fbpx

Ազգային հավաքականի ձախողման մեկ այլ՝ փոքր-ինչ թաքնված, բայց շատ կարևոր կողմը

Տպավորություն կա, որ այսօր միայն ամենաալարկոտը բացասական տոնայնությամբ չի խոսում Հայաստանի ազգային հավաքականի վերջին ելույթների մասին։ Ճիշտ է, դեռ ամեն ինչ կորած չէ, Ազգերի լիգայում հնարավոր է կորցրածը հետ բերել, սակայն գտնում ենք, որ մեր խնդիրներն ունեն ավելի խորը արմատներ։ Այդ միտքը ծագում է այն ժամանակ, երբ մտածում ես՝ եթե ներկայիս հավաքականի տղաներից ոմանք չեն համապատասխանում այս մակարդակում հանդես գալուն, ապա, լա՛վ, ովքե՞ր պետք է խաղան, եթե ոչ նրանք։

Ազգային հավաքականը «շենքի» միայն ամենավերին հարկն է, իսկ մինչ այդ կան այլ հարկեր ևս՝ ոչ պակաս կարևոր։ Դրանք Մ-16, Մ-17, Մ-19 և երիտասարդական հավաքականներն են, հենց որոնք պետք է կադրեր ապահովեն ազգային ընտրանու համար։ Վերջին տարիներին այդ գործընթացում զգալի ճգնաժամ է նկատվում։ Մենք անընդհատ չենք կարող ապավինել նրան, որ արտերկրից կհայտնվի հայկական մշուշոտ արմատներ ունեցող միջին մակարդակի ինչ-որ ֆուտբոլիստ, և նրան կընդգրկենք երկրի գլխավոր թիմ։

Երբ մամուլի ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանին հարց ուղղեցինք երիտասարդական հավաքական-ազգային հավաքական կապի մասին, նա պատասխանեց․ «Իհարկե, կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են Ազգերի լիգայի ընթացքում երիտասարդականից միանալ ազգայինին։ Դա գլոբալ հարց է, այնպես չէ, որ այդտեղ ընդամենը մեկ պատճառ կա։ Եկավ ժամանակ, որ ֆուտբոլիստների՝ երիտասարդականից դեպի ազգային թիմ անցման կապը կտրվեց։

Երբ 2010 թվականին գլխավորեցինք ազգային հավաքականը, միանգամից 13 ֆուտբոլիստ բերեցինք երիտասարդական ընտրանուց։ Դրանից հետո այդ կապը կտրվեց։ Հենց այս պահին էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին լինել ազգային հավաքականում, բայց նախընտրեցինք գործուղել երիտասարդական ընտրանի, որտեղ կստանան ավելի շատ խաղաժամանակ»։

Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ

Ո՞ւր են անհետանում ֆուտբոլիստները երիտասարդական հավաքական այլևս չհրավիրվելուց հետո

Ներկայացնենք վիճակագրություն։ Եթե հաշվի առնենք 2015թ․ հունիսից մինչ օրս կայացած բոլոր պաշտոնական խաղերը, որ անցկացրել է երիտասարդական հավաքականը, նրա կազմում գոնե հայտավորված ֆուտբոլիստներից հետագայում ազգայինից հրավեր է ստացել ընդհանուր 17 ֆուտբոլիստ։ Թվում է՝ վատ չէ, բայց նրանցից ազգային թիմի կազմում հանդիպման են մասնակցել ընդամենը 8 խաղացող։

Բայց դա էլ դեռ ամբողջ պատկերը չէ։ Այդ 8 ֆուտբոլիստից 3-ը՝ Դավիթ Արշակյանը, Նարեկ Ասլանյանը և Ղուկաս Պողոսյանը, մասնակցել են ընդամենը մեկական հանդիպման, Աղվան Պապիկյանը, Արմեն Մանուչարյանն ու Էրիկ Վարդանյանը՝ 2-ական։ Եթե իրար գումարենք այդ բոլոր հանդիպումները, դրանցից ընդամենը 2-ն են կրել պաշտոնական բնույթ։ Ավելի շատ խաղաժամանակ են ստացել միայն Գոռ Մալաքյանն ու Արտյոմ Սիմոնյանը։

