fbpx

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»

Գավաթի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները: Առաջին խմբի 3 թիմերից և ոչ մեկին չհաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Միայն «Արարատ-Արմենիային» հաջողվեց երկու հանդիպումներում էլ հաղթել մրցակցին, այն էլ խոշոր հաշվով:

Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. ՀՀ գավաթի 1/8 եզրափակչի պատասխան 4 հանդիպումներն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Բարձրագույն և Առաջին խմբի թիմերի դիմակայությունում կրկին առավելության հասան ուժեղագույնների մրցաշարի մասնակիցները՝ շահելով խաղերից երկուսը, մեկն ավարտելով ոչ-ոքի: Գավաթի մրցաշարում կայացած 8 հանդիպումներից 2-ում հաղթել են դաշտի տերերը, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 3-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:

Պատասխան հանդիպումներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ. 4 խաղում խփվեց 17 գնդակ: Գավաթի մրցաշարում կայացած 8 հանդիպումներում 29 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 3,6 գոլ մեկ խաղում:

2. «Արարատն» առաջինը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց՝ գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի վերադարձը նշելով հաղթանակով: Դա գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 4 խաղերում արարատցիների առաջին հաղթանակն էր: Վերջին հաղթանակն «Արարատը» տարել էր 2016թ. հոկտեմբերի 18-ին «Բանանցի» հետ կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ 1-0:

ՀՀ գավաթի վերջին 10 խաղարկություններում «Արարատին» վերջապես հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը: Գավաթի նախորդ 9 խաղարկություններում անցկացրած 18 հանդիպումներից «Արարատը» հաղթել էր միայն 2-ում, 13 անգամ խաղադաշտից հեռացել էր պարտված:

3. Վարդան Մինասյանը հաղթանակով նշեց նորամուտն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում: «Արարատ-Արմենիան» էլ Հայաստանի գավաթի մրցաշարում նորամուտը նշեց առաջին փուլի արգելքի հաղթահարմամբ: «Արարատ-Արմենիան» միակն էր, որ պատասխան խաղում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ: «Արարատ-Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է, որը «Երևանի» հետ անցկացրած 2 հանդիպումներում 9 գոլի հեղինակ է դարձել:

4. «Արցախը» գավաթի մրցաշարերում առաջին հաղթանակը տոնեց: Նախորդ 3 հանդիպումներից 2-ում «Արցախը» պարտվել էր, մեկն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի: Թիմին առաջին անգամ հաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Էմիլ Եղիազարյանն ու Սարգիս Բալոյանը բացեցին գոլերի հաշիվն «Արցախում», իսկ Գրիգոր Աղեկյանը 2 գնդակով դարձավ գավաթի մրցաշարերում թիմի լավագույն ռմբարկուն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները ՉԼ որակավորման 1-ին փուլում

ՀՖՖ մրցանակաբաշխություն 2019. «Լեոն», «Յունիոր Սևանն» ու «Արարատ-Արմենիան» ստացան չեմպիոնական գավաթները (տեսանյութ)

«Արարատը» մեկնել է Մոսկվա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու

Արսեն Բեգլարյանի և Գրիգոր Աղեկյանի թիմերի մրցավեճում հաջողության հասավ «Դնյապրոն»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Եվս մեկ ֆուտբոլիստ հեռացավ «Արարատից»

Միխայլո Կալուգինը հեռացավ «Արարատից»

Համբարձումյան. «Կապ չունի՝ Լիխտենշտեյն, Հունաստան, թե Իտալիա. մենք պետք է խաղանք միայն հաղթանակի համար»

Podcast #1. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի ամփոփում

Բուլատով. «Կարծում եմ՝ Երևանում գրեթե բոլորը գոհ չեն «Արարատի» արդյունքներից»

Սերգեյ Բուլատովը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

«Շիրակից» հեռացավ ևս 2 ֆուտբոլիստ

Հայկական ֆուտբոլի կտրուկ թռիչքը, որի հետևից դեռ պետք է հասցնել