-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թուրքիայի Գեբզե քաղաքում կայացան մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները:
Պատանիների մրցաշարում առաջնության ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի է աշխարհի չեմպիոնը: Հերթական հաղթանակը տոնելով, իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաղսուդլուն վաստակեց 9,5 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Իսկ ահա 2-րդ և 3-րդ տեղերի համար լարված մրցապայքար է ընթանում, որի մասնակիցների մեջ է նաև Արամ Հակոբյանը: Վերջինս հաշտություն կնքեց նորվեգացի Յոհան-Սեբաստիան Քրիստիանսենի հետ և վաստակած 7,5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը:
Վերջնագծի մատույցներում վերելքով է հանդես գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա հերթական «զոհն» իսպանացի գրոսմայստեր Միգել Սանթոսն էր: Հայկը վաստակեց 7 միավոր և մրցանակակիր դառնալու տեսական որոշ հնարավորություններ է պահպանում:
Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար հնդիկ Կարտհիկ Վենկատարամանի և թուրք Յամաց Սամանիի հետ: Մանուելն ունի 6,5 միավոր, Շանթը վաստակել է 4,5 միավոր:
Աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց հնդիկ Մենալ Գուպտային և վաստակած 6 միավորով ընթանում է 20-րդ տեղում: Իսկ աղյուսակը 8 միավորով գլխավորում է ուզբեկ շախմատիստուհի Գուլրուխբեգիմ Տոխիրջոնովան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո