fbpx
Բաժիններ

Ինչպես են ընթանում Յուրա Մովսիսյանի նոր թիմի գործերն ԱՄՆ-ում

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ։

Այս թիմը ելույթ է ունենում ԱՄՆ-ի Արևելյան Կոնֆերենցիայի առաջնությունում և այս մրցաշրջանում անբավարար արդյունքներ ունի։ Մովսիսյանի նոր ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 11-րդ հորիզոնականը՝ անցկացրած 27 խաղում գրանցելով 6-ական հաղթանակ և ոչ-ոքի, կրելով 15 պարտություն։ Նրա պես 24 միավոր է վաստակել նաև 10-րդ տեղում ընթացող «Օռլանդո Սիթին»։

Նշենք, որ «Չիկագո Ֆայրն» ՄԼՍ-ում վերջին հաղթանակը տոնել է հուլիսի 1-ին՝ սեփական հարկի տակ 3-2 հաշվով պարտության մատնելով «Նյու Յորք Սիթիին»։ Դրանից հետո թիմն առաջնությունում անցկացրել է 9 խաղ և կրել 8 պարտություն, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։

Ինչ վերաբերում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, ապա այստեղ «Չիկագո Ֆայրը» հասել է մինչև կիսաեզրափակիչ և ճանապարհը զիջել «Ֆիլադելֆիա Յունիոնին», վերջինս առավելության է հասել 3-0 հաշվով։

Թիմն իր առայժմ վերջին խաղն անցկացրել է օգոստոսի 28-ին՝ ընկերական մրցավեճում ուժերը չափելով «Բավարիայի» հետ։ Մյունխենում կայացած հանդիպումը նվիրված էր գերմանացի լեգենդար կիսապաշտպան Բաստիան Շտայնշտայգերին, որը հիմա ելույթ է ունենում ամերիկյան թիմում։ Գերմանական ակումբը հաղթանակ է տոնել 4-0 հաշվով։

«Չիկագո Ֆայրն» ՄԼՍ-ում իր առաջիկա խաղում սեպտեմբերի 17-ին կհյուրընկալի «Օռլանդո Սիթիին», որի հետ միասին բաժանում է աղյուսակի վերջին 2 հորիզոնականը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Յուրա Մովսիսյանը կլորիկ աշխատավարձ է ստանում ՄԼՍ-ից, թեև ակումբ չունի

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է խաղընկերներին

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. Բեգլարյանն ու Մովսիսյանը չեն մասնակցի խաղին

Յուրա Մովսիսյանը միացել է երկրպագուներին և կատարել ՀՀ օրհներգը (տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_15. Յուրա Մովսիսյանի ամենահայտնի նկարն ու սարսափելի քամին

«Չիկագո Ֆայերի» դարպասապահի անհավանական սեյվը Զլատանի հարվածից հետո (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» պարզաբանումը Յուրա Մովսիսյանի վերաբերյալ տարածված լուրերի մասին

Յուրա Մովսիսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են

Հայ ֆուտբոլիստներն «օտար, ամայի ճամփեքի վրա» շուտ են «ձանձրանում»․ դրանից տուժում է հավաքականը

Յուրա Մովսիսյանն այցելել է Հայաստանի կանանց Մ19 հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Կիևի «Դինամոյում»

Նոբել Առուստամյանը պատմել է Չավիի ու Գատուզոյի՝ հայկական կոնյակի հանդեպ սիրո և Մխիթարյանի հետ շփման մասին

Ալեքսանդր Կարապետյանը՝ Յուրա Մովսիսյանի հետ մրցակցության մասին․ «Կարող ենք 2 հարձակվողով խաղալ»

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Quiz. Ինչքանո՞վ եք տեղյակ հայ ֆուտբոլիստների կարիերայից

Յուրա Մովսիսյանը դիտարկում է Հայաստանում խաղալու տարբերակը