fbpx

Սարսափելի վիճակագրություն՝ թիմերից մեկի համար․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Արարատ» խաղին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»

30 սեպտեմբերի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 10-րդ տուր

25 խաղ«Ալաշկերտը» հաղթել է 15 անգամ, «Արարատը»՝ 6, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 43-30

1-ին շրջան. 05.08.2018 «Արարատ» 0-1 «Ալաշկերտ»
Դանիել Ստոյկովիչ 58՛

2 տարի անց Ոսկանյանը վերադարձավ «Ալաշկերտ»

Առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային տուրի հանդիպմանն «Ալաշկերտը» նախապատրաստվել է նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Վերջինս փոխարինել է 7-րդ տուրից հետո պաշտոնանկ արված Վարուժան Սուքիասյանին, որի բացակայությամբ հաջորդ խաղում «Ալաշկերտը» Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ անչափ կարևոր հաղթանակ տոնեց առաջատար «Լոռիի» նկատմամբ:

Արամ Ոսկանյանն «Ալաշկերտում» մարզչական հաջող գործունեության փորձ արդեն ունի: 2016/17թթ. առաջնությունում Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունից հետո նա հոկտեմբերի վերջին, 12-րդ տուրում աշխատանքի անցավ «Ալաշկերտում»՝ օգնելով Կարեն Բարսեղյանին:

Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Արամ Ոսկանյանը ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ պահին «Ալաշկերտը» 2-րդ տեղում էր և առաջատար «Շիրակին» զիջում էր 4 միավորով:

Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» գերազանց մեկնարկեց առաջնության գարնանային հատվածում՝ տպավորիչ հաղթանակներ տոնելով «Բանանցի» (2-1), «Շիրակի» (3-0) և «Արարատի» (3-0) նկատմամբ: Հաջող ելույթների շնորհիվ ալաշկերտցիները ստանձնեցին առաջատարի դերը՝ 2 միավորով գերազանցելով «Շիրակին»:

Ուստի բոլորի համար անսպասելի էր, որ 3 անընդմեջ հաղթանակներից հետո Արամ Ոսկանյանը հրաժարվեց շարունակել աշխատանքն «Ալաշկերտում» և ստանձնեց «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Արամ Ոսկանյանը շատ պատասխանատու պահին է ստանձնել «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը: Թիմն ընթացիկ մրցաշրջանում առայժմ չեմպիոնին արժանի խաղ չի ցուցադրում: Առաջին շրջանն «Ալաշկերտն» ավարտեց 4-րդ տեղում՝  3 միավորով հետ մնալով առաջատարներից:

Արմեն Ստեփանյանի գլխին մութ ամպեր են կուտակվում

Առաջնության մեկնարկում նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ վատ տպավորություն չթողած «Արարատը» հետագա հանդիպումներում անհաջող ելույթներ ունեցավ, որի հետևանքով առաջին շրջանն ավարտեց իր համար արդեն սովորական դարձած աղյուսակի վերջին հորիզոնականում:

Առաջնության վերջին 4 հանդիպումներում արարատցիները պարտություններ կրեցին, ընդ որում նախորդ տուրում 4 անպատասխան գնդակ ընդունեցին գանձասարցիներից, որոնք մինչ այդ հաղթանակ չէին տոնել: Վերջին 4 հանդիպումներում «Արարատը» սեփական դարպասը 12 գոլ բաց թողեց՝ խփելով ընդամենը 3 գնդակ:

Այնպես որ առայժմ Արմեն Ստեփանյանին չի հաջողվում կարգավորել արարատցիների խաղը, թիմին դուրս բերել տևական անհաջողությունների շղթայից: Այնպես որ, եթե «Արարատի» անհաջողությունները շարունակվեն, ապա չի բացառվում, որ գլխավոր մարզիչը պաշտոնանկ արվի: Այդ առումով առաջիկա հանդիպումը կարևոր է ինչպես «Արարատի», այնպես էլ Արմեն Ստեփանյանի համար:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Վերջին տարիներին «Ալաշկերտն» «Արարատի» ամենաանհարմար մրցակիցն է ՀՀ առաջնություններում: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 11 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների օգտին: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է 2016/17թթ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

