fbpx

Եվրոպայում հեռուն գնացած ակումբների պայքարը․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ՓՅՈԻՆԻԿ»

19 սեպտեմբերի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 2-րդ տուր

24 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 8 անգամ, «Փյունիկը»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 34-38

Չեմպիոնն իր անվանն արժանի խաղ չի ցուցադրում

Առաջնության 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, որում հաղթանակի գինը չափազանց բարձր է:

Արդեն առաջնության մեկնարկային տուրերից հետո բոլորի համար պարզ է, որ ընթացիկ մրցաշրջանում չափազանց լարված մրցապայքար է ընթանալու չեմպիոնի տիտղոսի համար: Կարծում ենք, որ ալաշկերտցիներն էլ արդեն հասկացել են, որ ներկայիս ցուցադրած խաղով շատ դժվար կլինի չեմպիոնի տիտղոսը պահպանելը:

Առայժմ «Ալաշկերտը» չեմպիոնին արժանի խաղ չի ցուցադրում, խնդիրներ ունի գրոհների եզրափակիչ փուլում: Բացառությամբ «Արցախի» հետ խաղի, որում ալաշկերտցիներն աչքի ընկան գոլային հրավառությամբ, մնացած 5 հանդիպումներում «Ալաշկերտն» ընդամենը 3 գոլ է խփել և արդեն 2 պարտություն է կրել:

Նախորդ տուրում «Բանանցից» կրած պարտությունից հետո «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակում 10 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական: Այդ հանդիպմանը վնասվածքի պատճառով չմասնակցեց վերջերս չեմպիոնի կազմը համալրած Հրայր Մկոյանը: Առաջատար եռյակում իր տեղը վերականգնելու համար չեմպիոնին հաղթանակ է անհրաժեշտ:

«Փյունիկը» կրկին իր տարերքի մեջ է

«Փյունիկը», որ հաջող մեկնարկից հետո «արգելակել» էր, կրկին իր տարերքի մեջ է: Փյունիկցիներն առանց մեծ ջանքերի հերթական հաղթանակը տոնեցին «Արարատի» հետ մրցավեճում: Հուրախություն թիմի երկրպագուների, վնասվածքից ապաքինվել է Պետրոս Ավետիսյանը, ով բացել էր «Արարատի» հետ հանդիպման հաշիվը:

Փոխարենն Անդրեյ Տալալաևն առայժմ չի կարող խաղադաշտ դուրս բերել Կառլեն Մկրտչյանին, Արմեն Մանուչարյանին ու Էրիկ Վարդանյանին, որոնք ազգային հավաքականում վնասվածքներ են ստացել:

Ճիշտ է, «Փյունիկը» պահեստայինների բավական երկար նստարան ունի, որի շնորհիվ առաջնության 6 հանդիպումներում արդեն 26 ֆուտբոլիստի է ասպարեզ դուրս բերել:

Չեմպիոնության համար պայքար մղող փյունիկցիներին լավ հնարավորություն է ընձեռվել ընդհուպ մոտենալու առաջատար «Լոռիին»: Դրա համար «Փյունիկին» այս խաղում հաղթանակ է անհրաժեշտ:

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Նախորդ առաջնության աշնանային հատվածում մրցակիցների միջև կայացած 3 խաղերում էլ հաղթել էր «Ալաշկերտը»: Գարնանային հատվածում արդեն առավելությունը «Փյունիկի» կողմն էր, որը շահել էր խաղերից մեկը, երկուսն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի:
  • «Ալաշկերտն» առաջնության վերջին 7 հանդիպումներում սեփական հարկի տակ շատ հաջող է խաղացել «Փյունիկի» հետ՝ տոնելով 3 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Փյունիկն» «Ալաշկերտին» հյուրընկալվելիս հաղթել է 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ 4-1:
  • Վարուժան Սուքիասյանի օրոք «Ալաշկերտին» դեռ չի հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ 2 խաղերն էլ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

  • Անցյալ տարվա օգոստոսի 25-ին մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում (5-1) Արտակ Եդիգարյանը հեթ-տրիքի հեղինակ էր դարձել, որն առաջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում: Արտակը բավական արդյունավետ է գործել իր նախկին թիմի հետ հանդիպումներում՝ ընդհանուր առմամբ խփելով 7 գնդակ:
  • «Ալաշկերտի» կազմում մեծ թիվ են կազմում նախկին փյունիկցիները: Տարոն Ոսկանյանը, Արտակ և Արթուր Եդիգարյանները, Ղուկաս Պողոսյանը, Էդգար Մանուչարյանը, Լևոն Հայրապետյանը, Ռազմիկ Հակոբյանը, Սարգիս Շահինյանը և Սեսար Ռոմերոն ժամանակին հանդես են եկել «Փյունիկում»:

Գլխավոր հակամարտությունը՝ Դանիել Ստոյկովիչ VS Մոհամեդ Կոնատե

Անդրեյ Տալալաևը Կոնատեին նախորդ՝ «Արարատի» հետ մրցավեճում թողել էր պահեստայինների նստարանին։ Վերջինս, փոխարինման մտնելով, մոտ 40 րոպե է անցկացրել խաղադաշտում, բայց հասցրել դառնալ գոլային փոխանցման հեղինակ՝ օգտվելով երկրորդ հարկում հիանալի գործելու կարողությունից։ Այս հարձակվողն, ամենայն հավանականությամբ, «Ալաշկերտի» հետ հանդիպումը կսկսի առաջին րոպեներից։

Հաշվի առնելով այն հաճախականությունը, որով «Փյունիկի» պաշտպաններն ու կիսապաշտպանները գնդակն ուղարկում են հարձակման կենտրոն, Կոնատեն անընդհատ օդային պայքարի մեջ է մտնելու «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպանների հետ։ Եթե ընդունենք, որ Մկոյանը չի մասնակցելու խաղին, պաշտպանությունում բռունցք կկազմեն Տարոն Ոսկանյանն ու Դանիել Ստոյկովիչը։ Վերջինս երկրորդ հարկում համեմատաբար ավելի լավ է խաղում, բայց դժվար է ասել՝ կկարողանա՞ չեզոքացնել «Փյունիկի» հարձակման առաջատարին, թե՞ ոչ։ Եվ չմոռանանք, որ առաջին րոպեներից կարող է ելույթ ունենալ նաև Դենիս Դորոժկինը, ով նույնպես հաղթանդամ է և մենապայքարներում՝ հզոր։

Դիմակայության լավագույն ռմբարկուները`

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ:

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան՝ 4-ական գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

«Արցախում» ուկրաինացի բաժնետերեր չկան, բայց նորություններ սպասվում են

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Փյունիկը» և «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արցախի» հարձակվողը տեղափոխվեց ռուսական «Սոչի»

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)