fbpx

«Վիրավոր առյուծն» ընդդեմ անվախ առաջատարի․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Լոռի» խաղին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԼՈՌԻ»

22 սեպտեմբերիժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 9-րդ տուր

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

Մարզչի խոսքերն ապացուցման կարիք ունեն

9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Առաջնությունում ծավալված չեմպիոնական մրցավազքի առանց այն էլ թեժ կրակին յուղ լցրեց «Ալաշկերտի» մարզիչ Կարեն Բարսեղյանը, ով «Փյունիկից» կրած պարտությունից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Ալաշկերտը» Հայաստանի ամենաուժեղ թիմն է, գերազանցում է աղյուսակը գլխավորող «Լոռիին», փյունիկցիներից էլ ալաշկերտցիները մեկ գլխով բարձր էին:

Եվ ահա «Ալաշկերտի» համար եկել է իսկական պահն ապացուցելու մարզչի խոսքերի հավաստիությունը: Ցավոք մինչ օրս առաջնությունում չեմպիոնի գրանցած արդյունքները նման հայտարարության ոչ մի հիմք չեն տալիս:

Նախորդ առաջնության համեմատ «Ալաշկերտը» զգալի հետընթաց է ապրել թե գրանցած արդյունքների, թե խաղի որակի առումով: Դիմենք փաստերին: Նախորդ առաջնության մեկնարկային 7 տուրերից հետո «Ալաշկերտը» 14 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ կրելով ընդամենը մեկ պարտություն, մրցակիցների դարպասը խփելով 16 գնդակ, սեփականը բաց թողնելով 7-ը:

Իսկ ահա ընթացիկ առաջնությունում 5-րդ տեղում ընթացող չեմպիոնի հաշվին 10 միավոր է գրանցված, թիմն արդեն 3 պարտություն է կրել, խփած և բաց թողած գնդակների տարբերությունն էլ 10-6 է: Ընդ որում այդ գոլերից 6-ն ալաշկերտցիները խփել են «Արցախի»  դարպասը:

«Ալաշկերտի» կազմում հանդիպմանը չի մասնակցի «Փյունիկի» հետ խաղում դաշտից հեռացված Արտակ Գրիգորյանը, ով մինչ այդ առանց փոխարինման մասնակցել էր բոլոր հանդիպումներին:

Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը, իսկ «Լոռիի» դեմ խաղում գործող չեմպիոնի գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:

Չեմպիոնը՝ բացակա մարզչով և թափանցիկ հանդերձարանով

Կարեն Բարսեղյանի հայտարարությունը՝ լրացուցիչ խթան «Լոռիի» համար

Իր համար սկզբունքային հանդիպմանը նախապատրաստվելու համար «Լոռին» շատ քիչ ժամանակ է ունեցել, քանի որ չեմպիոնի հետ մրցախաղից ընդամենը երկու օր առաջ նորամուտն էր նշել Հայաստանի գավաթի խաղարկությունում:

Դա հաշվի առնելով` թիմի մարզչական շտաբն Առաջին խմբի առաջատար «Յունիոր-Սևանի» հետ խաղում ասպարեզ էր դուրս բերել երկրորդ կազմը՝ հնարավորություն ընձեռելով հիմնական կազմի ֆուտբոլիստներին վերականգնելու ուժերն ու պատշաճ ձևով նախապատրաստվելու «Ալաշկերտի» հետ հանդիպմանը:

Հենց դրանով էլ պայմանավորված էր «Լոռիի» դժվարին հաղթանակն Առաջին խմբի առաջատարի նկատմամբ, որին խաղի ընթացքում նույնիսկ հաջողվել էր հավասարեցնել հաշիվը:

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 8-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Լոռին» շատ վստահ է հանդես գալիս առաջնությունում՝ արժանիորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Բայց վանաձորցիներն արդեն զգում են իրենց հետապնդող «Փյունիկի» շնչառությունը, որն ընդհուպ մոտեցել է առաջատարին: 9-րդ տուրում «Փյունիկն» ազատ է խաղից, ուստի հաղթանակի դեպքում «Լոռին» կրկին կավելացնի միավորների տարբերությունը մոտակա հետապնդողներից: Եթե դա «Լոռիին» հաջողվի, ապա կտոնի առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը:

Կարծում ենք, որ Կարեն Բարսեղյանի հայտարարությունը լրացուցիչ խթան կհանդիսանա «Լոռիի» ֆուտբոլիստների համար, որոնք ջանք ու եռանդ չեն խնայի հաղթելու և ապացուցելու, թե ներկայումս իրականում ո՞ր թիմն է ամենաուժեղը:

Հետաքրքիր է, որ «Լոռին» ու «Ալաշկերտն» ամենահուսալի պաշտպանությունն ունեն՝ 7 խաղում բաց թողնելով 6-ական գոլ: Իսկ ահա արդյունավետությամբ «Լոռին» գերազանցում է չեմպիոնին՝  խփելով 14 գնդակ, որը «Փյունիկի» հետ միասին լավագույն արդյունքն է առաջնությունում:

«Լոռիի» հաղթաթուղթը տեխնիկական պատրաստությամբ ու արագաշարժությամբ աչքի ընկնող լեգեոնականներն են, որոնց գործողություններից շատ բանով պայմանավորված կլինի սկզբունքային այս մրցավեճի ելքը: Նրանցից Ջոնել Դեսիրեն, ով արդեն հասցրել է 4 գոլի հեղինակ դառնալ, վնասվածքի պատճառով այս հանդիպումն էլ բաց կթողնի:

Գլխավոր հակամարտությունը՝ Սանդի Ինուսա VS Մլադեն Զելկովիչ

Ինուսան դարձել է «Լոռիի» հերթական ֆուտբոլիստը, ով իսկական «սարսափ» է տարածում մրցակիցների վրա։ Նա, «Արարատի» հետ 6-րդ տուրի խաղի վերջնամասում նշելով նորամուտը վանաձորյան թիմում, արդեն մեկնարկային կազմում մասնակցել է «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» հետ հաջորդ հանդիպումներին՝ միասին վերցված դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Այս կիսապաշտպանը միջին գծում ընկերակցում է ոչ պակաս «պայթյունավտանգ» Ուգոչուկվու Իվուին և Իսահ Ալիյույին։

Հիմնականում խաղալով ձախ թևում՝ Ինուսան հաճախակի կառճակատվի «Ալաշկերտի» աջ պաշտպան Մլադեն Զելկովիչի հետ։ «Ալաշկերտը» կարող է պատժվել պաշտպանությունում անգամ չնչին սխալի պատճառով։ Եվս մեկ հանգամանք․ «Ալաշկերտը» «Փյունիկի» հետ վերջին մրցավեճում պարզապես «հօդս էր ցնդեցնում» գոլային մի շարք հնարավորություններ, իսկ «Լոռիի» հետ առաջիկա խաղում չեմպիոնը դժվար թե այդքան հաճախ դուրս գա հարվածային դիրք, ուստի պետք է եղած պահերին «խնամքով» վերաբերվել։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հավաքականի ֆուտբոլիստներից ովքեր են ամենաշատ տարածությունը հաղթահարել Բոսնիայի դեմ խաղում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Ցնցող ցուցանիշներ Մարկոսից, Մանուչարյանից, Արա Հակոբյանից․․․ Անհատական բացառիկ ռեկորդներ Բարձրագույն խմբից

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

«Շիրակը» մոտ 7 ամսվա դադարից հետո գոլ բաց թողեց Գյումրիում, իսկ Անտոն Կոբյալկոն անկասելի է

Իլշատ Ֆայզուլին․ «Արամ Հայրապետյանն ապաքինվում է, ուստի «գլխացավանք» է լինելու դարպասապահի ընտրությունը» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Խաչատուրով-Իշխանյան զույգը պաշտպանության կենտրոնում ժամանակի ընթացքում ավելի լավ կխաղա» (տեսանյութ)

Առաջնության 22-րդ տուրի ևս մեկ խաղում դարպասներն անառիկ մնացին (տեսանյութ)

«Բանանց» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր խաղ Գյումրիում, հետնապահների դուելը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 22-րդ տուրին ընդառաջ