fbpx

Կլոպ․ «Սալահը 2 գո՞լ է խփել այս մրցաշրջանում․ Աստված իմ, դա ճգնաժամ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մարզավիճակը, ինչպես նաև կարծիք հայտնել եգիպտացու հասցեին հնչող քննադատության վերաբերյալ՝ կապված մրցաշրջանի մեկնարկում վերջինիս արդյունավետության հետ։

«Պաշտպանողական գործողությունների տեսանկյունից Սալահի համար վերջին 2 խաղը եղել է պարզապես անհավանական։ Նա պատրաստ է թիմի համար աշխատել այդպիսի պահերին, բայց հսկայական ազդեցություն ունի նաև հարձակման գծում։ Գոլային պահերի՝ բարձր արդյունավետությամբ իրացումը ոչ ոքի և երբեք երաշխավորված չէ։

Իհարկե, Սալահից բոլորը սպասում են այն, ինչ նա արեց նախորդ մրցաշրջանում, բայց դա մեզ չի վերաբերում։ Քանի՞ գոլ էր նա խփել նախորդ մրցաշրջանի առաջին 6 մրցավեճում․ 3 գոլ։ Իսկ քանի՞ գոլ է խփել այս մրցաշրջանում․ 2 գնդակ։ Աստված իմ, դա ճգնաժամ է (ժպտում է՝ խմբ․)։ Նախորդ տարի նրանից ժամանակ պահանջվեց, ինչպես և մեզ բոլորիս պարագայում։ Այս մրցաշրջանում էլ կլինի այդպես»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն։

Սալահի տարօրինակ արձագանքը Ֆիրմինոյի հաղթական գոլին (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վան Դեյկ. «Լիվերպուլի» ապագան պայծառ է»

Էտո՛օն նշել է՝ իսպանական գրանդերից որն ավելի շատ կհամապատասխաներ Սալահին

Ֆերնանդո Տորես. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»

Կլոպ. «Լիվերպուլը» ստիպված էր մեծ գումարներ ծախսել»

«Ռեալն» ու «Յուվենտուսն» առաջարկ են կատարել Սալահի տրանսֆերի համար

Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստները պատվո միջանցքով են դիմավորել Մանեին (տեսանյութ)

«Նույնիսկ երեխաներիս չէի ուզում դպրոց տանել». Լուիս Սուարեսի կարիերայի ամենավատ պահը

«Լիվերպուլի» ղեկավարության հիանալի նվերը ֆուտբոլիստներին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար (նկար)

Կլոպի առաջին 6 րոպեն Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո (տեսանյութ)

«Ոսկե գնդակի» հավակնորդներն՝ ըստ բուքմեյքերների

Միայն մեկ ֆուտբոլիստ է կարողացել շրջանցել վան Դեյկին այս մրցաշրջանում

«Լիվերպուլը» ներկայացրեց հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը (լուսանկարներ)

Սալահն օգնում է նվազեցնել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը

Վերջին կռիվը դե Լիգտի համար. Ո՞ր գրանդը կգնի հոլանդացի հսկային

Խորամանկ Կլոպը. «Լիվերպուլը» ՉԼ եզրափակիչից առաջ գաղտնի խաղ է անցկացրել ու փորձարկել տակտիկան

Պաշտոնական. 2 ֆուտբոլիստ հեռացավ «Լիվերպուլից»