fbpx
Բաժիններ

Արամ Հակոբյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Թուրքիայի Գեբզե քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Հակոբյանը պարտության մատնելով Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոյին, վաստակեց  5,5 միավոր, ինչը լավագույն արդյունքն է հայ շախմատիստների մեջ:

2 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթանակ տոնեց Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որի մրցակիցը թուրք Վոլկան Սևգին էր: Այս հաղթանակից հետո Հայկը վաստակեց 4 միավոր:

Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Գերմանիան ներկայացնող Դմիտրի Կոլարսի հետ: Մանուելն ունի 5 միավոր: 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Շանթ Սարգսյանը, ով զիջեց ռուսաստանցի Մաքսիմ Շեկաչիխինին: Շանթի հաշվին 3,5 միավոր է գրանցված:

6,5 միավորով միանձնյա առաջատարի դերը ստանձնեց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուն, ով հաղթեց ուզբեկ միջազգային վարպետ Ջավոհիր Սինդարովին:

Աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևային: Հայ շախմատիստուհին 4 միավոր ունի: Մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 6 միավորով աղյուսակը գլխավորում են վրացի Նինո Խոմերիկին և ռուսաստանցիներ Դինարա Դորջիևան ու Ալեքսանդրա Մալցևսկայան:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անդրիասյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Շանթ Սարգսյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 2 շախմատիստներ հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 3 շախմատիստներ առաջատարների թվում են​

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Փիլիպոսյանը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Եվրոպայի առաջնություն. Հայաստանցի 5 շախմատիստներ առաջատարների թվում են

Մանուել Պետրոսյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Շանթ Սարգսյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ տեղը

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հնդկաստանի մրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Շանթ Սարգսյանը հաղթեց Օնիշչուկին և գլխավորեց աղյուսակը

Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Վլադիմիր Օնիշչուկը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հովիկ Հայրապետյանն ու Վլադիմիր Օնիշչուկը պահպանեցին առաջատարի դիրքը

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. 4-րդ տուրից հետո երկիշխանություն հաստատվեց