fbpx

Վանաձորի Մեսին․ Ալիյու Իսահը հավատում է՝ «Լոռին» այս մրցաշրջանում կհասնի իր նպատակին

Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկում ամենատպավորիչը «Լոռիի» ելույթներն են։ Վանաձորը ներկայացնող թիմն անցկացրած 6 խաղում տոնել է 4 հաղթանակ, գրանցել մեկական ոչ-ոքի և պարտություն ու այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

«Լոռիում» տոն են տալիս աֆրիկացի լեգեոներները, ովքեր հրաշալի փոխհամագործակցություն են ցուցադրում խաղադաշտում։ Նրանք առանձնանում են իրենց ֆիզիկական տվյալներով, տեխնիկական հագեցած զինանոցով ու միաժամանակ թիմային խաղով։

Լավագույններից մեկը 10 համարի մարզաշապիկով հանդես եկող 19-ամյա (համենայն դեպս, անձնագրով) կիսապաշտպան Ալիյու Իսահն է, ով թիմի կառուցողական խաղի գլխավոր կազմակերպիչն է։ Ձախլիկ, փոքրամարմին, բայց և արագաշարժ ֆուտբոլիստն արդեն հասցրել է դառնալ 3-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։

VNews.am-ը զրուցել է նիգերիացի Ալիյու Իսահի հետ։

Ինչպե՞ս առաջացավ համակրանք ֆուտբոլի նկատմամբ։

-Սկսեցի ֆուտբոլ խաղալ, երբ դեռ երեխա էի։ Ես շատ հաճախ էի խաղում եղբայրներիս հետ փողոցում՝ առանց կրելու խաղակոշիկներ։ Շատ լավ եմ հիշում այդ օրերը։ Ես հասկանում էի, որ ֆուտբոլն ավելին է, քան պարզապես գնդակին հարվածելը։ Այն միավորում էր մեզ, օգնում նոր կապեր հաստատել։

Խաղում էիք պարզապես հաճույքի՞ համար, թե՞ կար մտադրություն դառնալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

-Իհարկե, միշտ մտածել եմ պրոֆեսիոնալ դառնալու մասին։ Շատ քրտնաջան եմ աշխատում, որպեսզի մի օր հասնեմ թոփ-մակարդակի վրա, որտեղ այժմ Մեսին, Ռոնալդուն և բարձրակարգ այլ ֆուտբոլիստներն են։

1 ամսից մինչև 7 տարի. Որքան ժամանակ են անցկացրել իրենց թիմերում Հայաստանի առաջնության մարզիչները

Ովքե՞ր էին Ձեր ֆուտբոլային հերոսները մանուկ հասակում։

-Մարադոնան, բրազիլացի Ռոնալդոն և Ռիվալդոն։

Նրանցից երկուսը ձախլիկ են, ինչպես Դուք․․․

-Այո, այդպես է ստացվում։

Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ հենց «Լոռիի» կազմում։

-Կարծում եմ՝ լավ տեղափոխություն էր ինձ համար Նիգերիան ներկայացնող իմ նախկին ակումբից։ Ես այնտեղ պատանեկան թիմից տեղափոխվեցի գլխավոր թիմ և հասցրի նախորդ մրցաշրջանում 3 հանդիպում անցկացնել Նիգերիայի պրոֆեսիոնալ առաջնությունում։

Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչ «Լոռիի» շարքերը համալրելը։

-Ցավոք, ոչինչ չգիտեի Հայաստանի մասին։ Միայն գիտեի, որ երկիրը կոչվում է Armenia: Կարող եմ ասել, որ Նիգերիայում, ընդհանուր առմամբ, գիտեն Հայաստանի մասին։

Ժամանակը լրացավ․ մեր հավաքականին պետք են նոր ավագ և նոր գլխավոր մարզիչ

Սպասո՞ւմ էիք, որ թիմն այսպես լավ կմեկնարկի Բարձրագույն խմբի առաջնությունում։

-Ես զարմացած չեմ։ Մենք ունենք նպատակ և աշխատում ենք, որպեսզի այն իրականություն դարձնենք։ Ես հավատում եմ՝ մենք կհասնենք դրան իմ թիմակիցների հետ միասին։

Ո՞րն է «Լոռիի» հաջողության գաղտնիքը։

-Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, թե որն է գաղտնիքը՝ պետք է ամեն օր շատ աշխատել, ընդունել ճիշտ որոշումներ և պահպանել կայունություն։

