«Փյունիկը» մեծ շարժառիթով է մոտենում մրցավեճին․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Փյունիկը» մեծ շարժառիթով է մոտենում մրցավեճին․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ» – «ՓՅՈՒՆԻԿ»

30 սեպտեմբերի, ժ.18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 10-րդ տուր

54 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 14 անգամ, «Փյունիկը»՝ 25,  գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 50-90

Առաջին հաղթանակը կրկին «Արարատի» նկատմամբ էր

Ընթացիկ մրցաշրջանում սա մրցակիցների առաջին հանդիպումն է, քանի որ առաջնության մեկնարկային տուրի խաղը հետաձգվել էր և կայանալու է հոկտեմբերի 3-ին:

Նախորդ տուրում «Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 6 խաղերի շարքն ու առաջին անգամ վայելել հաղթանակի բերկրանքը: «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակն իրոք շատ տպավորիչ ստացվեց: Կապանցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու վերջապես լքեցին մրցաշարային աղյուսակի իրենց համար անսովոր վերջին հորիզոնականը:

Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում էլ գանձասարցիներն անդրանիկ հաղթանակը տոնել էին «Արարատի» նկատմամբ 6-րդ տուրում, որից հետո բռնել էին վերելքի ուղին՝ 9 հանդիպումներում մնալով անպարտելի, տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Կհաջողվի՞ արդյոք «Գանձասար-Կապանին»  կրկնելու նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունը:

Հաղթանակը «Փյունիկին» առաջատար կդարձնի

«Փյունիկը» կորցրած միավորներով առաջին շրջանի հաղթողն է: Իսկ իրականում փյունիկցիներն ընդամենը մեկ միավորով հետ մնացին «Լոռիից» և «Բանանցից»:

Օգտվելով այն հանգամանքից, որ 9-րդ տուրում թիմն ազատ էր խաղից՝ «Փյունիկը» կրկին մեկնել էր Սոչի, որտեղ կարճատև ուսումնամարզական հավաք անցկացրեց՝ նախապատրաստվելով «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը: Փյունիկցիները նաև ստուգողական խաղ անցկացրին Ռուսաստանի առաջին խմբում հանդես եկող «Սոչիի» հետ՝ հաղթելով 2-1 հաշվով:

Ի տարբերություն Սոչիում անցկացրած նախորդ հավաքի, այս անգամ Անդրեյ Տալալաևի տրամադրության տակ էին թիմի բոլոր ֆուտբոլիստները, ինչը հնարավորություն ընձեռեց ամբողջ ծավալով իրականացնել մարզումային ծրագիրը: Միայն թե մինչ Սոչի մեկնելը վնասվածք էր ստացել Էրիկ Վարդանյանը, ով խաղադաշտից կբացակայի առնվազն 2 ամսով։

«Լոռին» ու «Բանանցը», երկրորդ շրջանի մեկնարկային տուրում գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումները մրցակիցների հետ, թանկարժեք 2 միավոր կորցրին: Այնպես որ «Փյունիկը» լավ հնարավորություն է ստացել գլխավորելու մրցաշարային աղյուսակը: Իսկ դրա համար փյունիկցիները պետք է անպայման հաղթեն «Գանձասար-Կապանին»: Կարծում ենք, որ առաջատարի դերը ստանձնելու հնարավորությունը լրացուցիչ խթան կլինի «Փյունիկի» համար:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում նվազագույն առավելության էին հասել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, որոնք տոնել էին 3 հաղթանակ, կրել 2 պարտություն, մեկ խաղ էլ ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում բոլոր հաղթանակները կապանցիները տարել էին սեփական հարկի տակ: Մայիսի 5-ին մրցակիցների միջև կայացած առայժմ վերջին հանդիպումը բավական գոլառատ էր, որում 4-3 հաշվով հաղթեցին գանձասարցիները:

  • Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» շատ հաջող է խաղացել «Փյունիկի» հետ սեփական հարկի տակ ՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հյուրընկալվելիս «Փյունիկին» վերջին անգամ հաջողվել է գանձասարցիներին հաղթել 2015թ. ապրիլի 26-ին Կապանում կայացած խաղում Նարեկ Ասլանյանի խփած միակ գոլի շնորհիվ, ով ներկայումս հանդես է գալիս «Գանձասար-Կապանի» կազմում:
  • Առաջին շրջանի 7 հանդիպումներում Աշոտ Բարսեղյանը խաղադաշտ դուրս բերեց 23 ֆուտբոլիստների, որոնցից 7-ը լեգեոնականներ էին: Բոլոր խաղերին առանց փոխարինման մասնակցել են միայն Հայկ Իշխանյանն ու Լուբամբո Մուսոնդան: Վերջինս Միհրան Մանասյանի հետ 2 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:
  • Անդրեյ Տալալաևն առաջին շրջանում ասպարեզ է դուրս բերել 27 ֆուտբոլիստների, որոնցից 10 լեգեոնականներ էին: Միայն Վիտալի Ստեժկոն և Ռոբերտ Հակոբյանն են խաղադաշտ դուրս եկել բոլոր հանդիպումներում: 3-ական գնդակով թիմի լավագույն ռմբարկուներն են Էրիկ Վարդանյանն ու Մոհամեդ Կոնատեն:

  • Փյունիկցի Ալիկ Առաքելյանը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել արդյունավետ է գործել «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներում՝ 7 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Ընդ որում «Փյունիկում» նա իր առաջին գոլը խփել է հենց կապանցիների դարպասը՝ թիմին հաղթանակ պարգևելով 2015թ. օգոստոսի 30-ին Երևանում կայացած խաղում: Եթե Առաքելյանին հաջողվի առաջիկա խաղում էլ գոլի հեղինակ դառնալ, ապա կհավասարվի գանձասարցիների դեմ խաղերում «Փյունիկի» լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանին:

Գլխավոր հակամարտությունը՝ Հայկ Իշխանյան VS Պետրոս Ավետիսյան

Ավետիսյանը վերջին շրջանում փայլուն մարզավիճակ է հավաքել՝ թե՛ թիմում, թե՛ երիտասարդական հավաքականում աչքի ընկնելով գոլերով և արդյունավետ փոխանցումներով։ Պատահական չէ, որ Անդրեյ Տալալաևը հենց 22-ամյա ֆուտբոլիստին է վստահում «Փյունիկի» ավագի թևկապը։ Պետրոսն առաջնության վերջին 2 խաղում գործում էր ավելի առաջ քաշված՝ համարյա որպես կենտրոնական հարձակվող, քանի որ հիմնական կազմից բացակայում էր Մոհամեդ Կոնատեն։

Եթե վերջինս լինի խաղադաշտում, ապա շատ հավանական է, որ Ավետիսյանը կրկին հանդես կգա որպես ենթահարձակվող։ Այս պարագայում մեծ աշխատանք կունենա մրցակցի ՅուսպաշյանԱնգուլո հենակետային զույգը։  Հակառակ դեպքում, գլխավոր առճակատումը կլինի կապանյան թիմի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանի հետ։ Արա Խաչատրյանի՝ կարիերան ավարտելուց և 2 լեգեոներ պաշտպանի՝ թիմից հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում բացված դիրքը կարծես «զավթում» է Ալեքսանդր Օգանիսյանը, ով «Փյունիկի» ֆուտբոլիստին չեզոքացնելու հարցում կօգնի Իշխանյանին։

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան, Ալեքս Ջունիոր Քրիստիան, Գեղամ Հարությունյան՝ 4ական գոլ

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ

Հանդիպմանը չի մասնակցի փյունիկցի Վիտալի Ստեժկոն, ով նախորդ խաղում հեռացվել էր խաղադաշտից:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)