Փաստորեն, եթե նկատի ունենանք ազգային հավաքականի վերջին հավաքը, ապա նշված 17 ֆուտբոլիստից 5-ն են եղել հայտացուցակում (Անատոլի Այվազով, Արմեն Մանուչարյան, Գոռ Մալաքյան, Էրիկ Վարդանյան, Նարեկ Պետրոսյան): Վերջինս հայտավորված էր Մակեդոնիայի հավաքականի հետ խաղին, Ալիկ Առաքելյանն էլ նախապես հրավիրվել էր ազգայինի հավաքական, ապա միացել երիտասարդականին։ Նրանցից ազգայինի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ այս պահի դրությամբ կարելի է համարել միայն Գոռ Մալաքյանին։

Հետաքրքիր 10 փաստ Մակեդոնիա – Հայաստան հանդիպումից

Այո՛, միաժամանակ խաղեր էր անցկացնում նաև երիտասարդական հավաքականը, բայց դժվար է հավատալ, որ թեկուզ Արթուր Քարտաշյանը, Ալիկ Առաքելյանը կամ Պետրոս Ավետիսյանն Ազգերի լիգայի առաջին խաղերում իրենց դրսևորելու հնարավորություն էին ունենալու երկրի գլխավոր թիմում։ Հատկապես Պետրոսի դեպքում պահը վաղուց է հասունացել, միայն թե վնասվածքներն են խանգարել։ Հուսանք՝ իր կարիերայում կայուն աճ կունենա ու շանս կստանա նաև Վահան Բիչախչյանը։

Իսկ ինչո՞ւ է այսպես ստացվում

1․ Հայ երիտասարդ շատ ֆուտբոլիստների մոտ անկում է նկատվում հենց 20-22 տարեկան հասակում։ Ոմանք առանձնանում են թիմակիցներից թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական հավաքականում, բայց հետագայում աճը որոշ չափով կանգ է առնում։ Դրանում իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ակումբները, թե՛ ֆուտբոլիստները և թե՛ մարզիչները, որոնցից ոմանք առանձնապես մտահոգված չեն երիտասարդ խաղացողին նոր մակարդակ դուրս բերելով, կարևորն արդյունք ապահովելն է։ Այս թեմային մանրամասն անդրադարձել ենք այստեղ։

2․ Ֆուտբոլիստներից ոչ բոլորն են իրենց թիմերում ստանում կայուն խաղաժամանակ, վերջին տարիներին շատ հաճախ երիտասարդական հավաքականում են հանդես գալիս խաղացողներ Առաջին խմբի առաջնությունից։ Ընտրանու կազմում տեղի համար մրցակցությունը ցածր մակարդակի վրա է կամ առանձնապես չկա։ Կա ֆուտբոլիստների մի խումբ, որն, անկախ ունեցած մարզավիճակից, հրավիրվում է Մ-21 ընտրանի, քանի որ այլընտրանք գործնականում գոյություն չունի։

Լևոն Պաչաջյան. «Հաղթած մեկնարկային կազմը չի կարելի փոխել»

3․ Երիտասարդականի արդյունքները բավականին մտահոգիչ են։ Պատկերացրեք՝ Մ-21 հավաքականը 2015թ․ հունիսից ի վեր անցկացրած պաշտոնական 19 հանդիպումներում տոնել է ընդամենը 2 հաղթանակ, ընդ որում՝ 2 դեպքում էլ առավելության է հասել գաճաճ համարվող Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ, այդ ընթացքում կրել է 14 պարտություն․․․

4․ Ֆուտբոլիստին երիտասարդականից ազգային տեղափոխելն ինքնանպատակ չի կարող լինել։ Խաղացողն իր ելույթներով պետք է ստիպի մարզիչներին ուշադրություն հրավիրել իր վրա։ Իսկ եթե մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվում են ազգային թիմ և խաղաժամանակ չեն ստանում նույնիսկ ընկերական մրցավեճերում, ապա կարճատև հավաքների ժամանակ իրենց չեն դրսևորում ինչպես հարկն է, մարզիչն էլ գտնում է՝ պատրաստ չեն ազգային հավաքականում խաղալու պատասխանատվությանը։

Ազգային հավաքականին գոնե պարբերաբար թարմացումներ են պետք

Հայացք նետենք, օրինակ, Ֆրանսիայի հավաքականին։ Կասեք՝ այնտեղ ռեսուրսներն ավելի մեծ են, և այլն, և այլն, բայց ամենաառաջնայինը ճիշտ աշխատանքն է և զարգացման մշակված մոդելը։ Այնտեղ ֆուտբոլիստների մուտքը երիտասարդականից ազգային համարյա ավտոմատիզմի է հասցված, և խաղացողը չի էլ զգում, թե ինչպես մեկ տեղից հայտնվեց մյուսում։