  • ՀՀ առաջնություններում մրցակիցների դիմակայության սկզբում առավելությունն «Արարատի» կողմն էր, որը 2013/14թթ. առաջնության 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր «չոր» հաշվով, մեկն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի: Միայն հաջորդ առաջնության մեկնարկային տուրում ալաշկերտցիներին (Արարատ Առաքելյան) հաջողվեց վերջապես խոցել «Արարատի»  դարպասն ու անդրանիկ հաղթանակը տոնել (3-2):
  • Նախորդ մրցաշրջանում 8 տուրից հետո «Ալաշկերտը» 17 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով ներկայիս արդյունքը: Առաջին շրջանի հանդիպումներին մասնակցեցին 23 ֆուտբոլիստներ, որոնցից 11-ը լեգեոնականներ էին: Բոլոր 8 հանդիպումներում առանց փոխարինման հանդես են եկել Օգնեն Չանչարևիչը, Տարոն Ոսկանյանն ու Դանիել Ստոյկովիչը: 3 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն Արտակ Եդիգարյանն է, ով այդ գոլերը խփել է «Արցախի» հետ խաղում՝ դառնալով առաջնությունում գրւանցված առայժմ միակ հեթ-տրիքի հեղինակը:
  • «Արարատը» նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ թեև մեկ միավոր ավելի է վաստակել, սակայն դարձյալ եզրափակում է աղյուսակը: Խաղադաշտ դուրս եկած 23 ֆուտբոլիստներից 10-ը լեգեոնականներ են: 6 ֆուտբոլիստներ մասնակցել են բոլոր խաղերին: Առավել արդյունավետ է գործել Զավեն Բադոյանը՝ խփելով 2 գնդակ:

  • Թեև «Արարատի» ահ ու սարսափը դարձած Միհրան Մանասյանն այլևս «Ալաշկերտում» չէ, սակայն ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Արտակ Եդիգարյանն էլ պակաս տհաճություն չի պատճառել արարատցիներին՝ խփելով 5 գնդակ:

Գլխավոր հակամարտությունը՝ Արամ Ոսկանյան VS Արմեն Ստեփանյան

«Ալաշկերտի» խնդիրը նախորդ հանդիպումներում հետևյալն էր՝ չկար խաղային կոնկրետ մարտավարություն, այնպիսի տպավորություն էր, որ ամենը կախված էր ֆուտբոլիստների երևակայությունից։ Եվ դա այն դեպքում, որ «Ալաշկերտի» կազմը միգուցե լավագույնն է Հայաստանում։ Գոլային պահերի իրացումն էլ գտնվում էր ցածր մակարդակի վրա։ Բացասական նոտային վերջ է դրել «Լոռիի» նկատմամբ նախորդ տուրում տոնած հաղթանակը (2-1), որը կայացել է արդեն Վարուժան Սուքիասյանի հեռանալուց հետո։

Ոսկանյանը հարձակողական ֆուտբոլի կողմնակից է, և կասկած չկա, որ հատկապես «Արարատի» հետ խաղում չեմպիոնը մեծ ուժերով է գրոհելու։ Ի՞նչ կառաջարկի այս ամենին Արմեն Ստեփանյանը։ Ֆուտբոլում առաջնայինը հոգեբանությունն է, ու նախ պետք է տղաներին տրամադրել, քանի որ մրցաշարային տեսանկյունից ամեն ինչ տխուր է։ Հարկավոր է նրանց «ներարկել», որ ֆավորիտները լինում են միայն թղթի վրա, իսկ խաղադաշտում պետք է կռվել ամեն սանտիմետրի համար։

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արարատյան ու մարզային դերբիներ, «Փյունիկ» – «Ալաշկերտ» սուպերխաղ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 29-րդ տուրին ընդառաջ

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Ես չեմպիոնության անուն ոչ մի անգամ չեմ տվել․ քառյակում հայտնվելը մեզ համար շատ լավ արդյունք կլինի» (տեսանյութ)

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)