Միշել Տեր-Զաքարյանը հրաշքներ է գործում Ֆրանսիայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Միշել Տեր-Զաքարյանը հրաշքներ է գործում Ֆրանսիայում (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Հոլանդիայի Էրեդեվիզե, 7-րդ տուր․ «Դե Գրաֆշապ» 2-1 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի արդեն երրորդ անընդմեջ պաշտոնական հանդիպումը։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Դեն Հագի» հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր․ «Մոնպելյե» 3-0 «Նիմ»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմն առաջնությունում անպարտելի է արդեն 7 խաղ անընդմեջ՝ այդ ընթացքում տոնելով 4 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի։ «Մոնպելյեն» վերջին անգամ պարտվել է առաջնության 1-ին տուրում՝ զիջելով «Դիժոնին»։ «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Սենտ-Էտյենի» հետ՝ 2-րդ տեղում ընթացող «Լիլից» հետ մնալով ընդամենը 1 միավոր։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր․ «Կայրաթ» 6-1 «Ակտոբե»․ խփած 18 գոլով առաջնության լավագույն ռմբարկու հանդիսացող Մարկոս Պիզելին եղել է մեկնարկային կազմում և ազդրի վնասվածք ստանալու պատճառով փոխարինվել 59-րդ րոպեին։ «Ակտոբեն» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր․ «Աստանա» 3-0 «Ժետիսու»Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Էդգար Մալաքյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին։ «Ժետիսուն» ընդամենը 1 միավոր է գերազանցում «Ակտոբեին» ու ընթանում է 4-րդ տեղով։ Ի դեպ, «Աստանայի» գլխավոր մարզիչը հայազգի Գրիգորի Բաբայանն է, ում թիմն առաջնության բացահայտ առաջատարն է։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 1-0 «Ակժայիկ»․ Գեղամ Հարությունյանը, նախորդ 3 պաշտոնական խաղում չհայտնվելով թիմի հայտացուցակում, այս անգամ պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 79-րդ րոպեին, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 53-րդ րոպեին։ «Շախտյոր Կարագանդան» զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 12-րդ տուր․ «Սանդեցյա» 0-0 «Լոձ»․ Դավիթ Մանոյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման է մտել 62-րդ րոպեին։ «Սանդեցյան» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն՝ առաջատար «Ռակովին» զիջելով 6 միավոր։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Դեսնա» 0-2 «Վորսկլա»Գեղամ Կադիմյանը հերթական անգամ դուրս է մնացել թիմի հայտացուցակից։ Նա վերջին անգամ ասպարեզ է դուրս եկել օգոստոսի 25-ին՝ փոխարինման մտնելով «Ալեքսանդրիայի» հետ առաջնության խաղում։ «Վորսկլան» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Դիեգո Ռոսիի գոլը Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Ադամյանը կրկին ուշադրության կենտրոնում է (տեսանյութ)․ Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում․ Սեպտեմբերի 29

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

Օզբիլիսը անհավանական հնարքով շրջանցել է Միրանյանին, իսկ հետո ներողություն խնդրել Instagram-ում (տեսանյութ)

Անհատական բացառիկ ռեկորդներ, որոնք սահմանել են Հայաստանի առաջնությունների մասնակիցները (մաս 1-ին)

«Մոնպելյեի» կիսապաշտպան Սամբիան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին պարզել են, թե ով է ավելի լավ ճանաչում Յուրա Մովսիսյանին (տեսանյութ)

«Մոնպելյեի» կիսապաշտպանը կոմայից դուրս է եկել ու կարողանում է ինքնուրույն շնչել

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Հայաստանի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները՝ սկսած 2004-ից

Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Մարկոս․ «Հիմա մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել երկրպագուներին

Նեյմարին սպառնում է երկարաժամկետ որակազրկում

ՊՍԺ-ն ջախջախեց «Մոնպելյեին» (տեսանյութ)

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

«Մոնպելյեի» հարձակվողի հրաշալի գոլը տուգանայինից (տեսանյութ)