fbpx

Մարզային 2 թիմ վերջապես հագեցրին «քաղցը», իսկ «Արարատի» «սարսափը» հիշեցրեց իր մասին

ԲԽ-ի 9-րդ տուրը՝ 10 փաստով

6. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ առաջին անգամ մրցակցին զիջելով խոշոր հաշվով: Արդեն 6 խաղ արարատցիներին չի հաջողվում հաղթանակ տոնել:

7. Միհրան Մանասյանը կրկին գրավեց «Արարատի» դարպասը, այս անգամ արդեն «Գանձասար-Կապանի» կազմում՝ խփելով Բարձրագույն խմբում 71-րդ գոլը, ինչը լավագույն արդյունքն է ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ:

Միհրանն իրավամբ «Արարատի» ահ ու սարսափն է դարձել: «Ալաշկերտի» կազմում նա ՀՀ առաջնության հանդիպումներում 17 անգամ խոցել է «Արարատի» դարպասը: Իսկ մինչ այդ էլ Մանասյանը 2009թ. «Փյունիկի» կազմում մեկ գոլ էր խփել «Արարատին»: Այնպես որ 3 թիմերի կազմում հանդես գալիս Մանասյանը  19 անգամ գրավել է «Արարատի» դարպասը՝ կրկնելով Անդրանիկ Բարիկյանի ռեկորդային արդյունքը, ով իր բոլոր գոլերն արարատցիներին խփել է «Շիրակի» կազմում:

Իլշատ Ֆայզուլին․ «Խաղից հետո մտա մրցակցի հանդերձարան․․․ կյանքում պետք է խիղճ ունենալ» (տեսանյութ)

8. Ալաշկերտցի Ջեֆերսոն Ռեիսը, շիրակցիներ Հենրի Նդոնգը և Կաբանգու Կադիմա Ջոնսը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Չարլզ Մոնսալվոն բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: Դրիսա Դիարասուբան իր առաջին գոլը խփեց «Գանձասար-Կապանում», Էրիկ Պետրոսյանն էլ աչքի ընկավ իր նոր թիմում՝ «Բանանցում»:

9. Գևորգ Նռանյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ ՀՀ առաջնություններում 250 խաղի սահմանագիծը հատած 44-րդ ֆուտբոլիստը: Գանձասարցիների կազմում նրա ցուցանիշը 4-րդն է Գևորգ Կասպարովից (319 խաղ), օրերս ֆուտբոլային կարիերան ավարտած Արա Խաչատրյանից (271) և Արթուր Յուսպաշյանից (263) հետո:

«Բանանցի» ֆուտբոլիստ Արթուր Ավագյանը ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Իսկ «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանն «Արցախի» հետ մրցավեճում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Ի տարբերություն Նռանյանի և Ավագյանի, Դավոյանը բոլոր խաղերն անցկացրել է իր հարազատ թիմի կազմում:

Արմեն Ադամյանը նշել է «Լոռիի» պարտության պատճառները (տեսանյութ)

10. «Լոռիի» դարպասապահ Ալեքսանդր Կոնովի՝ դարպասն անընդմեջ անառիկ պահած 3 խաղերի շարքն ընդհատվեց: Ալաշկերտցի Ջեֆերսոնը նրա պաշտպանած դարպասը խոցեց 65-րդ րոպեին: Իսկ մինչ այդ Կոնովը 350 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել: Դա ընթացիկ առաջնությունում լավագույն ցուցանիշն է դարպասապահների մեջ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»