fbpx

«Բարսելոնայի» ֆուտբոլիստն առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն Սաուդյան Արաբիայի (հոկտեմբերի 12) և Արգենտինայի (հոկտեմբերի 16) ընտրանիների հետ ընկերական խաղերին։ Այս մասին հաղորդում է ազգային հավաքականի թվիթերյան էջը։

«Բարսելոնայի» հարձակվող Մալքոմը, «Գրեմիոյի» դարպասապահ Ֆելիպեն և «Բորդոյի» պաշտպան Պաբլոն իրենց կարիերայում առաջին անգամ հրավեր են ստացել աշխարհի հնգակի չեմպիոնների կողմից։ Իսկ դարպասապահ Էդերսոն Մորաեսը, հարձակվող Գաբրիել Ժեզուշը, պաշտպաններ Մարսելոն և Ժոաո Միրանդան վերադառնում են հավաքական այն բանից հետո, ինչ բաց էին թողել սեպտեմբերին կայացած ընկերական մրցավեճերն ընդդեմ ԱՄՆ-ի (2-0) և Սալվադորի (5-0)։

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը՝

Դարպասապահներ․ Ալիսոն («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Ֆելիպե («Գրեմիո»),

Պաշտպաններ․ Դանիլո («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ֆաբինյո («Լիվերպուլ»), Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Մարկինյոս (ՊՍԺ), Միրանդա («Ինտեր»), Միլիտաո («Պորտու»), Պաբլո («Բորդո»),

Կիսապաշտպաններ․ Կասեմիրո («Ռեալ Մադրիդ»), Կոուտինյո, Արթուր (2-ն էլ՝ «Բարսելոնա»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռենատո Աուգուշտու («Բեյցզին Գոան»), Ուոլես («Հանովեր»),

Հարձակվողներ․ Նեյմար (ՊՍԺ), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Գաբրիել Ժեզուշ («Մանչեսթեր Սիթի»), Ռիշարլիսոն («Էվերտոն»), Մալքոմ («Բարսելոնա»), Էվերթոն («Գրեմիո»)։

Լիոնել Մեսին սափրվել է երկարատև դադարից հետո (լուսանկար)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ումտիտին խոստում է տալիս «Բարսելոնայի» երկրպագուներին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղի համար

Սուարեսը հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին

Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Մեսին դժգոհ է. «Այդպես դժվար է խաղալ»

Հայտնի են Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

«Բարսելոնան» և «Ինտերը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Ռոնալդինյոն շնորհավորել է Մեսիի տարեդարձը

Մեսին դարձավ 32 տարեկան. 5 մարտահրավեր, որ ունի արգենտինացին՝ մինչև կարիերայի ավարտը

Դանի Ալվեսի ապագայի 5 հավանական տարբերակները

«Բարսելոնայի» դիրքորոշումը Դանի Ալվեսի վերադարձի շուրջ միանշանակ է

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Նեյմարը ներողություն կխնդրի

Արտուրը ասել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» հանդերձարանը Նեյմարի վերադարձի մասին

Մեսի. «Հիմա սկսում է՝ ամեն ինչ կամ ոչինչ»

Արգենտինան հաղթեց ու դուրս եկավ Կոպա Ամերիկայի փլեյ-օֆֆ (տեսանյութ)