-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ՇԻՐԱԿ» – «ԲԱՆԱՆՑ»
29 սեպտեմբերի, ժ.14:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ, 10-րդ տուր
75 խաղ, «Շիրակը» հաղթել է 23 անգամ, «Բանանցը»՝ 33, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 72-121
1-ին շրջան. 04.08.2018 «Բանանց» 0-0 «Շիրակ»
Այս հանդիպումով մեկնարկում է առաջնության 2-րդ շրջանը: Նախորդ տուրում «Շիրակին» վերջապես հաջողվեց ընթացիկ առաջնությունում վայելել հաղթանակի բերկրանքն՝ ընդհատելով առանց հաղթանակների 7 խաղերի տխուր շարքը: Շիրակցիները սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեցին մրցակիցների դաշտերում առայժմ անհաջող հանդես եկող «Արցախի» նկատմամբ՝ 3 անպատասխան գնդակ խփելով հակառակորդի դարպասը:
Հատկանշական է, որ բոլոր գոլերն էլ հեղինակեցին թիմի լեգեոնականները, որոնք խաղից խաղ ավելի հստակ են համագործակցում հայ ֆուտբոլիստների հետ:
Ինչ խոսք, այդ հաղթանակը կոգեշնչի շիրակցիներին, որոնք առաջիկա հանդիպումներում կփորձեն զարգացնել հաջողությունն ու շտկել մրցաշարային վիճակը: Այդ առումով «Շիրակի» համար անչափ կարևոր է առաջատարներից մեկի հետ կայանալիք հանդիպումը:
«Բանանցը» շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին: Նախորդ տուրում թիմը ևս մեկ վստահ հաղթանակ տոնեց՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Դա առաջնությունում «Բանանցի» տոնած 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, որով Իլշատ Ֆայզուլինի սաները կրկնեցին «Լոռիի» ռեկորդային ցուցանիշը: Այդ հաղթանակը նաև հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու առաջնության առաջատար «Լոռիին»:
Իլշատ Ֆայզուլինին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց կարգավորել «Բանանցի» խաղը, որը ներկայումս աչքի է ընկնում իր դիտարժանությամբ: «Բանանցն» ունի խաղային իր հստակ ձեռագիրը, աչքի է ընկնում խաղային տարբեր մարտավարությամբ, որն իրավիճակից կախված հմտորեն փոփոխվում է:
Առաջին շրջանում թիմի ունեցած ելույթները վկայում են, որ «Բանանցը» մարտունակ կոլեկտիվ է և ունակ է պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Իսկ դրա համար հարկավոր է շարունակել հաղթարշավը:
Բոլորն են հիշում, թե ինչ է տեղի ունեցել այս թիմերի՝ նախորդ առաջնության վերջնամասում կայացած մրցավեճից հետո։ Եվ ամբողջ աղմուկը կապված էր հիմնականում Էդվարդ Կպոդոյի անվան հետ։ Վերջինս նախկինում եղել է հենց «Շիրակի» ֆուտբոլիստ, իսկ հիմա պաշտպանում է «Բանանցի» մարզական պատիվը։
Առաջին շրջանում, երբ «Բանանցն» ու «Շիրակը» հանդիպել էին Երևանում, խաղից առաջ կայացած ավանդական ձեռքսեղման ժամանակ Գյումրին ներկայացնող թիմի բոլոր ֆուտբոլիստները հրաժարվել էին ողջունել Կպոդոյին։ «Բանանցի» պաշտպանության առաջատարներից մեկն «Արարատ-Արմենիայի» հետ վերջին հանդիպումը բաց է թողել ոչ լուրջ վնասվածքի պատճառով և, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի վաղը խաղալ «Շիրակի» դեմ։ Երկրպագուներն, անկասկած, «ջերմ» ընդունելություն կկազմակերպեն նրա համար։
«Բանանց»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան՝ 8-ական գոլ:
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 8 գոլ:
«Բանանցի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 2 խաղով որակազրկված Արամ Լոռեցյանը:
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո