fbpx
Բաժիններ

Դիեգո Սիմեոնեն՝ գոլահար որդու մասին․ «Նրան երբեք չեմ հրավիրի իմ ակումբ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գործնականում բացառել է այն հնարավորությունը, որ որդու՝ «Ֆիորենտինայի» հարձակվող Ջիովանի Սիմեոնեի հետ երբևէ կարող է աշխատել Եվրոպայի գործող Սուպերգավաթակրի կազմում։

«Որդիս ունի անհրաժեշտ բոլոր որակները, որպեսզի խաղա իմ թիմում, բայց ես նրան երբեք չեմ հրավիրի իմ ակումբ։ Ցավոք, դա այդպես է։ Չեմ ցանկանում ամբողջությամբ բացառել այդպիսի հնարավորությունը, բայց շատ բարդ կտրվեր աշխատանքը, երբ հանդերձարանում որդիս լիներ։ Հեշտ չէր լինի նրա, ինձ և մեր հարաբերությունների համար։

Միաժամանակ, նա իրեն հիմա հիանալի է դրսևորում, և, հնարավոր է, մի օր, երբ ես արդեն չեմ լինի «Ատլետիկոյում», նա կարողանա տեղափոխվել այստեղ։ Ուրախ եմ Ջիովանիին տեսնել Արգենտինայի հավաքականում, նա ունի ամեն ինչ հաջողությունների հասնելու համար»,- ասել է Սիմեոնեն։

Ամռանը խոսակցություններ էին պտտվում, որ Սիմեոնեն ցանկանում է իր որդուն տեսնել «Ատլետիկոյի» կազմում։ Բացի այդ, լրատվամիջոցները պնդում էին, որ «Ֆիորենտինան» մերժել է մադրիդյան ակումբի՝ 40 մլն եվրո գնահատված առաջարկը։

Արգենտինացի մասնագետին նաև հարց է ուղղվել, թե հնարավորության դեպքում ո՞ր ֆուտբոլիստին կնախընտրեր մարզել իր թիմում՝ Նեյմարի՞ն, թե՞ Կիլիան Մբապեին․ «Կընտրեի Նեյմարին։ Լուիս Էնրիկեի «Բարսելոնայում» բրազիլացին աշխատում էր թիմի համար, երբ դա անհրաժեշտ էր։ Մբապեն ավելի շատ անհատական որակներով աչքի ընկնող խաղացող է և, ի տարբերություն Նեյմարի, խաղադաշտում կոնկրետ դիրք չունի»,- հավելել է Սիմեոնեն։

Սիմեոնեն ասել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖՖՖ-ի նախագահը ՊՍԺ-ի հետ կքննարկի Մբապեի՝ Օլիմպիական խաղերին մասնակցության հարցը

Մորատայի և Սաուլի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ատլետիկոյին» «Օսասունայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ռիբերին վիրահատվել է, հայտնի է՝ երբ կվերադառնա խաղադաշտ

Կոնտեն չեղարկել է ասուլիսը՝ ի նշան բողոքի ընդդեմ ԶԼՄ-ների

Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ կարող է չկայանալ ֆուտբոլիստի կնոջ պատճառով

Իբրահիմովիչ. «Նա իմ սիրելի ֆուտբոլիստն է»

Նեյմարը խոսել է Կավանիին 11-մետրանոցը զիջելու մասին

Իբրահիմովիչը նշել է՝ որ ֆուտբոլիստն է այս պահին իր ֆավորիտը

«Ռեալը» որոշել է, թե երբ ձեռք կբերի Մբապեին

Forbes. Ովքեր են ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկները 2019-ին

Նեյմարը կրկին գումար է պահանջում «Բարսելոնայից»

Ռիբերիի վնասվածքն ավելի լուրջ է․ նա կվիրահատվի

Գրիզման․ «Ատլետիկոն» ցանկացած մրցաշրջանում կարող է հաղթել և՛ Լա լիգան, և՛ Չեմպիոնների լիգան»

Նեյմարը 11 մետրանոցը իրացնելու իրավունքը զիջում է Կավանիին (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Բրյուգեին», ՊՍԺ-ն ջախջախեց «Գալաթասարային» (տեսանյութ)

«Ատլետիկոն» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում է, «Բայերը» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)