային չեմպիոն։

Կուրտուան անկեղծացել է Նավասի հետ հարաբերությունների մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Մոդրիչի բացակայությունը լուրջ «գլխացավանք» է Զիդանի համար

«Ռեալի» ներկայացուցիչները Փարիզում են

Կեյլոր Նավասը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը

Պաշտոնական. Կուբոն վարձավճարով կխաղա «Մալյորկայում»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն

«Դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ». Ինչու՞ առաջին իսկ խաղում ձախողվեց Գրիզմանը

«Ռեալի» դարպասապահը խնդրել է իրեն տրանսֆերի հանել

«Ռեալը» նոր այլընտրանք ունի Պոգբայի համար

L’Equipe. «Ռեալն» իր ամբողջ «թիմին» է առաջարկել ՊՍԺ-ին, սակայն մերժվել է

Զիդանը գոհ է Խամեսի աշխատանքից, բայց նա դեպքերի որոշակի ընթացքի դեպքում կարող է հեռանալ «Ռեալից»

Ժոաու Ֆելիշը կարիքները հոգացել է մարզումային խաղադաշտի անկյունում (լուսանկար)

«Ռեալի» ճապոնացի հրաշամանուկը կտեղափոխվի իսպանական ակումբ

«Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ». Թոփ 10 ֆուտբոլիստ, որ սպավածից շուտ են թողել ֆուտբոլը

Հայտնի է առաջին մադրիդյան դերբիի օրն ու ժամը

Ռոնալդուն նշել է «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառներից մեկը