«Լոռի» - «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր - VNews
Բաժիններ

«Լոռի» – «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ԼՈՌԻ» – «ՇԻՐԱԿ»

7 հոկտեմբերի, ժ.14:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 11-րդ տուր

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-1

1-ին շրջան. 12.08.2018 «Շիրակ» 1-1 «Լոռի»
Գոլերը՝ 1-0՝ Պաբլո Կրուզ 43՛, 1-1` Ուդոհ Եթոպ Դեյվիդ 85՛:
Ուգոչուկվու Իվուն («Լոռի») չիրացրեց 11մ հարվածը (ձողին):

«Լոռին» կորցրել է վստահությունը

 «Լոռին» հաջողությամբ հաղթահարեց գավաթի 1/8 եզրափակչի արգելքը: Ճիշտ է, Առաջին խմբի առաջատար «Յունիոր-Սևանի» հետ պատասխան խաղում «Լոռին» հայտնվել էր հետապնդողի դերում, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվն ու մրցակցի հարկի տակ տարած հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Ընդհանրապես պաշտոնական վերջին 3 հանդիպումներում «Լոռիի» ֆուտբոլիստներն իրենց այնքան էլ լավ չդրսևորեցին, ինչն անմիջապես անդրադարձավ թիմի արդյունքների վրա: Առաջնության վերջին երկու հանդիպումներում «Լոռին» ընդամենը մեկ միավոր վաստակեց:

Նախ սկզբունքային մրցավեճում վանաձորյան ակումբը պարտվեց երկրի չեմպիոն «Ալաշկերտին», ապա չկարողացավ ռևանշի հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով:

Միավորների կորուստը թանկ արժեցավ «Լոռիին», որը զիջեց առաջատարի դիրքը: Ներկայումս «Լոռին» 9 հանդիպումներում վաստակած 17 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Այնպես որ «Շիրակի» հետ խաղում վանաձորցիները պետք է ձգտեն անպայման հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ առաջատար եռյակում դիրքերն ամրապնդելու համար:

«Լոռին» ընդհանրապես հաջող է հանդես գալիս Վանաձորում: Առաջնության մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիային» անսպասելիորեն պարտվելուց հետո «Լոռին» սեփական հարկի տակ անցկացրած հաջորդ 3 խաղերում հաղթել է «Արցախին», «Արարատին» և «Գանձասար-Կապանին»:

«Շիրակի» տհաճ անակնկալը

Ի տարբերություն «Լոռիի», «Շիրակը» տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ դուրս մնալով Հայաստանի գավաթի խաղարկությունից: Եվ դա այն դեպքում, որ «Արցախի» հետ սեփական հարկի տակ անցկացրած գավաթի պատասխան հանդիպման սկզբում բացել էր հաշիվը:

Գավաթի խաղարկությունում «Շիրակի» անհաջողությունն անակնկալ էր նաև այն առումով, որ գյումրեցիները վերջին շրջանում զգալիորեն բարելավել են իրենց ֆունկցիոնալ վիճակը, կարգավորել են թիմային գործողությունները: Եվ այդ ամենի շնորհիվ «Շիրակին» վերջապես հաջողվել էր առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնել հենց «Արցախի» նկատմամբ, այն էլ խոշոր հաշվով: Գուցե հենց այդ հաղթանակն էլ չար կատա՞կ էր խաղացել «Շիրակի» հետ գավաթային մրցավեճում:

Ավելորդ չէ նշել նաև, որ նախորդ տուրում «Շիրակին» հաջողվել էր ընդհատել «Բանանցի» 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը՝ Գյումրիում խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Իհարկե, շիրակցիներին դեռևս շատ աշխատանք կա կատարելու խաղը կայունացնելու, լավագույն մարզավիճակ ձեռք բերելու հարցում: Իսկ առայժմ «Շիրակը» մրցաշարային աղյուսակում 9 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում՝ բավական հետ մնալով առաջատար քառյակից:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Լոռի»

«Շիրակ»

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը՝ «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական. «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հեռանում է

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)