fbpx
Բաժիններ

Մարկոսը և Ադամյանը պարզապես չեն հագենում մրցակիցներին տհաճություն պատճառելուց (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ փուլ․ «Արսենալ» 3-1 «Բրենտֆորդ»․ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից կարճ ժամկետում ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ։ Նա մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 75-րդ րոպեին։ Հայ կիսապաշտպանը մասնակցություն է ունեցել լոնդոնյան ակումբի երկրորդ գոլային գրոհին, որը եզրափակել է Դանի Ուելբեքը։ «Զինագործները» ձեռք են բերել հաջորդ փուլի ուղեգիր։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Ակտոբե» 2-0 «Իրտիշ»․ Մարկոս Պիզելին 24-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվն՝ ընթացիկ առաջնությունում խփելով իր 18-րդ գոլը։ ՀԱՅ ֆուտբոլիստը հանդիսանում է մրցաշարի լավագույն ռմբարկուն։ Մարկոսը մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Ակտոբեն» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Մարկոս Պիզելիի հետխաղյա հարցազրույցը՝

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 7-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 2-1 «Հայդենհեյմ»․ Սարգիս Ադամյանը 6-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով խաղի հաշիվը։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Ադամյանը հեթ-տրիք էր ձևակերպել նախորդ տուրի՝ «Համբուրգի» հետ արտագնա մրցավեճում (5-0)։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Դարմշտադտի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Ժետիսու» 1-1 «Օրդաբասի»․ Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 85-րդ րոպեին, իսկ Էդգար Մալաքյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը՝ 3-րդ տեղում գտնվող «Տոբոլից» հետ մնալով 6 միավոր։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր․ «Վարդար» 1-0 «Սիլեքս»․ Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին։ «Վարդարը» 10 թիմի պայքարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում ընթացող «Ակադեմիա Պանդևին» գերազանցելով 2 միավոր։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել այսօրվա մարզումից՝ նշելով մոտալուտ վերադարձը (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկարներ)

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար

Ֆոնսեկա. «Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի»

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Ադամյանի գոլը պատմական է եղել «Հոֆենհայմի» համար

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Ֆոնսեկան նշել է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Կամո Հովհաննիսյանը հայտարարել է «Ժետիսուից» հեռանալու մասին

Օբամեյանգը վթարի է ենթարկվել

Տիգրան Բարսեղյանի անզուգական գոլն «Օկժետպեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»