fbpx
Բաժիններ

Առաջին և Բարձրագույն խմբի առաջատարների պայքարը. Ամենահետաքրքիրը՝ «Յունիոր-Սևան» – «Լոռի» խաղին ընդառաջ

«ՅՈՒՆԻՈՐ-ՍԵՎԱՆ» – «ԼՈՌԻ»

20 սեպտեմբերի, ժ.16:00, Ձորաղբյուրի մարզահամալիր, Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Առաջին խմբի հայտնություններից մեկը

Առաջին և Բարձրագույն խմբի առաջնությունների առաջատարների մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես «Լոռին» է դարձել Բարձրագույն խմբի առաջնության հայտնությունը, այնպես էլ նորաստեղծ «Յունիոր-Սևանն» է հիանալի հանդես գալիս Առաջին խմբի մրցաշարում՝ 6 խաղում վաստակած 16 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

52-ամյա ուկրաինացի մասնագետ Սերգեյ Գերասիմեցի գլխավորությամբ հանդես եկող «Յունիոր-Սևանում» էլ մի խումբ լեգեոնականներ են խաղում, որոնք զգալի ներդրում ունեն թիմի հաջող մրցելույթներում: Բավական է նշել, որ առաջնությունում խփած 12 գոլերից 10-ը բաժին է ընկնում լեգեոնականներին, որոնցից Սուլթան Ակսանովը 3 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

Տեղացի ֆուտբոլիստներից Բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեն դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը, Արամ Հովսեփյանը, Ռևիկ Եղիազարյանը, Հակոբ Լոռեցյանը, Արմեն Դուրունցը, որոնք մշտապես թիմի մեկնարկային կազմում են:

Առաջին խմբի մրցաշարում առայժմ միայն «Ալաշկերտ-2»-ին է հաջողվել միավոր վաստակել «Յունիոր-Սևանի» հետ մրցավեճում՝  2-րդ տուրի հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1: Սեպտեմբերի 17-ին 6-րդ տուրում կայացած վերջին խաղում «Յունիոր-Սևանի» ֆուտբոլիստները 3-0 հաշվով հաղթել են «Արարատ-2»-ին՝ տոնելով խոշոր հաշվով առաջին հաղթանակը:

«Լոռիի» հետ գավաթային դիմակայությունը նորաստեղծ թիմի անդամների համար ուժերի հիանալի ստուգատես կլինի, հնարավորություն կընձեռի գնահատելու ֆուտբոլիստների իրական հնարավորությունները:

Ուժերի փորձարկում սկզբունքային մրցախաղից առաջ

Թեև «Լոռին» նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Առաջին խմբի մրցաշարում, սակայն չմասնակցեց գավաթի մրցաշարին: Այնպես որ «Յունիոր-Սևանի» պես «Լոռին»  էլ այս խաղում նորամուտն է նշելու Հայաստանի գավաթի խաղարկությունում:

Առաջնությունում իր գերազանց ելույթներով «Լոռին» արդեն հասցրել է վայելել ֆուտբոլասերների համակրանքը և լուրջ հայտ ներկայացրել չեմպիոնության համար մղվող պայքարում: Անկասկած, գավաթի մրցաշարում էլ «Լոռին» լուրջ մտադրություններով է ասպարեզ դուրս գալու, այնպես որ մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող:

Ճիշտ է, բացառված չէ, որ այս խաղում Արմեն Ադամյանը թիմի մի խումբ առաջատար ֆուտբոլիստների հանգիստ տրամադրի, քանի որ գավաթային մրցախաղից ընդամենը 2 օր անց «Լոռին» առաջնության 9-րդ տուրում սկզբունքային մրցախաղում մրցելու է չեմպիոն «Ալաշկերտի» հետ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրիգոր Աղեկյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Լոռիի» լավագույն ռմբարկուն հեռանում է թիմից

Պաշտոնական. «Լոռին» բրազիլացի դարպասապահ է ձեռք բերել

«Լոռին» Պիտեր Կրաուչին հորդորում է տեղափոխվել վանաձորյան ակումբ

Բարձրագույն խումբ 2018/19-ի ամենակարգապահ թիմը

Հայաստանի Մ19 հավաքականն ու «Լոռին» ստուգողական խաղ են անցկացրել

«Սևանը» վստահ հաղթանակ է տոնել «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ

«Լոռի» – «Շիրակ» ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի (տեսանյութ)

«Լոռին» ևս մեկ համալրում ունի

Վանաձորի «Լոռին» նոր դարպասապահ ունի

«Լոռին» իսպանացի նորեկ ունի

2 բրազիլացի ֆուտբոլիստ համալրել է «Լոռիի» կազմը

«Յունիոր Սևանը» կխաղա Սևանում ու կունենա նոր անուն

«Լոռին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել կոլումբացի կիսապաշտպանի հետ

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը