fbpx

Նորեկներ, ովքեր տարբեր կերպ են մեկնարկել Բարձրագույն խմբում․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

15 սեպտեմբերի, ժ.14:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, 8-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Տան պատերն առայժմ օգնում են «Արցախին»

Երկշաբաթյա ընդմիջումից հետո այս հանդիպումով վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ առաջնությունը: Ընդամենը 29 օրում անցկացվեցին մեկնարկային 7 տուրերի հանդիպումները, որոնք առաջնության մասնակիցներից շատ ուժեր խլեցին:

Ուստի առաջնությունում հայտարարված դադարն օգտակար էր թիմերի համար ֆուտբոլիստների ուժերը վերականգնելու, վնասվածքները բուժելու հարցում: Դա հատկապես վերաբերում է «Արցախին», որի մի քանի փորձառու ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով դեռևս ասպարեզ դուրս չեն եկել:

Բարձրագույն խմբի նորեկն առայժմ ուժեղագույնների մրցաշարում իրեն այնքան էլ վստահ չի զգում՝ անցկացրած 6 հանդիպումներում վաստակած 5 միավորով ընթանալով 8-րդ տեղում: Ընդ որում այդ միավորներն «Արցախը» վաստակել է սեփական հարկի տակ անցկացրած 3 հանդիպումներում: Իսկ ահա մրցակցի դաշտում կայացած 2 խաղերում արցախցիներին նույնիսկ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Նախորդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Ալաշկերտից»՝ կրկնելով անցյալ տարի գավաթի մրցաշարում չեմպիոնի հետ մրցավեճում գրանցած հակառեկորդը։

Կասկածից վեր է, որ սեփական հարկի տակ «Արցախը» ներդնելու է բոլոր ուժերը հաղթանակի հասնելու համար:

«Արարատ-Արմենիան» վերագտնում է իր խաղը

Ի տարբերություն «Արցախի», հիմնականում լեգեոնականներով համալրված «Արարատ-Արմենիան» իրեն վստահ է զգում Բարձրագույն խմբի մրցաշարում՝ 6 խաղում վաստակած 10 միավորով հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: «Արարատ-Արմենիան» առայժմ միակ թիմն է, որին հաջողվել է պարտության մատնել առաջնության առաջատար «Լոռիին»՝ մեկնարկային խաղում առավելության հասնելով 2-0 հաշվով:

Ճիշտ է, դրանից հետո թիմն անհաջող ելույթներ ունեցավ՝ պարտվելով «Արարատին» ու «Փյունիկին», ոչ-ոքի խաղալով «Գանձասար-Կապանի» հետ: Սակայն վերջին երկու հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին՝ միևնույն 3-1 հաշվով վստահ հաղթանակներ տոնելով «Ալաշկերտի» և «Շիրակի» նկատմամբ:

Թիմի կազմում արդյունավետ գործողություններով աչքի է ընկնում բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը, ով անցկացրած 6 հանդիպումներից 5-ում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 6 անգամ խոցելով մրցակիցների դարպասը: Նրան վնասազերծելը կլինի «Արցախի» պաշտպանների գլխավոր խնդիրն այս մրցախաղում:

Գլխավոր հակամարտությունը՝ Իվայլո Դիմիտրով VS «Արցախի» պաշտպանություն

«Արարատ-Արմենիան» առջևի գծում ունի վտանգավոր և ագրեսիվ մի քանի ֆուտբոլիստներ, սակայն այս դեպքում առանձնացրել ենք հենց բուլղարացի հարձակվողին։ Բանն այն է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում համարյա չի եղել գոլահարի տվյալներով աչքի ընկնող հարձակվող, ով կայունություն կդրսևորի և կկարողանա առավելագույնս արդյունավետ նյութականի վերածել խաղընկերների կազմակերպած գրոհները։

Դիմիտրովը հենց եզրափակող հարձակվող է, ֆուտբոլիստ, ով ամեն վայրկյան պատրաստ է ձերբազատվել մրցակցի պաշտպանների հսկողությունից, արագանալ և սառնասրտության ու դիպուկության հաշվին գրավել դարպասը։ Նաև հաշվի առնելով, որ «Արցախի» պաշտպանությունն այս պահին բավականին խոցելի է, Դիմիտրովի՝ խփած գոլերի քանակը մեծացնելու հավանականությունը բարձր է։ Չի բացառվում, որ Ռաֆայել Նազարյանը հանձնարարի նաև անհատական հսկողություն սահմանել այս ֆուտբոլիստի նկատմամբ։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Նորաստեղծ թիմն ընդդեմ հնգակի գավաթակրի. Ամենահետաքրքիրը` «Լոկոմոտիվ» – «Արարատ» խաղին ընդառաջ

Եվրոպայում հեռուն գնացած ակումբների պայքարը․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Լոռիի» և նրա դարպասապահի փայլուն ցուցանիշները, «Գանձասար-Կապանի» հակառեկորդը

Արթուր Սողոմոնյան. «Տալալաևը ցանկանում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հավաքականում խաղան, բայց…»

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

Արմեն Ստեփանյանը՝ «Արարատի» խնդիրների և ապագայի հեռանկարների մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևը՝ Արմեն Մանուչարյանի՝ հավաքականում ստացած վնասվածքի մասին․ «Չի կարելի անպատրաստ ֆուտբոլիստին ընդգրկել կազմ» (տեսանյութ)

«Բանանցը» նոր շունչ է առել․ աղյուսակում ամեն ինչ ավելի է խճճվում (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Թիմերի մեկնարկային կազմերը

«Արարատ» – «Փյունիկ». Թիմերի մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր (տեսանյութ)

Մենամարտի են դուրս գալու փոխչեմպիոնն ու չեմպիոնը․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Լոռի» – «Գանձասար-Կապան»․ Վանաձորյան թիմի խփած գոլերը (տեսանյութ)

Դասական երևանյան դերբի․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Արգիշտի Պետրոսյան․ ««Արցախը» շատ լավ թիմ է և դեռ կասի իր խոսքը» (տեսանյութ)