fbpx

Գվարդիոլա․ «Հիշում եմ՝ Մեսին մոտեցավ ինձ և ասաց․ «Այս մեկն ինձ դուր է գալիս»»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ներկայումս աշխատում է «Մանչեսթեր Սիթիում», պատմել է, որ հարձակվող Լիոնել Մեսին արդեն առաջին մարզումներից հետո շատ տպավորված է եղել Սերխիո Բուսկետսով։

Իսպանացի կիսապաշտպանը Գվարդիոլայի գլխավորությամբ հանդես էր եկել դեռ «Բարսելոնա Բ»-ում, իսկ այն բանից հետո, երբ մասնագետը 2008/09թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ դարձել էր առաջին թիմի գլխավոր մարզիչը, նրա հետ միասին տեղափոխվել էր այնտեղ։

«Ես հիշում եմ՝ Մեսին ինչ ասաց ինձ։ 2 կամ 3 օր էր անցել, ինչ սկսել էինք մարզումները, Լեոն մոտեցավ ինձ և ասաց․ «Այս մեկը (Բուսկետսը-խմբ․) ինձ դուր է գալիս»։ Եվ ես պատասխանեցի․ «Երբ խաղադաշտում ինչ-որ տեղ անհանգստություն կլինի, նա կլինի այնտեղ»։ Սերխիոն անում է ամեն ինչ շրջապատող թիմակիցների համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը կատալոնական ակումբի ղեկին է եղել 2008-2012թթ․, և «կապտառնագույններն» այդ ընթացքում 2 անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2008/09թթ․ մրցաշրջանում առհասարակ նվաճել են հնարավոր բոլոր 6 տիտղոսը։

Գվարդիոլան ասել է, թե որն է ԱՊԼ-ի հաջողության գրավականը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի մեքենան արգելափակել են հարկերից խուսափելու պատճառով (լուսանկարներ)

«Ինտերին» ու «Բարսելոնային» 10 միլիոն եվրո է բաժանում համաձայնության հասնելու համար

Լինեկերը խոսել է Մեսի-Ռոնալդու համեմատության մասին ու նշել իր կարծիքով լավագույնին

Գվարդիոլա. «Նա ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, որ ես երբևէ տեսել եմ»

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Ծանր հիվանդ երեխաները վիրտուալ շփում ունեցան «Լիոնի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ (տեսանյութ, լուսանկար)

Լուիս Սուարեսի խայտառակ վիճակագրությունը Չեմպիոնների լիգայում, որին դժվար է հավատալ

«Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անկացրած ֆուտբոլիստները. Մեսին հավասարվեց Ինիեստային

Պիկե. «Ռեալը» միշտ բողոքում է մրցավարներից, բայց «Ատլետիկոյից» հետո ձայները դուրս չի գալիս»

Ամեն ինչ կվճռվի «Կամպ Նոուում»․ «Լիոնը» և «Բարսելոնան» «չոր» խաղ անցկացրին (տեսանյութ)

Գվարդիոլա․ «Բախտավոր տղա էի՝ կազմումս ունենալով Մեսիին, Չավիին, Ինիեստային ու մյուսներին»

«Լիոն» – «Բարսելոնա»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Փոքրիկը կրկնել է Մեսիի անհավատալի հնարքը (տեսանյութ)

Հայտնի է՝ ով է լինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Դիբալան զուգահեռներ է անցկացրել Մեսիի և Ռոնալդուի միջև

«Նողկալի հանճարներ»/«Հանճարեղ նողկալիներ». Թոփ-5 լեգենդ, որոնք քանդել են ընտանիքն հանուն սիրախաղի