fbpx

«Աչք չթարթեցին», և կրկին խաղալու են իրար դեմ․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ»

3 հոկտեմբերի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 1-ին տուր

55 խաղ, «Փյունիկը» հաղթել է 26 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 14,  գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 92-51

2-րդ շրջան. 30.09.2018 «Գանձասար-Կապան» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Ռուսլան Կորյան 72՛, 0-2՝ Մաքսիմ Ժեստոկով 86՛, 1-2՝ Միհրան Մանասյան 90+2՛
34-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը չիրացրեց 11մ հարվածը (գնդակը դիպավ հորիզոնական ձողին):

Նոր շարժառիթ «Փյունիկի» համար

Ընդամենը 3 օր առաջ մրցակիցներն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով 10-րդ տուրի հանդիպումը: Եվ ահա կրկին «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» խաղադաշտ դուրս կգան՝ իրենց հարաբերությունները պարզելու առաջնության մեկնարկային տուրից հետաձգված խաղում:

Նախորդ խաղում «Փյունիկը» հաղթանակի ձգտելու համար լավ շարժառիթ ուներ, քանի որ հաջողության հասնելու դեպքում կշրջանցեր «Լոռիին» և «Բանանցին» ու կստանձներ միանձնյա առաջատարի դերը: Եվ փյունիկցիները հիանալի կատարեցին իրենց առջև դրված խնդիրը:

Մրցակիցների առաջիկա մրցախաղից առաջ էլ «Փյունիկը» նոր, ոչ պակաս կարևոր շարժառիթ ունի: Հաղթանակի դեպքում փյունիկցիները կամրապնդեն առաջատարի իրենց դիրքերը՝ 4 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներից: Կասկած չկա, որ փյունիկցիները ջանք չեն խնայի կրկին առավելության հասնելու մրցակցի նկատմամբ:

Գանձասարցիները կրկնեցին վերջին 9 առաջնություններում գրանցած վատագույն արդյունքը

9-րդ տուրում «Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվել էր ընդհատել առանց հաղթանակների 6 խաղերի շարքն ու առաջին անգամ վայելել հաղթանակի բերկրանքը՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի»  դարպասը:

Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում էլ գանձասարցիներն անդրանիկ հաղթանակը տոնել էին «Արարատի» նկատմամբ, որից հետո բռնել էին վերելքի ուղին՝ 9 հանդիպումներում մնալով անպարտելի, տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Սակայն պատմությունը կրկնելու կապանցիների առաջին իսկ քայլն անհաջողության մատնվեց: «Գանձասար-Կապանն» առաջնությունում 4-րդ պարտությունը կրեց և 6 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում, ինչը վերջին 9 առաջնություններում 2008 և 2010թթ. գրանցած վատագույն արդյունքի կրկնությունն է:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • 3 տարվա ընդմիջումից հետո «Փյունիկին» վերջապես կրկին հաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Գանձասար-Կապանին»: Մինչ այդ վերջին հաղթանակը մրցակցի հարկի տակ «Փյունիկը» տոնել էր 2015թ. ապրիլի 26-ին Կապանում անցկացված խաղում՝  1-0, որից հետո կայացած 8 հանդիպումներից 6-ում պարտվել էր, 2-ն ավարտել էր ոչ-ոքի:

  • Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Փյունիկը» զգալի առաջընթաց է գրանցել՝ 13 միավոր ավելի վաստակելով: Թիմի ներկայիս արդյունքը (18 միավոր) լավագույնն է վերջին 8 առաջնություններում: Իսկ մինչ այդ ավելի հաջող փյունիկցիները հանդես էին եկել 2010թ. առաջնությունում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկային 8 հանդիպումներում վաստակելով 20 միավոր (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի):
  • «Գանձասար-Կապանը» նախորդ առաջնության 8 հանդիպումներում ներկայիս 6-ի փոխարեն 9 միավոր էր վաստակել: Ավելի անհաջող գանձասարցիները հանդես են եկել միայն 2009թ. առաջնությունում: Թիմը Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ մեկնարկել էր 3 անընդմեջ պարտությամբ, որի պաշտոնանկությունից հետո Ավետիք Սարգսյանի օրոք անցկացրած հաջորդ 5 խաղերում ընդամենը 4 միավոր էր վաստակել:
  • «Փյունիկն» առաջնության 8 հանդիպումներից 7-ում գրավել է մրցակիցների դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 16 գնդակ, ինչը լավագույն ցուցանիշն է առաջնությունում: Առավել արդյունավետ են գործել Մոհամեդ Կոնատեն և Էրիկ Վարդանյանը, որոնց հաշվին 3-ական գոլ է գրանցված:

  • «Գանձասար-Կապանը» միայն 4 խաղում է գտել մրցակցի դարպասի բանալին՝ խփելով 8 գնդակ: Լավագույն ռմբարկուն թիմի նորեկ, 3 գոլի հեղինակ դարձած Միհրան Մանասյանն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան, Ալեքս Քրիստիան Ջունիոր, Գեղամ Հարությունյան՝ 4-ական գոլ

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

«Շավիշը» 3 միավոր վաստակեց․ Գևորգ Ղազարյանը՝ հաղթական գոլի փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Վարդան Մինասյան․ «Բոլոր թիմերն օրացույցի առումով հավասար վատ պայմաններում են․ թիմերի մոտ թարմություն չեմ տեսնում» (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը