fbpx

Մադրիդի «Ատլետիկոն» լուրջ կորուստ է կրել առաջիկա խաղերից առաջ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մոտ 3 շաբաթով դուրս է մնացել շարքից ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով։ Այս մասին հաղորդում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։

Իսպանիայի հավաքականի հարձակվողը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ հանդիպման ժամանակ (3-1) վնասվածք էր ստացել և փոխարինվել 69-րդ րոպեին։ Ըստ մադրիդյան ակումբի մամուլի ծառայության՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ Կոստան չի միանալու Իսպանիայի ընտրանուն առաջիկա հանդիպումների համար։

Այդպիսով, իսպանացին բաց կթողնի «Ատլետիկոյի» առնվազն առաջիկա 2 խաղը, երբ թիմը մրցելու է «Բետիսի» (հոկտեմբերի 7) և «Վիլյառեալի» (հոկտեմբերի 20) հետ։

Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Դե տեսեք՝ որտեղ է հիմա Կոնտեն»․ Կոստան խոսել է այդքան քննարկված կոնֆլիկտի մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Վալվերդեն հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի հարցի շուրջ

«Ատլետիկոն» հետ բերեց 2 գոլի տարբերությունն ու ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ (տեսանյութ)

Անակնկալ Վալենսիայում. առաջին խաղակեսից հետո «Լևանտեն» հաղթում է «Ատլետիկոյին» 2-0 հաշվով (տեսանյութ)

Գրիզմանի փաստաբանը շաբաթ օրը կմեկնի բանակցությունների

«Ռեալը» սահմանել է իր կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը

Գվարդիոլա․ «Բարսելոնան» թող չանհանգստանա․ Գրիզմանը մեզ չի հետաքրքրում»

«Բարսելոնան» ավարտին է հասցրել 2 տրանսֆեր. Cat Radio

Գրիզմանի փոխարինողն «Ատլետիկոյում» կարող է դառնալ «Արսենալի» առաջատարներից մեկը

Որքան աշխատավարձ կստանա Գրիզմանը, եթե տեղափոխվի «Բարսելոնա»

«Ատլետիկոն» Գրիզմանին փոխարինելու 3 տարբերակ է դիտարկում

Գրիզմանը բացատրել է «Ատլետիկոյից» հեռանալու իր որոշումը

Գրիզմանն իր խաղընկերներին ասել է, թե որ ակումբ է տեղափոխվում

Պաշտոնական․ Գրիզմանը հեռանում է «Ատլետիկոյից»

Cadena SER. «Ատլետիկոն» արդեն գիտի, որ Գրիզմանը համաձայնություն ունի «Բարսելոնայի» հետ»