fbpx
Բաժիններ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Ավարտվել է Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրը, որը թիմերի ցուցադրած խաղի տեսանկյունից ամենահիասթափեցնողն էր։ Գրանցվել է միանգամից 2 գոլազուրկ ոչ-ոքի․ միմյանց դարպասը չեն գրավել «Շիրակը» և «Բանանցը», «Արարատ-Արմենիան» ու «Լոռին»։ Չեմպիոն «Ալաշկերտը» 2-1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» նույն հաշվով պարտության է մատնել «Գանձասար-Կապանին»՝ ստանձնելով առաջատարի դերը։

Այս անգամ անչափ բարդ էր ընտրություն կատարելը՝ որոշելու տուրի լավագույններին, և խնդիրն ամենևին էլ գոլերի սակավությունը չէր։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրենց խաղով տարբերված 4 ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»)

«Ալաշկերտի» բրազիլացի լեգեոներներն աստիճանաբար սկսում են ցուցադրել իրենց լավագույն որակները։ Մարմենտինին այս խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր հայտնվել չեմպիոնի մեկնարկային կազմում առաջնության շրջանակում․ խոսքն 1-ին տուրում «Արարատի» հետ կայացած հանդիպման մասին է։ Նույնիսկ կային խաղեր, երբ Վարուժան Սուքիասյանը Գուստավոյին չէր ընդգրկում հայտացուցակում։

Սակայն, երևում է, Արամ Ոսկանյանի գալով իրավիճակ է փոխվել։ Խաղալով առաջին րոպեից՝ Գուստավոն պայթյունավտանգ էր, անընդհատ սպառնում էր աջ եզրից և դարձել էր «Արարատի» պաշտպանների գլխացավանքը, հատկապես առաջին խաղակեսում։ Անհատական փայլուն անցումներից հետո ունեցել է 2 իրական գոլային պահ, բայց բախտը երես էր թեքել։ Այդուհանդերձ, դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ հաշվենկատորեն գնդակը հասցեագրելով Ուրոշ Նենադովիչին։

3․ Մաքսիմ Ժեստոկով («Փյունիկ»)

27-ամյա կենտրոնական պաշտպանը դարձել է «Փյունիկի» հետին գծի հենասյուներից մեկը։ Նա կարողանում է կառավարել ամբողջ պաշտպանությունը, իր ներկայությամբ վստահություն ներշնչել թիմակիցներին։ «Գանձասար-Կապանը» միայն սկզբնամասում ուներ որոշակի գոլային պահեր, հետագայում «Փյունիկի» պաշտպանությունն աչքի էր ընկնում հուսալիությամբ։

Ժեստոկովը դրսևորում է նաև ռմբարկուական հատկանիշներ։ Պատահական չէ, որ գոլի հեղինակ է դառնում առաջնության 2-րդ խաղում անընդմեջ՝ աչքի ընկնելով գլխի դիպուկ հարվածներով։ Նա վերածվում է «հայկական Սերխիո Ռամոսի» և Անդրեյ Տալալաևի գաղտնի զենքերից մեկն է։ Իսկ մրցակցի գոլի դրվագում օդային պայքարում պարտվել է Արթուր Քարտաշյանը, որից հետո գնդակին տիրել է Միհրան Մանասյանն ու գրավել «Փյունիկի» դարպասը։

«Փյունիկը» վերջ դրեց 3 տարուց ավել ձգված «անեծքին», Կորյանն էլ գոլ խփեց առաջնությունում նորամուտի խաղում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

11-մետրանոցներով լի խաղ Վանաձորում, «Արարատ-Արմենիան» էլ ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը (տեսանյութ)