fbpx

«Մեսիի կամ Ռոնալդուի համար գործնականում անհնար է 50 գոլ խփել Ա Սերիայում»

«Ֆրոսինոնեի» կիսապաշտպան Էմիլ Հալֆրեդսոնը պատմել է, թե Ա Սերիայի վրա ինչպես է անդրադարձել Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»։

«Այն պահից սկսած, ինչ Ռոնալդուն եկել է Իտալիա, նա մեծ ազդեցություն է գործել Ա Սերիայի իմիջի վրա։ Նա բարձրացրել է մրցաշարի արժեքը։ Կարծում եմ, որ Ա Սերիան վերջին տարիների ընթացքում թերագնահատվել է։

Իտալիայում շատ դժվար է գոլ խփելը։ Մեսիի կամ Ռոնալդուի համար գործնականում անհնար է այստեղ մրցաշրջանում 50 գոլ խփել, ինչպես նրանք դա անում էին Իսպանիայում։ Ա Սերիայում մեծ ուշադրություն են դարձնում պաշտպանությանը։ Կարծում եմ՝ այժմ ավելի շատ մարդիկ կդիտեն մեր առաջնության հանդիպումները և կկարողանան նկատել, թե որքան ուժեղ է այս մրցաշարը։

Կրիշտիանուի տեղափոխությունը դրական քայլ է առաջնության համար։ Կարծում եմ՝ «Յուվենտուսի» խաղերին միշտ անշլագ կլինի։ Շատ մարդիկ կցանկանան դիտել Ռոնալդուի մասնակցությամբ խաղը։ Նա շատ բան է տալիս նաև քաղաքին։ Կրիշտիանուն երևի թե լավագույն ֆուտբոլիստներից մեկն է մարզաձևի պատմության մեջ։

Ինչ վերաբերում է «Յուվենտուսի» հետ առաջիկա մրցավեճին, ապա միայն կարող եմ ասել, որ չկա ոչ մի տակտիկա, որը կկանգնեցնի Ռոնալդուին։ Հուսով ենք, որ նրա համար վատ օր կլինի, բայց դա հաճախ չի պատահում։ Մենք պարզապես կփորձենք անել ամեն հնարավորը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

5 դեպք, երբ Կրիշտիանու Ռոնալդուն չի զսպել արցունքները (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ադրիեն Ռաբիոյի համար մրցաշրջանն ավարտվա՞ծ է

Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (լուսանկարներ, տեսանյութ)

Հետաքրքիր վիճակագրություն «Բարսելոնա»-«Լիոն» դիմակայության մասին

Ամփոփում-2018. Տարվա լավագույն ձախ պաշտպանները. ՔՎԵԱՐԿՈւԹՅՈւՆ

Տեբաս. «Մեսին զգալիորեն գերազանցում է Ռոնալդուին»

«Յուվենտուսը» Պոգբային վերադարձնելու այլ տարբերակ է գտել

«Ռոնալդուն դեռ հունվարին էր ինձ ասել, որ ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս». Մենդեշ

Դե Լիգտ. «Ավելի լավ է խաղամ Զիյեխի հետ, քան Ռոնալդուի ու Մեսիի հետ»

Կտոնե՞ն իրենց խփած գոլերը. 6 ֆուտբոլիստ, ովքեր ՉԼ-ի 1/8 եզրափակչում խաղալու են իրենց նախկին թիմերի դեմ

«Բարսելոնայի» պաշտպանը 1 ամիս բաց կթողնի

«Նրանք վերջին տարիների լավագույն հարձակվողներն են». Պիկե

«Ատլետիկոն» Ռոնալդուի ամենասիրելի մրցակիցն է

«Մեր բախտը չբերեց». Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

«Նա պետք է հեռանա «Բարսելոնայից». «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը՝ Սիլեսենի մասին

Մեսին առաջինը 2018-ին հասավ այս ցուցանիշին