fbpx

Վահան Բիչախչյանի հիանալի գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

2021թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականն արտագնա խաղում ուժերն է չափել Ավստրիայի հասակակից ընտրանու հետ։

Դաշտի տերերը հաղթանակ են տոնել 2-1 հաշվով։ Ավստրիացիներից Մարկո Կվասինան 3-րդ րոպեին բացել է հաշիվը 11-մետրանոց հարվածով, իսկ մեր ընտրանուց 61-րդ րոպեին հաջողության է հասել Վահան Բիչախչյանը։ Ի դեպ, նա փոխարինման էր մտել այդ գոլից ընդամենը 7 րոպե առաջ։

Ավստրիայի հավաքականը հաղթանակ է կորզել Մաքսիմիլիան Ուլմանի՝ 70-րդ րոպեին կատարած դիպուկ հարվածի շնորհիվ։

Սա այս ընտրական փուլում մեր հավաքականի առաջին հանդիպումն էր Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, մնացած խաղերում գլխավոր մարզչի պաշտոնում եղել է Արթուր Ոսկանյանը։

Հայաստանի ընտրանին արդեն 8 խաղ է անցկացրել ընտրական այս մրցաշարում՝ տոնելով 2 հաղթանակ, գրանցելով մեկ ոչ-ոքի, կրելով 5 պարտություն։ Ի դեպ, մեր հավաքականը 2 դեպքում էլ հաղթել է ենթախմբի հետնապահ Ջիբրալթարի ընտրանուն։

Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին մնացել է անցկացնել ևս 2 խաղ։ Մեր երիտասարդները սեպտեմբերի 11-ին Սկոպյեյում ուժերն են չափելու մակեդոնացիների հետ, իսկ հոկտեմբերի 16-ին հյուրընկալվելու են Սերբիայի հավաքականին։

Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմն ու փոխարինման մտած ֆուտբոլիստները՝

1․ Հենրի Ավագյան, 2․ Դավիթ Տերտերյան (11․ Վահան Բիչախչյան, 54՛), 3․ Արթուր Քարտաշյան, 5․ Հակոբ Հակոբյան, 6․ Վահագն Հայրապետյան (7․ Պետրոս Ավետիսյան, 46՛), 10․ Հովհաննես Հարությունյան (14․ Արթուր Նադիրյան, 71՛), 16․ Գրիգոր Աղեկյան, 18․ Ալիկ Առաքելյան, 20․ Հովհաննես Նազարյան, 22․ Ռոբերտ Հակոբյան, 23․ Նարեկ Պետրոսյան։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վահան Բիչախչյանը Հայաստանում է և մարզվում է «Շիրակի» հետ

Վարդան Բիչախչյանը՝ Վահան Բիչախչյանի առողջական վիճակի մասին (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես. «Մեր հեռակա նպատակը Հայաստանում ֆուտբոլի զարգացումն է»

Հայաստանի Մ21 և Մ19 տարեկանների հավաքականները սկսում են մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի ուսումնա-մարզական հավաք

Կրկին Իտալիա. Հայտնի են Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց հերթական շրջափուլը

Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը սերբերի դեմ խաղում

Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ

Ազգային հավաքականի ձախողման մեկ այլ՝ փոքր-ինչ թաքնված, բայց շատ կարևոր կողմը

Թեժ վերջաբան․ Հայաստանի Մ-21 հավաքականը գոլառատ խաղում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Մ21. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղում

Ավստրիայի Մ-21 – Հայաստանի Մ-21․ Ուղիղ հեռարձակում

Հայաստանի Մ-21 հավաքականի մարզումն Ավստրիա մեկնելուց առաջ (լուսանկարներ)

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինայի» երկրորդ թիմում (տեսանյութ)