Կողքից տպավորություն է ստեղծվում, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները մտերիմ ընկերներ են․․․

-Իհարկե, մարզիչների հետ միասին։

Ազգային հավաքականի ձախողման մեկ այլ՝ փոքր-ինչ թաքնված, բայց շատ կարևոր կողմը

Ի՞նչ կասեք Վանաձորում կյանքի մասին։ Արդեն ամբողջությամբ հարմարվե՞լ եք այդ միջավայրին։

-Ամեն ինչ շատ տարբերվող է այստեղ, բայց, փառք Աստծո, ես մեծ արագությամբ հարմարվում եմ։ Կարող եմ ասել, որ Հայաստանը խաղաղ երկիր է, և մարդիկ ընկերասեր են։

«Լոռիի» երկրպագուները երևի ամենահավատարիմն ու ամենաակտիվն են Հայաստանում։ Ի՞նչ կասեք նրանց աջակցության մասին։

-Այո՛, ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են նրանք աջակցում մեզ թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումների ժամանակ։ Նրանք միշտ մեզ հետ են և՛ հաղթելիս՛, և՛ պարտվելիս։ Շատ բան չգիտեմ այլ ակումբների երկրպագուների մասին, բայց, կարծում եմ, մեր աջակիցներն այս պահին լավագույններից են Հայաստանում։

Հայերեն որոշ բառեր արդեն սովորե՞լ եք։

-Այո՛, կարողանում եմ բարևել։ Նաև գիտեմ «ոնց ես», «ինչ կա», «բան չկա» արտահայտությունները։

«Նուրբ վարվելու արվե՞ստ, թե՞ ազատում ավելորդ պաշտամունքից»․ Ինչպե՞ս փրկել մեր հավաքականը

Ինչպե՞ս եք վերաբերվում Լիոնել Մեսիի հետ համեմատությանը։

-Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս, որ մարդիկ ինձ համեմատում են նրա հետ։ Ինձ համար Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, չեմ տեսել որևէ այլ խաղացողի, որն անգամ մոտ է կանգնած նրան։ Իսկ ես ընդամենը երիտասարդ խաղացող եմ, ով միգուցե տիրապետում է Մեսիի տաղանդի որոշ մասին։ Նրանից ես սովորում եմ ամեն օր։

Եվրոպական ո՞ր ակումբում կցանկանայիք ելույթ ունենալ։

-«Արսենալում»։ Այն իմ սիրելի թիմն է դեռ մանուկ հասակից։ Ինձ ոգեշնչել է հատկապես հայրենակցիս՝ Նվանկվու Կանուի, և Թիերի Անրիի ցուցադրած խաղը։

Ո՞րն է ֆուտբոլում Ձեր գլխավոր նպատակը։

-Ֆուտբոլն աշխարհն ավելի լավը դարձնելու յուրահատուկ ուժ ունի, և ես հուսով եմ լինել այն մարդկանց թվում, ովքեր կտարածեն այդ ուժը։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Լոռիի» և նրա դարպասապահի փայլուն ցուցանիշները, «Գանձասար-Կապանի» հակառեկորդը

«Լոռի» – «Գանձասար-Կապան»․ Վանաձորյան թիմի խփած գոլերը (տեսանյութ)

Դասական երևանյան դերբի․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

«Լոռին» արդեն սարսափելի մրցակից է դառնում հայկական ակումբների համար

«Լոռի» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր

Եթե չհաղթեց, ապա հակառեկորդ է սահմանելու․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Նորեկներ, ովքեր տարբեր կերպ են մեկնարկել Բարձրագույն խմբում․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 7-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Մարզային 2 թիմ դեռ «քաղցած» են, «Բանանցի» լավագույն մեկնարկը վերջին 8 առաջնությունում

Արմեն Ադամյանը՝ «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի և լեգեոներների թեմայով քննարկումների մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևը՝ «Լոռիից» կրած պարտության պատճառների մասին (տեսանյութ)

Ինչպես «Լոռին» ճախրեց խաղադաշտում և տապալեց «Փյունիկին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Բարձրակարգ լեգեոներներով համալրված «Լոռին» առանց խնդիրների հաղթեց «Փյունիկին», այլ արդյունքներ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Այս տուրի իսկական «զարդը»․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Լոռի» խաղին ընդառաջ