Մարկոսը շարունակում է «ռմբակոծել» Ղազախստանում - VNews
Բաժիններ

Մարկոսը շարունակում է «ռմբակոծել» Ղազախստանում

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Ակտոբե» 3-1 «Տոբոլ»․ Մարկոս Պիզելին դարձել է դուբլի հեղինակ՝ հաջողության հասնելով 60-րդ և մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեներին։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Ամենահայ բրազիլացին 17 գոլով հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն։ «Ակտոբեն» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 6-րդ տուր․ «Ռաբոտնիչկի» 0-2 «Վարդար»Տիգրան Բարսեղյանը 29-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը։ Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 88-րդ րոպեին։ Սա հայ հարձակվողի 4-րդ գոլն էր այս առաջնությունում։ «Վարդարը» 10 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ հորիզոնականում ընթացող «Ակադեմիա Պանդևին» գերազանցելով 2 միավոր, բայց վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Ժետիսու» 1-0 «Կայրաթ»․ Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 69-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Կամո Հովհաննիսյանին։ «Ժետիսուն» եզրափակում է լավագույն քառյակը։

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա․ «Նյու Ինգլենդ Ռեվալուշըն» 2-2 «Չիկագո Ֆայր»․ հյուրերի կազմում պաշտոնական խաղերում իր նորամուտն է նշել Յուրա Մովսիսյանը՝ փոխարինման մտնելով 80-րդ րոպեին։ Հայ հարձակվողը խաղադաշտ է վերադարձել ավելի քան 4 ամսվա բացակայությունից հետո։ «Չիկագո Ֆայրն» այս պահին զբաղեցնում է նախավերջին՝ 10-րդ հորիզոնականը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր․ «Կայսար» 2-1 «Շախտյոր Կարագանդա»Գեղամ Հարությունյանը բացակայում էր հայտացուցակից, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Շախտյոր Կարագանդան» 10-11-րդ տեղերն է բաժանում «Կիզիլժարի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Ենիսեյ» 1-2 «Ուրալ»․ հյուրերից Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ դաշտի տերերից Արթուր Սարկիսովը փոխարինման է մտել 73-րդ րոպեին։ Վերջինիս թիմակից Դավիդ Յուրչենկոն բացակայել է վնասվածքի պատճառով։ «Ուրալը» 12-րդ տեղում է, իսկ «Ենիսեյը»՝ վերջին՝ 16-րդ հորիզոնականում։

Հոլանդիայի առաջնություն, 6-րդ տուր․ «Ֆորտունա Սիտարդ» 4-4 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսն ընդգրկված չի եղել հյուրերի հայտացուցակում։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է բաժանում «ԱԶ Ալկմարի» հետ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Ենոսիս» 2-0 «Երմիս»․ Հովհաննես Համբարձումյանը որակազրկման պատճառով բաց է թողել այս մրցավեճը, նա նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել։ «Ենոսիսը» 3 հանդիպում է անցկացրել այս առաջնությունում՝ տոնելով մեկ հաղթանակ և կրելով 2 պարտություն։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Արսենալ Տուլա» 2-2 «Ռուբին Կազան»Խորեն Բայրամյանն ամբողջական հանդիպում է անցկացրել, 79-րդ րոպեին վրիպել է 11-մետրանոց նշակետից։ «Ռուբինը» 6-8-րդ տեղերն է բաժանում «Օրենբուրգի» և «Ախմատի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Կամո Հովհաննիսյանը իր առաջին գոլն է խփել «Կայրաթում» (տեսանյութ)

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը դարձավ Կամո Հովհաննիսյանի թիմակիցը

Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Կոնեն մոտենում է Մարկոսի ռեկորդային ցուցանիշին, «Նոան»՝ անպարտելիության թիմային ռեկորդի հեղինակ

Բարձրագույն խմբի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»

Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին)

Bleacher Report-ը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Սարկիսովը գրավում է Յուրչենկոյի դարպասը (տեսանյութ)

Հարոյանն ասել է՝ որն է մրցաշրջանը շարունակելու ամենահարմար ժամանակահատվածը

Վարազդատ Հարոյանն ասել է՝ ով է պաշտպաններից իր համար օրինակ հանդիսացել

Հարոյան․ «Այս իրավիճակը ֆիլմ-աղետի է նման»

«Մոնպելյեի» կիսապաշտպան Սամբիան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին պարզել են, թե ով է ավելի լավ ճանաչում Յուրա Մովսիսյանին (տեսանյութ)

Բարսեղյան. «Երբ խաղը լավ չի ստացվում, Մխիթարյանին ավելի շատ են քննադատում, քան մեզ»