fbpx

Եթե չհաղթեց, ապա հակառեկորդ է սահմանելու․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

15 սեպտեմբերի, ժ.16:00, Վանաձոր, ՎՖԱ մարզադաշտ, 8-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Բարձրակարգ լեգեոնականները «Լոռիի» հաղթաթուղթն են

Դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ Առաջին խմբի հաղթող «Լոռին» հիանալի հանդես կգա նաև Բարձրագույն խմբում՝ ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Սակայն սա իրականություն է:

Ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի ջանքերով այսօր «Լոռին» իրենից մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ է ներկայացնում, որում տոն են տալիս անհատական վարպետությամբ աչքի ընկնող մի խումբ լեգեոնականներ: Նրանք իրոք «Լոռիի» հաղթաթուղթն են:

Առաջնության մեկնարկային խաղում սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտվելով «Արարատ-Արմենիային»` «Լոռին» հետագա հանդիպումներում իր վստահ ելույթներով արդեն հասցրել է վայելել ֆուտբոլասերների համակրանքը՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ ընդհանուր 10-3 հաշվով:

Հատկապես տպավորիչ էր առաջնության նախորդ տուրում չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկի՝ «Փյունիկի»  նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը: Ընդ որում արդեն առաջին խաղակեսում «Լոռին» վճռել էր այդ սկզբունքային հանդիպման ելքը՝ 3 անգամ խոցելով մրցակցի դարպասը:

«Լոռին» իր ցուցադրած խաղով և գրանցած արդյունքներով ապացուցում է, որ ընթացիկ առաջնությունում լուրջ պայքար է մղելու չեմպիոնի տիտղոսի համար: Ինչ խոսք, այս փաստն էլ ավելի հետաքրքիր կդարձնի ընթացիկ առաջնությունը: Անշուշտ, գանձասարցիների հետ խաղում էլ «Լոռին» կներդնի իր բոլոր ուժերը հաղթարշավը շարունակելու և առաջատարի դիրքն ամրապնդելու համար:

Վանաձորի Մեսին․ Ալիյու Իսահը հավատում է՝ «Լոռին» այս մրցաշրջանում կհասնի իր նպատակին

«Գանձասար-Կապանը» կրկնեց թիմային հակառեկորդը

Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր և Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապանը»  հայտնվել է աղյուսակը եզրափակողի իր համար անսովոր դերում: Ճիշտ է, նախորդ առաջնության մեկնարկն էլ գանձասարցիների համար անհաջող էր դասավորվել, սակայն հետագայում թիմը բռնել էր վերելքի ուղին: Մինչդեռ ներկայումս կապանցիներին առայժմ չի հաջողվում ելույթներում բեկում մտցնել:

Որքան էլ որ տարօրինակ է, կազմում ունենալով ագրեսիվ գործողություններով աչքի ընկնող մի խումբ ֆուտբոլիստներ, «Գանձասար-Կապանն» առայժմ չի վայելել հաղթանակի բերկրանքը: Իսկ դրա հիմնական պատճառը թիմի ցածր արդյունավետությունն է՝ 5 խաղում ընդամենը 3 գոլ: Պաշտպանությունում էլ գանձասարցիները խնդիրներ ունեն, որոնք միայն մեկ խաղում են կարողացել սեփական դարպասն անառիկ պահել:

Մի խոսքով, Աշոտ Բարսեղյանին մեծ ծավալի աշխատանք է սպասում թիմում առկա հիմնախնդիրները լուծելու հարցում: Եվ որքան շուտ դրանք կարգավորվեն, այնքան շուտ «Գանձասար-Կապանը» կշտկի մրցաշարային վիճակը:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Եթե այս խաղում էլ «Գանձասար-Կապանին» չհաջողվի հաղթանակ տոնել, ապա թիմային նոր հակառեկորդ կսահմանի: Նախկինում գանձասարցիները մեկնարկային 5 հանդիպումներում հաղթանակ չէին տոնել 2009թ.՝ բոլոր խաղերում էլ պարտվելով, և նախորդ առաջնությունում (2 ոչ-ոքի, 3 պարտություն):

