Անվախ և ամբիցիոզ նորեկների դիմակայությունը․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ-Արմենիա» - «Լոռի» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Անվախ և ամբիցիոզ նորեկների դիմակայությունը․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ-Արմենիա» – «Լոռի» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԼՈՌԻ» 

29 սեպտեմբերիժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 10-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-0

1-ին շրջան. 04.08.2018 «Լոռի» 0-2 «Արարատ-Արմենիա»
Իվայլո Դիմիտրով 67՛, Հրայր Մկոյան 86՛, 11մ:

Վադիմ Սկրիպչենկոն չարդարացրեց սպասելիքները

Առաջնության առաջատարներից մեկի հետ հանդիպմանն «Արարատ-Արմենիան» նախապատրաստվել է նոր մարզչի՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, ով ժամանակավորապես ստանձնել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով պաշտոնանկ արված Վադիմ Սկրիպչենկոյին:

Այո, ակումբի ղեկավարությանը չբավարարեցին առաջին շրջանում թիմի ելույթները: «Արարատ-Արմենիան» 8 հանդիպումներում վաստակած 11 միավորով առաջին շրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ 5 միավորով հետ մնալով առաջատարներից: Թիմի առջև լուրջ խնդիրներ դրած ակումբի ղեկավարությունը գտավ, որ Սկրիպչենկոն ունակ չէ կատարելու առաջադրանքը:

Հիմնականում լեգեոնականներով կազմավորված «Արարատ-Արմենիան»  հաջող սկսեց առաջնությունը՝ Վանաձորում հաղթելով Առաջին խմբի չեմպիոն «Լոռիին»: Մինչև 8-րդ տուրն «Արարատ-Արմենիան» միակ թիմն էր, որին հաջողվել էր հաղթել «Լոռիին»: Սակայն հետագայում Վադիմ Սկրիպչենկոյի սաներն անկայուն ելույթներ ունեցան՝ պարտվելով «Արարատին», «Փյունիկին» և «Բանանցին»:

«Լոռիի» հաղթարշավն ընդհատվեց

Շատերի համար անսպասելի էր «Լոռիի» հաջող ելույթը Բարձրագույն խմբում: Սակայն ուժեղագույնների պայքարում «Լոռին» իրեն շատ վստահ է զգում և հիանալի ելույթների շնորհիվ արժանիորեն է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մինչև «Ալաշկերտի» հետ հանդիպումը «Լոռին» 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել ու իրեն ապահով էր զգում 1-ին հորիզոնականում: Սակայն չեմպիոնի հետ խաղում «Լոռին» անսպասելիորեն «արգելակեց»: Այդ պարտությունը զգալիորեն թեժացրեց պայքարը չեմպիոնական մրցավազքում: «Բանանցը» միավորներով հավասարվեց «Լոռիին», իսկ մեկ խաղ պակաս անցկացրած «Փյունիկն» էլ ընդամենը մեկ միավորով է հետ մնում առաջատարներից: Այնպես որ առաջատարի դիրքը չզիջելու համար «Լոռին» այս խաղում անպայման պետք է հաղթանակ տոնի:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Մրցակիցների միջև Վանաձորում կայացած առաջին շրջանի խաղին մասնակցած 27 ֆուտբոլիստներից 17-ը լեգեոնականներ էին:
  • Վադիմ Սկրիպչենկոն ընթացիկ առաջնությունում պաշտոնանկ արված 3-րդ գլխավոր մարզիչն է: 2-րդ տուրից հետո պաշտոնից հեռացվել էր «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, 7-րդ տուրից հետո էլ «Ալաշկերտի» ղեկավարությունն էր հրաժարվել Վարուժան Սուքիասյանի ծառայություններից:
  • Առաջին շրջանի հանդիպումներին «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել են 22 ֆուտբոլիստներ, որոնցից 15-ը լեգեոնականներ են: Բոլոր հանդիպումներին մասնակցել են միայն Կեյրոն Բատիստա Ռամոսն ու Իվայլո Դիմիտրովը: Վերջինս դարձել է թիմի խփած 12 գոլերից 7-ի հեղինակը՝ գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

  • «Լոռիի» կազմում առաջին շրջանում ևս ասպարեզ են դուրս եկել 22 ֆուտբոլիստներ, որոնցից 15-ը լեգեոնականներ են: Բոլոր 8 խաղերին առանց փոխարինման մասնակցել են Աննան Մենսահը, Դեու Դոսա Օլատունջին և Ուգոչուկվու Իվուն: Խփած 15 գոլերից 14-ը բաժին է հասնում այլազգի ֆուտբոլիստներին: Ամենաարդյունավետը Ալիյու Իսահն ու Ջոնել Դեսիրեն են, որոնք 4-ական գոլ են խփել:
  • «Լոռիի» բուլղարացի դարպասապահ Ալեքսանդր Կոնովը  350 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել, ինչը լավագույն արդյունքն է առաջնությունում: Նրա «չոր» շարքին վերջ էր դրել «Ալաշկերտի» կիսապաշտպան Ջեֆերսոն Ռեիսը՝ նախորդ տուրում կայացած մրցավեճում գրավելով վանաձորյան թիմի դարպասը։

Գլխավոր հակամարտությունը՝ Իվայլո Դիմիտրով VS Արտյոմ Խաչատուրով

Վադիմ Սկրիպչենկոն հեռացել է, և պետք է հասկանալ՝ «Արարատ-Արմենիան» վերջապես փոխելո՞ւ է իր խաղաոճը, թե՞ ոչ։ Ճիշտ է, Արտակ Օսեյանը պաշտոնակատար է, բայց արդեն նրա օրոք թիմը միգուցե սկսի կոմբինացիոն ոճով խաղալ, իսկ ֆուտբոլիստներն էլ օգտագործեն ամբողջ պոտենցիալը։ Ամեն դեպքում, եթե առջևում կա Դիմիտրովի պես բարձրահասակ և գոլահար հարձակվող, նրա վրա սևեռված է լինելու մրցակցի պաշտպանների ուշադրությունը։

«Լոռիի» պաշտպանության կենտրոնում էլ «վեր է խոյանում» Արտյոմ Խաչատուրովը, ով նույնպես երկրորդ հարկում իրեն հիանալի է զգում։ Ուստի նրա և Դիմիտրովի միջև բավականին հետաքրքիր պայքար է ծավալվելու։ Պետք է նաև արձանագրել, որ բուլղարացին հարձակվողին բնորոշ գոլային հոտառություն ունի և կարողանում է շատ դեպքերում ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել։ Այնպես որ, Խաչատուրովին այս հարցում պետք կգա նաև անմիջապես կողքին գործող թիմակցի՝ Աննան Մենսահի օգնությունը։

«Լոռիի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Նանա Կվամե Անտվին:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եզրափակիչի մասնակից թիմերից միայն 2 ֆուտբոլիստ է երբևէ դարձել VBet Հայաստանի գավաթակիր․ «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»