fbpx

«Բանանց» – «Արցախ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ԲԱՆԱՆՑ» – «ԱՐՑԱԽ»

7 հոկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, 11-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Արցախը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1

1-ին շրջան. 11.08.2018 «Արցախ» 1-0 «Բանանց»
Գոլը՝ Գրիգոր Աղեկյան 54՛:

«Բանանցի» հաղթարշավն ընդհատվեց

Ի տարբերություն «Արցախի», «Բանանցը» բավական ժամանակ է ունեցել այս հանդիպմանը պատշաճ կերպով նախապատրաստվելու համար: Անշուշտ, թիմի երկրպագուներն այս խաղում էլ «Բանանցի» ֆուտբոլիստներից միայն հաղթանակ են ակնկալում:

«Բանանցը» վերջին շրջանում վերելքով է հանդես գալիս, որի արդյունքը 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքն էր: Այն ընդհատվեց նախորդ տուրում Գյումրիում «Շիրակի» հետ կայացած խաղում, որում դարպասներն անառիկ մնացին:

Առաջնությունում գրանցված երկու պարտություններից մեկը «Բանանցը» կրել է «Արցախից»: Ի դեպ, երկրորդ տուրում մրցակիցների միջև կայացած հենց այդ հանդիպումից հետո հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, և «Բանանցի» ղեկը հանձնվեց Իլշատ Ֆայզուլինին: Վերջինիս գլխավորությամբ երկրի փոխչեմպիոնը հաջող մրցելույթներ է ունենում՝ 9 հանդիպումներում վաստակած 17 միավորով ընթանալով 3-րդ տեղում: Բացառված չէ, որ հաղթանակի դեպքում «Բանանցը» գլխավորի մրցաշարային աղյուսակը:

Հանդիպմանը չի մասնակցի «Շիրակի» հետ մրցավեճում կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացված և 5 խաղով որակազրկված Բորիսլավ Յովանովիչը: Որակազրկված է նաև Վահագն Այվազյանը։

Սառույցը կոտրվեց

«Արցախն» ընդամենը 2 օր է ունեցել առաջատարներից մեկի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար: Չնայած դրան, թիմի ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ են խաղադաշտ դուրս գալու, քանի որ հաջողությամբ են հաղթահարել գավաթի 1/8 եզրափակչի արգելքը:

«Շիրակի» նկատմամբ Գյումրիում տոնած հաղթանակը ոչ միայն կարևոր էր գավաթի խաղարկության հաջորդ փուլ մտնելու, այլև հոգեբանական առումով: Դա ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումներում հյուրընկալվելիս «Արցախի» առաջին հաղթանակն էր:

Իսկ մինչ այդ «Արցախի» ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չէր հաջողվում մրցակցի հարկի տակ նույնիսկ մեկ միավոր վաստակել: Հյուրընկալվելիս անցկացրած առաջնության 4 հանդիպումներում էլ «Արցախը» պարտվել է, ընդ որում վերջին 3 խաղերում չի գտել մրցակիցների դարպասի բանալին:

Եվ հենց մրցակցի դաշտում ունեցած անհաջող ելույթների պատճառով «Արցախն» առաջնության առաջին շրջանում ցածր արդյունք գրանցեց՝ 8 խաղում վաստակած 6 միավորով զբաղեցնելով նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը:

«Արցախն» առաջնությունը սկսել էր «Բանանցի» նկատմամբ սեփական հարկի տակ տարած հաղթանակով: Անշուշտ, Ռաֆայել Նազարյանի սաները կձգտեն 2-րդ շրջանի մեկնարկային խաղում էլ հաջող հանդես գալ ու հյուրընկալվելիս առաջին միավորները վաստակել:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Բանանց»

«Արցախ»

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Յուրա Մովսիսյանն այսօր ներկա է գտնվել «Արցախ» – «Արարատ-Արմենիա-2» ընկերական խաղին (լուսանկար)

«ՖԻՄԱ» – «Արցախ»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Բանանց» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Լոռի» – «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»

Բարձրագույն խմբի 11-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին

Անակնկալ Գյումրիում․ Հայտնի են գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ», «Լոռի» – «Յունիոր-Սևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Նրանք արդեն հոգնում են իրար հետ մրցելուց․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Արցախ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)