Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն) - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

2․ Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ»)

Նա մինչ «Արարատի» հետ հանդիպումն ընդամենը մեկ գոլ էր խփել առաջնությունում, և դա հաստատ այն չէր, ինչ ակումբի մարզչական շտաբը սպասում էր Նենադովիչից։ Ի վերջո, այս հարձակվողին «քնից արթնացրել» է Արամ Ոսկանյանը, ում վերադարձից հետո առաջին խաղում Նենադովիչը դուբլ է ձևակերպել։ Նախ օգտվել է Գուստավո Մարմենտինիի, ապա Ջեֆերսոն Ռեիսի ճշգրիտ և ժամանակին կատարված փոխանցումներից։

Չեմպիոնի խնդիրն այն էր, որ խփած գոլերից հետո հանգստացել էր և փորձում էր պահպանել հաշիվը, այնինչ կարելի էր գնալ առաջ ու զարգացնել հաջողությունը։ «Արարատը», տիրապետելով գնդակին, դառնում էր ավելի վտանգավոր։ Մյուս կողմից էլ սա Արամ Ոսկանյանի առաջին հանդիպումն էր վերադարձից հետո, և թիմն ամեն գնով ցանկանում էր հաղթել։ Եթե «Ալաշկերտը» մտադիր է պահպանել չեմպիոնությունը, ապա պետք է զգալիորեն բարելավի իր ելույթները։

1․ Ռուսլան Կորյան («Փյունիկ»)

Կորյանն առաջին հանդիպումն է անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբում և միանգամից ճանաչվել տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականի հարձակվողը կապանյան թիմի հետ մրցավեճում փոխարինման է մտել 52-րդ րոպեին ու անցել գործի։ Գլխի հարվածով բացել է հաշիվը, ընդ որում՝ դիրքն ամենահարմարը չէր։ Նա նաև մասնակցել էր գրոհի ընթացքին՝ պատ խաղարկելով նույնպես փոխարինման մտած Վիգեն Բեգոյանի հետ։

Կորյանն իր ակտիվում գրանցել է նաև «ասիստ», երբ անկյունայինից կատարած փոխանցումով օգնել է Մաքսիմ Ժեստոկովին կրկնապատկել հաշիվը։ Հարձակվողի՝ խաղադաշտ դուրս գալով Պետրոս Ավետիսյանը գործում էր ավելի խորքից և կատարում փոխանցումներ բաժանողի դեր։ Հետաքրքիր կլինի նրանց, նաև Ալիկ Առաքելյանի համագործակցությանը հետևել առաջիկայում։ Կապանյան թիմը վատ տեսք չուներ, պարզապես «Փյունիկը» գտել էր մրցակցի «աքիլլեսյան գարշապարը»՝ կիսապաշտպանության կենտրոնը, որը խոցելի էր դարձել Նարեկ Ասլանյանի՝ փոխարինման մտնելուց հետո։

Տուրի խորհրդանշական հավաքականը՝

Պայմանական դասավորությունը՝ 4-4-2,

Դարպասապահ․ Ալեքսանդր Կոնով («Լոռի»),

Պաշտպաններ․ Հենրի Նդոնգ, Աղվան Դավոյան (2-ն էլ՝ «Շիրակ»), Մաքսիմ Ժեստոկով («Փյունիկ»), Իլյա Գուլտիաև («Բանանց»),

Կիսապաշտպաններ․ Գուստավո Մարմենտինի, Ջեֆերսոն Ռեիս (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Վիգեն Բեգոյան («Փյունիկ»), Ադամու Աբդուլահի («Բանանց»),

Հարձակվողներ․ Ռուսլան Կորյան («Փյունիկ»), Ուրոշ Նենադովիչ («Ալաշկերտ»)։

Տուրի լավագույնին որոշեք ինքներդ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պաշտոնական. «Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Անվանափոխված թիմի վատագույն արդյունքը վերջին 7 առաջնություններում

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը հեռացել է «Լոռիից» և գլխավորել հայկական մեկ այլ թիմ

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Չեմպիոնի հետ մրցախաղերում լավագույն արդյունքի հասավ, «Շիրակի» հետ դիմակայությունում էլ կրկին չպարտվեց

Ամենաերկար անպարտելի խաղերի շարքն էլ չօգնեց «Շիրակին» մրցանակակիր դառնալու

Աղվան Դավոյան․ «Պատասխանատու ենք «Շիրակի» երկրպագուների առջև․ մեզնից միշտ կարող են նվիրված խաղ սպասել» (տեսանյութ)

Պաշտոնական. «Փյունիկը» ձեռք է բերել Ալեքսանդր Պրիմաել Յոլեին