  • Արմեն Ադամյանի և Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմերի առաջին հանդիպումը կայացել է 2005թ. հունիսի 25-ին: Այդ օրը Ադամյանի սաները՝ «Միկայի» ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել էին «Բանանցին», որին մարզում էր Աշոտ Բարսեղյանը: Այդ մրցաշրջանում թիմերի միջև կայացած 4 հանդիպումներից  3-ում հաղթել էր «Միկան», մեկում գրանցվել էր ոչ-ոքի՝ 4-4:
  • Արմեն Ադամյանի գլխավորությամբ ժամանակին «Միկան» շատ հաջող է խաղացել «Գանձասար-Կապանի» դեմ՝ 7 հանդիպումներից շահելով 6-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի: Եվ միայն 2015/16թթ. առաջնության աշնանային հատվածում, արդեն Աշոտ Բարսեղյանի օրոք գանձասարցիներին հաջողվեց ռևանշի հասնել Ադամյանի գլխավորած «Միկայի» նկատմամբ՝ հաղթելով երկու խաղերում էլ:
  • Գևորգ Նռանյանի համար «Լոռիի» հետ հանդիպումը կլինի հոբելյանական՝ 300-րդ խաղը պաշտոնական մրցումներում:

  • 29-ամյա Արթուր Յուսպաշյանն էլ խաղադաշտ դուրս գալու դեպքում Բարձրագույն խմբում 262-րդ խաղը կանցկացնի՝ գերազանցելով Արսեն Բալաբեկյանի տարիքային ռեկորդը:

Գլխավոր հակամարտությունը՝ «Լոռիի» թիմային արագություն VS «Գանձասար-Կապանի» թիմային արագություն

Այո՛, այս դեպքում առանձնացրել ենք ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստների կամ խաղային դիրքեր, այլ կողմերի թիմային արագությունները։ Կապանյան թիմը վերջին մրցաշրջաններում աչքի է ընկել հենց նրանով, որ արագորեն է անցել պաշտպանությունից հարձակման, հատկապես եզրային արագաշարժ ու կրակոտ ֆուտբոլիստների՝ Վալմերսոնի (արդեն թիմում չէ), Մուսոնդայի և Ալեքսի շնորհիվ։ Իսկ այս մրցաշրջանում Աշոտ Բարսեղյանի սաների մոտ մի տեսակ ծանրություն է նկատվում։

«Լոռիի» պարագայում հակառակ պատկերն է։ Թիմի լեգեոներները խաղադաշտում մտածում և գործում են մրցակիցներից արագ, ինչը շատ ցայտուն էր հատկապես «Փյունիկի» հետ մրցավեճում․ հերիք էր միայն տեսնել, թե ինչպես էին տեղաշարժվում ֆուտբոլիստները հարձակման գծում, ինչպես էին դիրքերը փոխում, որ մրցակիցը պարզապես չէր հասցնում ընկալել նրանց մտահղացումները։ Հետաքրքիր կլինի հետևել «Լոռիի» արագաշարժ հարձակվողների ու «Գանձասար-Կապանի» փոքր-ինչ դանդաղաշարժ պաշտպանների հակամարտությանը։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Նորաստեղծ թիմն ընդդեմ հնգակի գավաթակրի. Ամենահետաքրքիրը` «Լոկոմոտիվ» – «Արարատ» խաղին ընդառաջ

Եվրոպայում հեռուն գնացած ակումբների պայքարը․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Լոռիի» և նրա դարպասապահի փայլուն ցուցանիշները, «Գանձասար-Կապանի» հակառեկորդը

Արթուր Սողոմոնյան. «Տալալաևը ցանկանում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հավաքականում խաղան, բայց…»

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

Արմեն Ստեփանյանը՝ «Արարատի» խնդիրների և ապագայի հեռանկարների մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաևը՝ Արմեն Մանուչարյանի՝ հավաքականում ստացած վնասվածքի մասին․ «Չի կարելի անպատրաստ ֆուտբոլիստին ընդգրկել կազմ» (տեսանյութ)

«Բանանցը» նոր շունչ է առել․ աղյուսակում ամեն ինչ ավելի է խճճվում (տեսանյութ)

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Բանանց» – «Ալաշկերտ»․ Թիմերի մեկնարկային կազմերը

«Արարատ» – «Փյունիկ». Թիմերի մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր (տեսանյութ)

Մենամարտի են դուրս գալու փոխչեմպիոնն ու չեմպիոնը․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Լոռի» – «Գանձասար-Կապան»․ Վանաձորյան թիմի խփած գոլերը (տեսանյութ)

Դասական երևանյան դերբի․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Արգիշտի Պետրոսյան․ ««Արցախը» շատ լավ թիմ է և դեռ կասի իր խոսքը» (տեսանյութ)