«Փյունիկը» վերջ դրեց 3 տարուց ավելին ձգված «անեծքին», Կորյանն էլ գոլ խփեց առաջնությունում նորամուտի խաղում - VNews
Բաժիններ

«Փյունիկը» վերջ դրեց 3 տարուց ավելին ձգված «անեծքին», Կորյանն էլ գոլ խփեց առաջնությունում նորամուտի խաղում

ԲԽ-ի 10-րդ տուրը՝ 10 փաստով

10-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 2-րդ շրջանը: Տուրն անվանեց առաջնության նոր միանձնյա առաջատարին: Հաղթելով «Գանձասար-Կապանին»՝ «Փյունիկը» շրջանցեց «Լոռիին» ու «Բանանցին» և 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին, երկու խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 39 հանդիպումներում դաշտի տերերը 15 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 13 անգամ, 11 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Անզուգական 10 գոլ՝ Բարձրագույն խմբի առաջին խաղաշրջանից (տեսանյութ)

Եթե նախորդ տուրում կրկնվել էր 5-րդ և 7-րդ տուրերում գրանցված առաջնության արդյունավետության ռեկորդը (14 գոլ), ապա 10-րդ տուրում ընդամենը 6 գոլ խփվեց: Ընդ որում տուրի առաջին գոլը խփվեց միայն 3-րդ խաղում: Առաջնության մեկնարկից անցկացված 39 հանդիպումներում 100 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,56 գոլ մեկ խաղում: Առաջնության հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակ դարձավ գանձասարցի Միհրան Մանասյանը:

2․ «Բանանցի» 5 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Վերջին 4 հանդիպումներում «Բանանցն» ընդամենը մեկ գոլ է բաց թողել: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցը» 5 միավոր ավելի է վաստակել: Թիմի ներկայիս արդյունքը շարունակում է լավագույնը մնալ վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող «Բանանցն» առաջնությունը սկսել էր 2010թ.՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ մեկնարկային 9 հանդիպումներում վաստակելով 20 միավոր:

Իլշատ Ֆայզուլին. «Մեզ չբավականացրեց վերջին փոխանցումը, որպեսզի գոլ խփենք և հաղթենք» (տեսանյութ)

3․ «Շիրակն» ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեց, որոնցից երկուսը՝ «Բանանցի» հետ հանդիպումներում: Շիրակցիները հաջող են խաղացել «Բանանցի» հետ անցկացրած առաջնության վերջին 4 խաղերում՝ տոնելով 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում «Բանանցին» չի հաջողվել գտնել «Շիրակի» դարպասի բանալին: Վերջին հաղթանակը շիրակցիների նկատմամբ «Բանանցը» տոնել է նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում՝ մարտի 4-ին Գյումրիում կայացած խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

4․ Արամ Ոսկանյանը հաղթանակով նշեց վերադարձն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում: Անցյալ տարի նա «Ալաշկերտի» ղեկին իր նորամուտը նշել էր «Բանանցի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակով:

Արամ Ոսկանյանի մեկնաբանությունն՝ «Ալաշկերտ» վերադարձից հետո առաջին հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ)

ՀՀ առաջնություններում «Ալաշկերտը» 13-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է 2016/17թթ. առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

5․ «Արարատը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Արդեն 7 խաղ արարատցիներն ընթանում են առանց հաղթանակի: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Արարատը» մեկ միավոր պակաս է վաստակել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

9 նկատառում. «Շիրակը» հայտարարություն է տարածել

Պարետատնից մերժել են. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը