Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ - VNews
Բաժիններ

Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլասերներից շատերը երևի այնքան նյարդայնացած և բարկացած են եղել հավաքականի ելույթից, որ մոտ 70-րդ րոպեից արդեն դադարել են հետևել հանդիպման ընթացքին։ Հատուկ նրանց համար նշենք, որ խաղն ավարտվել է 2-0 հաշվով, և այդպիսիք ոչինչ չեն կորցրել՝ չդիտելով մրցավեճի վերջնամասը։ Ընդհակառակը, որոշակիորեն խնայել են նյարդերը։

Հայացք նետելով Մակեդոնիա – Հայաստան հանդիպմանը՝ անդրադառնանք մտահոգիչ գլխավոր հարցերին ու փորձենք որոշակի լուծումներ գտնել։

Ինչո՞ւ էին հիմնական կազմից դուրս մնացել Մարկոսն ու Օզբիլիսը

Այո՛, կարելի էր պատկերացնել, որ Վարդան Մինասյանն ինչ-որ «հանճարեղ» բան է մտածել, օրինակ՝ խաղալ պաշտպանությունից առաջին 45 րոպեում ու պահպանել հաշիվը, ապա խաղադաշտ նետել 2 «հրացանակիրներին» և խոցել մակեդոնական հենակետերը։ Բայց դա ընդամենը պատրանք էր։ Ախր մեր նման հավաքականի համար չափից դուրս մեծ ճոխություն է Մարկոսի ու Օզբիլիսի պես ֆուտբոլիստներին պահեստայինների նստարանին թողնելը։

Ֆիասկո՝ հայկական մոտիվներով․ Հայաստանի հավաքականը գլխիկոր է հեռանում Մակեդոնիայից (տեսանյութ)

Երկուսն էլ իրենց խաղով ապացուցել են, որ ամեն գործողությունով կարող են ինչ-որ դրական բան տալ հավաքականին։ Հատկապես Մարկոսը, ով աներևակայելի մարզավիճակում է և ինտելեկտուալ ամենաբարձր որակներով ֆուտբոլիստ է։ Երկուսն էլ մտան խաղադաշտ ընդմիջումից հետո։ Իրենք էլ կարծես զարմացած ու զայրացած էին այդպիսի որոշման վրա։ Մշտապես համեստությամբ աչքի ընկնող Մարկոսը դրվագներից մեկում նույնիսկ չտիրապետեց նյարդերին ու վեճ էր հրահրում մրցակցի հետ։

Եթե Մարկոսը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում, ապա Արասին տեսնելու համար դեռ շատ պետք է սպասեինք։ Արդեն 59-րդ րոպեին անփույթ խաղով պարտվում էինք 0-2 հաշվով, իսկ Մինասյանն Օզբիլիսին խաղադաշտ է մտցնում․․․ 68-րդ րոպեին։ Ո՞րն է իմաստը։ Պատասխան չկա։

Վարդան Մինասյան․ «Մրցակիցը 2,5 շանս ունեցավ և կարողացավ 2 գոլ խփել»

Մարզչական թուլություն Մինասյանի կողմից

ԼԱՎ մարզիչը նա է, ով խաղից առաջ հաջողությամբ ուսումնասիրում է մրցակցին ու իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով նախօրոք կազմում դիմացինի սխալներից օգտվելու հեռանկարը։ Իսկ ՀԶՈՐ մարզիչն այն է, ով կարողանում է արդեն հանդիպման ընթացքում ճիշտ և դիպուկ որոշումներով ազդել մրցավեճի ելքի վրա։ Մինասյանը գուցե երկար էր պատրաստվել Սկոպյեյի արկածին, բայց խաղի ընթացքում չարեց ոչինչ։

Տեսնելով, որ առաջին խաղակեսում, մեղմ ասած, ոչինչ չի ստացվում, հավաքականի մարզիչը փոքր-ինչ թարմություն բերեց կազմ Մարկոսի ներկայությամբ։ Բայց խաղաոճի առումով իսկական քաոս էր տիրում։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում բաց թողած երկրորդ գոլից հետո։ Տպավորություն կար, որ մտածված և մշակված ոչինչ չկա, և ֆուտբոլիստները զբաղված են չստացված իմպրովիզացիաներով։ Նաև ինչո՞ւ այդքան հաճախ խաղալ երկար փոխանցումներով, եթե մեր առջևի գծում չկա, օրինակ, Օլիվյե Ժիրուի պես ֆուտբոլիստ։

Ընդ որում, Մինասյանը բավականին հանգիստ էր և մի պահ իր պատմածով ժպիտ էր պարգևել օգնական Արթուր Մկրտչյանին։

Մեզ նոր ավագ է պետք

Երբ Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղից հետո հարց ուղղվեց Մխիթարյանին, թե ինչ է ասել ընդմիջմանը հանդերձարանում թիմակիցներին որպես ավագ ոգևորելու համար, նա պատասխանեց․ «Մոտիվացնելու կարիք չկար։ Եթե պիտի սպասեն, թե երբ է Հենոն իրենց մոտիվացնելու, կարող են խաղադաշտ դուրս չգալ»։ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, Մակեդոնիայում էլ ինչ-որ բան ասելու կարիք չի զգացել։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոման» Ա սերիայում մեկնարկեց ոչ-ոքիով, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Դիեգո Ռոսի Մարաշլյանը հայտավորվել է Ուրուգվայի հավաքականի կազմում

Մխիթարյանը՝ «կեղծ 9 համար»․ «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» դեմ խաղի համար

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Գոլասո՜. ՈւԵՖԱ-ն տպավորված է Վբեյմար Անգուլոյի գոլով Էստոնիայի դարպասը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

3 օր մինչև մրցաշրջանի մեկնարկը․ «Ռոման» հերթական մարզումն է անցկացրել (ֆոտո)

«Նոր մրցաշրջան, նույն Միկին»․ «Ռոմայի» թվիթերյան գրառումը (նկար)

Ալեքսանդր Կարապետյան. «Օրհներգը երգելիս շփոթվեցի ու ամեն ինչ մոռացա»

Հարությունյանի խոսքով՝ Մխիթարյանը հաջորդ հավաքին կլինի հավաքականի հետ

«Ընդմիշտ իմ սրտում». Մխիթարյանը արխիվային լուսանկարներով շնորհավորել է հոր տարեդարձը

Արաս Օզբիլիսը խաղադաշտ է կառուցել Երևանում (ֆոտո)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանն այս պահին լավ մարզավիճակում է»

Մխիթարյանի գոլը «Կալյարիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)