fbpx

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 9-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղաշրջանը։ 9-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել առաջատար «Լոռիի» նկատմամբ, «Գանձասար-Կապանը» 4-0 հաշվով պարտության է մատնել «Արարատին», «Շիրակն» էլ, կապանյան թիմի պես, առաջին 3 միավորն է վաստակել առաջնությունում՝ իր հերթին 3-0 հաշվով առավելության հասնելով «Արցախի» նկատմամբ, իսկ «Բանանցը» 3-1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիային»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն 4 ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Կաբանգու Կադիմա Ջոնս («Շիրակ»)

Գյումրեցիները վերջապես ճաշակել են հաղթանակի քաղցրությունն այս առաջնությունում։ Թիմի հարձակվող Կաբանգու Ջոնսը նախ դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Պաբլո Կրուզին, ապա գլխի հարվածով անձամբ է եզրափակել Ժիրայր Մարգարյանի հաշվենկատ փոխանցումը։ Շատ ակտիվ էր առջևի գծում, ուներ գոլ խփելու ևս մի քանի հնարավորություններ։

«Շիրակն» արդեն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 3-0 հաշվով՝ ցուցադրելով վառ և կոմբինացիոն ֆուտբոլ։ Սակայն, Վարդան Բիչախչյանի սաներն ընդմիջումից հետո կարծես թուլացրել էին զգոնությունը, քանի որ «Արցախին» թույլ են տվել ստեղծել 3-4 շատ իրական գոլային պահ։ Այդուհանդերձ, հյուրերի դիպուկությունը բարձր մակարդակի վրա չէր, իսկ «Շիրակի» համար այս հաղթանակն անչափ կարևոր էր հատկապես հոգեբանական տեսանկյունից։

3․ Էրիկ Պետրոսյան («Բանանց»)

Երիտասարդ հարձակվողն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճին նախորդած 4 խաղից մասնակցել էր ընդամենը մեկին՝ 6-րդ տուրում «Փյունիկի» հետ հանդիպմանը փոխարինման մտնելով վերջին վայրկյաններին։ Նաթանիել Ասամոայի վնասվածքն Իլշատ Ֆայզուլինին ստիպել է հայ ֆուտբոլիստին այս անգամ ասպարեզ դուրս բերել շատ ավելի վաղ՝ 40-րդ րոպեին, և ժամանակը ցույց է տվել, որ «չկա չարիք առանց բարիքի»։

«Բանանցը» խաղում էր արագ հակագրոհներով։ Պետրոսյանը նախ 2 փայլուն պահ չի կարողացել գոլի վերածել։ Առաջինը ծնվել էր անհատական անցումի արդյունքում, իսկ երկրորդը հեռահար հարված էր․ դարպասապահ Արսեն Սիուկաևը տեղում էր 2 դեպքում էլ։ Այնուհետև եկել է գոլի ժամանակը։ Երբ հաշիվն արդեն 1-2 էր, և ի հայտ էր եկել որոշակի լարվածություն, Պետրոսյանը շրջանցել է Գոռ Մալաքյանին ու, հայտնվելով հարվածային դիրքում, գնդակը մխրճել մրցակցի դարպասը։ Պետք է շարունակել նույն տեմպով։

Մարզային 2 թիմ վերջապես հագեցրին «քաղցը», իսկ «Արարատի» «սարսափը» հիշեցրեց իր մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

11 լավագույնները․ Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլը բոլորի համար է. Դավիթն առաջին անգամ մեկնաբանեց ֆուտբոլային հանդիպում

«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցում» հանդես եկող հայ բոլոր ֆուտբոլիստներն էլ արժանի են հրավիրվելու հավաքական» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ոչ թե մրցակիցներն են գոլային պահեր «սարքում» մեր դարպասին, այլ՝ մենք» (տեսանյութ)

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մարզային դերբին, իհարկե, տխուր էր, քանի որ տեղի էր ունենում Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Բիչախչյան․ «Հուսով եմ՝ ավելի լավ տեսք կունենանք, երբ ապաքինվեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը վրդովված է․ «Մարզվելու տեղ չունենք, ֆեդերացիան պետք է աջակցի մեզ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Պողոսյանը Մխիթարյանի համար տեղ գտավ իր խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