Ազգերի լիգա. Պիզելին և Մխիթարյանը ընդգրկվել են D խմբի խորհրդանշական հավաքականում

Ամենակարևորն այն է, որ ցանկացած ֆուտբոլիստ գիտե՝ եթե 1-2 հանդիպում լավ չանցկացրեց, հաստատ կա թիկունքում սպասող մեկը, ով իրեն պատրաստ է «դուրս շպրտել» կազմից։ Այս ճանապարհով ամենավերջին անցածներից են Լուկաս Էրնանդեսը, Բենժամեն Պավարը, Կիլիան Մբապեն, Կորենտեն Տոլիսոն, Պրեսնել Կիմպեմբեն, Ուսման Դեմբելեն, Բենժամեն Մենդին․․․ Եվ, հավատացե՛ք, հիմա ավելի ցածր տարիքային հավաքականներում էլ կան խաղացողներ, ովքեր «ատամները սրած» սպասում են գրավելու․․․ 19-ամյա Մբապեի տեղը մեկնարկային կազմում։

Հիմա գանք մեր հավաքականին։ Եթե ֆուտբոլիստը զգում է, որ իր տեղի համար ճնշում չկա, հրավիրվելու է հավաքական՝ անկախ նրանից՝ բավարար խաղաժամանակ ունի՞ իր ակումբում, թե՞ ոչ, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Վարդան Մինասյանի նշած՝ «2 խաղ անցկացրեք ձեր նոր ակումբում և կհրավիրվեք ազգային հավաքական» համակարգը, ինչքան էլ որ վերաբերում է ամենախնդրահարույց դիրքերի ֆուտբոլիստներին, մի տեսակ գցում է այն արժեքը, որ պետք է ունենա հավաքականի ճամբարում հայտնվելը։

Մինչև չունենանք անհրաժեշտ մրցակցություն և կադրերի քանակ բոլոր տարիքային հավաքականներում, մեր հաջողությունները լինելու են ժամանակավոր և հիմնականում մի քանի վառ անհատներով պայմանավորված։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Ազգերի լիգա. Պիզելին և Մխիթարյանը ընդգրկվել են D խմբի խորհրդանշական հավաքականում

Արաս Օզբիլիսը զիջում է միայն Մարկո Ասենսիոյին Ազգերի լիգայում գոլային փոխանցումների քանակով

Ազգերի լիգա. D դիվիզիոնի բոլոր արդյունքները

Թեժ վերջաբան․ Հայաստանի Մ-21 հավաքականը գոլառատ խաղում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ

7 տարի առաջ Մակեդոնիային հաղթած կազմից երեկ խաղադաշտում էր 5 ֆուտբոլիստ

Կառլեն Մկրտչյանի համար Մակեդոնիայի հավաքականի հետ խաղը հոբելյանական էր

Լևոն Պաչաջյան. «Հաղթած մեկնարկային կազմը չի կարելի փոխել»

Պանդևի հրապարակումն ինստագրամում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (լուսանկար)

Լիխտենշտեյնը հաղթեց Ջիբրալթարին, բայց Հայաստանի հավաքականը մնաց 2-րդ տեղում

Մակեդոնիայի հավաքականի մարզիչ․ «Ցանկանում էինք մեկնարկել 2 անընդմեջ հաղթանակով, և դա մեզ հաջողվեց»

Գորան Պանդև․ «Մենք չխաղացինք բարձր մակարդակի վրա, բայց ամենակարևորը հաղթանակն է»

Վարդան Մինասյան․ «Մրցակիցը 2,5 շանս ունեցավ և կարողացավ 2 գոլ խփել»

Ինչ էր կատարվում Մակեդոնիայի հավաքականի հանդերձարանում հաղթանակից հետո (տեսանյութ)

Ֆիասկո՝ հայկական մոտիվներով․ Հայաստանի հավաքականը գլխիկոր է հեռանում Մակեդոնիայից (տեսանյութ)

Ցավալի շարունակություն․ Հայաստանի հավաքականը 2-րդ գոլն ընդունեց Սկոպյեյում (տեսանյութ)