fbpx
Բաժիններ

Սարգիս Ադամյանի «խելագար» ելույթը 2-րդ Բունդեսլիգայի առաջատարի դեմ (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 6-րդ տուր․ «Համբուրգ» 0-5 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը գերազանց ելույթ է ունեցել՝ դառնալով հեթ-տրիքի հեղինակ։ Նա մրցակցի դարպասը գրավել է 11-րդ, 21-րդ և 35-րդ րոպեներին։ Ադամյանը հասցրել է ստանալ նաև դեղին քարտ։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Յան Ռեգենսբուրգը» մինչ այս տուրն առաջնության առաջատար հանդիսացող «Համբուրգին» հաղթելուց հետո 18 թիմի պայքարում 13-14-րդ տեղերն է կիսում «Էրզգեբիրգե Աուեի» հետ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր․ «Արսենալ» 2-0 «Էվերտոն»․ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել «զինագործների» հայտացուցակում։ «Արսենալը» 5-6-րդ տեղերն է կիսում «Տոտենհեմի» հետ։

Լատվիայի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր․ «Լիեպայա» 0-0 «Ռիգա»․ Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Սա նրա՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած 9-րդ մրցավեճն էր, որոնցից 3-ում դարպասն անառիկ է պահել։ Բեգլարյանը դարպասը «չոր» է պահում 2-րդ խաղն անընդմեջ։ «Լիեպայան» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Արգենտինայի Սուպերլիգա, 6-րդ տուր․ «Խիմնասիա Լա Պլատա» 1-1 «Ռոսարիո Սենտրալ»․ Մաուրո Գևգեոզյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 58-րդ րոպեին։ «Խիմնասիա Լա Պլատան» 26 թիմի պայքարում 10-12-րդ հորիզոնականներն է բաժանում «Վելես Սարսֆիլդի» և «Բանֆիլդի» հետ։

Դանիայի Սուպերլիգա, 10-րդ տուր․ «Հոբրո» 0-5 «Ալբորգ»․ Էդգար Բաբայանը բացակայել է հայտացուցակից և շարունակում է ապաքինվել վնասվածքից։ «Հոբրոն» այս պահին զբաղեցնում է վերջին՝ 14-րդ հորիզոնականը՝ 13-րդ տեղում ընթացող «Օդենսեի» հետ ունենալով հավասար քանակի միավոր։

Մարկոսը շարունակում է «ռմբակոծել» Ղազախստանում․ Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում․ Սեպտեմբերի 22

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Էմերի. «Խոշոր ու թանկարժեք տրանսֆերներ ենք անելու»

Մխիթարյանը, Լակազետն ու Օբամեյանգը միասին ջենգա են խաղում ու զրուցում հետաքրքիր թեմաների շուրջ (տեսանյութ)

Դանի Ալվեսը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն անգլիական ակումբի

«Ռեալի» ֆուտբոլիստ շատ մոտ է «Արսենալ» տեղափոխությանը

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

«Արսենալը» պաշտոնապես ներկայացրեց արտագնա մարզաշապիկը (լուսանկարներ)

«Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Կոլորադո Ռապիդսի» հետ ստուգողական խաղում (տեսանյութ)

«Այաքսի» տեխնիկական տնօրենն «Արսենալին» խորհուրդ է տալիս վաճառել Օզիլին ու գնել Զիեշին

«Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել առաջիկա ստուգողական հանդիպումից առաջ (լուսանկարներ)

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

«Արսենալը» 80 միլիոն եվրո է առաջարկել իր գլխավոր թիրախներից մեկի համար

Անգլիական գրանդ ակումբները հետաքրքրված են Ալվեսի ծառայություններով

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

«Արսենալն» 80 միլիոն եվրո է առաջարկել «Լիլի» հարձակվողի համար

«Արսենալը» հրաժարվել է իր տրանսֆերային թիրախներից մեկին հրավիրելու մտքից

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում