fbpx

Մարզային 2 թիմ վերջապես հագեցրին «քաղցը», իսկ «Արարատի» «սարսափը» հիշեցրեց իր մասին

ԲԽ-ի 9-րդ տուրը՝ 10 փաստով

9-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության առաջին շրջանը (առաջին տուրից հետաձգված «Փյունիկ» «Գանձասար-Կապան» հանդիպումը նշանակված է հոկտեմբերի 3-ին), որից հետո առաջնությունում երկիշխանություն հաստատվեց: Իսկ «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» վերջապես անդրանիկ հաղթանակները տոնեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը տոնեց «Բանանցը»: Առաջնությունում անցկացված 35 հանդիպումներում դաշտի տերերը 14 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 12 անգամ, 9 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

9-րդ տուրում կրկնվեց 5-րդ և 7-րդ տուրերում գրանցված առաջնության ամենաբարձր արդյունավետությունը. 4 խաղում խփվեց 14 գոլ: Առաջնության մեկնարկից անցկացված 35 հանդիպումներում 94 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,68 գոլ մեկ խաղում:

Կրքեր, հույզեր, գոլառատ խաղ և «Բանանցի» անխափան ընթացքը․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Բանանց» խաղից

2. «Ալաշկերտը» թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ հաղթանակով նշեց Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 150-րդ հանդիպումն՝ ընդհատելով «Լոռիի» 5 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը:

Հետաքրքիր է, որ 2016/17թթ. առաջնությունում էլ 9-րդ տուրից հետո փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին` Սերգեյ Էրզրումյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերում իր նորամուտը հաղթանակով էր նշել: Նրա սաները 2-1 հաշվով պարտության էին մատնել «Արարատին»:

Սերգեյ Էրզրումյան. «2 օրվա ընթացքում ամենակարևորը ֆուտբոլիստների հետ հոգեբանական աշխատանք տանելն էր» (տեսանյութ)

3. «Գանձասար-Կապանը» վերջապես առաջնությունում վայելեց հաղթանակի բերկրանքը՝ ընդհատելով առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, ինչը թիմի պատմության մեջ նոր հակառեկորդ էր: Բարձրագույն խմբում վերջին հաղթանակը գանձասարցիները տոնել էին նախորդ առաջնության 27-րդ տուրում՝ մայիսի 5-ին կայացած խաղում 4-3 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Դրանից հետո ՀՀ առաջնություններում անցկացրած 9 հանդիպումներում կապանցիները չէին հաղթել:

Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում էլ «Գանձասար-Կապանն» առաջին հաղթանակը տոնել էր կրկին «Արարատի» նկատմամբ՝ 6-րդ տուրում առավելության հասնելով 2-1 հաշվով:

4. «Բանանցը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկնելով «Լոռիի» ռեկորդային ցուցանիշը, նաև միավորներով (16) հավասարվելով վանաձորյան ակումբին: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցը» 4 միավոր ավելի է վաստակել: Թիմի ներկայիս արդյունքը լավագույնն է վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող «Բանանցն» առաջնությունը սկսել էր 2010թ.՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ մեկնարկային 8 հանդիպումներում վաստակելով 17 միավոր:

Տարոն Ոսկանյան․ «Հուսով ենք՝ մինչև առաջնության վերջ պարզ չի լինի, թե ով է դառնալու հաղթող» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» հետ խաղում բաց թողած միակ գոլը, որի հեղինակը Չարլզ Մոնսալվոն էր, ՀՀ առաջնություններում «Բանանցի» դարպասը խփված 650-րդ գնդակն էր:

5. «Շիրակը» ևս առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց՝ ընդհատելով առանց հաղթանակների 7 խաղերի շարքը: Բարձրագույն խմբում վերջին հաղթանակը գյումրեցիները տոնել էին այս տարվա մայիսի 5-ին՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Բանանցի» դարպասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ինչպես «Լոռին» գերվստահ հաղթանակ տոնեց «Լոկոմոտիվի» նկատմամբ (տեսանյութ)

Ռուսական «Արմավիրն» առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (տեսանյութ)

Happy Birthday, Heno! 30 փաստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին

Պերուացի պաշտպանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

«Լոռին», հետևելով «Գանձասար-Կապանի» օրինակին, ջախջախեց «Լոկոմոտիվին»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մուսոնդայի հաջորդ թիմի անունը հայտնի է

«Արցախը» և «Շիրակը» գոլառատ ընկերական հանդիպում անցկացրին

«Գանձասար-Կապանը» գերխոշոր հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին» (տեսանյութ)

«Փյունիկի» ֆուտբոլիստները բռնցքամարտիկներին բնորոշ մարզում են անցկացրել (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

Արման Հովհաննիսյանը և Համլետ Ասոյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Մ21 հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)