Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան - VNews
Բաժիններ

Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

logo 1 - Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

Հայ շախմատիստները սկսում են պայքարն օլիմպիական մեդալների համար

Առաջիկա 2 շաբաթների ընթացքում շախմատասերների ուշադրությունը կբևեռվի Բաթումին, որտեղ սեպտեմբերի 24-ին կտրվի շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի մեկնարկը: Պայքարի դուրս կգան 183 երկրների տղամարդկանց 185 և 149 երկրներ ներկայացնող կանանց 151 հավաքականներ: Վրաստանը, որպես կազմակերպիչ երկիր, կանանց և տղամարդկանց մրցաշարերում մրցասպարեզ դուրս կբերի 3-ական հավաքականների:

Օլիմպիադայի մրցանակակիրներին որոշելու համար շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Հաղթողը կորոշվի թիմային մրցախաղերում վաստակած միավորների քանակով: Հաղթանակի դեպքում թիմին կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում մրցակիցները թիմային մեկական միավոր կվաստակեն:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն օլիմպիադայի նախապատրաստական փուլն անցկացրել են Ծաղկաձորում: Տղամարդկանց հավաքականում ըստ խաղատախտակների հայտավորված են Լևոն Արոնյանը (2780), Գաբրիել Սարգսյանը (2691), Հրանտ Մելքումյանը (2660) և Ռոբերտ Հովհաննիսյանը (2621): Հայաստանի ներկայիս չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը (2597) նշված է որպես պահեստային՝ պատրաստ ցանկացած պահի փոխարինելու թիմակիցներին:

Հայաստանի հավաքականն իր միջին վարկանիշով (2688) 8-րդն է մասնակից թիմերի մեջ: Ամենաբարձր միջին վարկանիշն (2772) ունի ԱՄՆ-ի հավաքականը, որի կազմում հանդես են գալու Ֆաբիանո Կարուանան (2827), Ուեսլի Սոն (2776), Հիկարու Նակամուրան (2763), Սեմ Շենկլենդը (2722) և Ռեյ Ռոբսոնը (2682): Հենց այս կազմով ԱՄՆ-ի հավաքականը 2016թ. հաղթող է դարձել Բաքվում անցկացված շախմատի համաշխարհային նախորդ օլիմպիադայում:

ՀՀ հավաքականին իրենց միջին վարկանիշով գերազանցում են նաև Ռուսաստանի (2764), Չինաստանի (2756), Ադրբեջանի (2748), Հնդկաստանի (2724), Ուկրաինայի (2698) և Ֆրանսիայի (2688) ընտրանիները:

Հայաստանի կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը (2409), Լիլիթ Մկրտչյանը (2384), Աննա Սարգսյանը (2331), Մարիա Կուրսովան (2289) և պահեստային Սիրանուշ Ղուկասյանը (2205): Մեր հավաքականն իր միջին վարկանիշով (2353) 12-րդն է:

Ամենաուժեղ կազմն ունի Ռուսաստանի հավաքականը (2523), որին հաջորդում է նախորդ օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Ուկրաինայի ընտրանին (2486): Օլիմպիադայի գործող չեմպիոն Չինաստանի հավաքականը 2485 վարկանիշով եզրափակում է լավագույն եռյակը:

hh - Մեկնարկում է շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան

Հայկական շախմատի փառահեղ նվաճումները

Հայաստանի հավաքականները 13-րդ անգամ են մեկնարկի դուրս գալու շախմատի համաշխարհային օլիմպիադաներում: Մեր շախմատիստների նորամուտը կայացել է 1992թ. Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացված շախմատի համաշխարհային 30-րդ օլիմպիադայում, որտեղ տղամարդկանց հավաքականը դարձել է 3-րդ մրցանակակիր: Բրոնզե մեդալների են արժանացել Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանն ու Աշոտ Անաստասյանը:

10 տարի անց Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բլեդում կրկնեց իր բրոնզե հաջողությունը՝ 3-րդ տեղը զբաղեցնելով նաև Կալվիայում կայացած հաջորդ օլիմպիադայում, որում մեր ընտրանու կազմում առաջին անգամ հանդես եկավ Լևոն Արոնյանը:

2006թ. Թուրինում Հայաստանի հավաքականն առաջին անգամ նվաճեց օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Ոսկե մեդալների արժանացան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը:

Երկու տարի անց Դրեզդենում կայացած հաջորդ օլիմպիադայում մեր շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը կրկին լավագույնն էին:

2012թ. Հայաստանի հավաքականը (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) Ստամբուլում դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն:

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն արդյունքը ցույց է տվել 2014թ. նորվեգական Տրոմսյե քաղաքում անցկացված օլիմպիադայում՝ եզրափակելով առաջին հնգյակը: Այդ օլիմպիադան մեր շախմատիստների համար առայժմ վերջինն էր, քանի որ Հայաստանի հավաքականները չմասնակցեցին 2016թ. Բաքվում կայացած համաշխարհային շախմատի ստուգատեսին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է