fbpx

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ԱՐԱՐԱՏ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

7 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 11-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Արարատը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-1

1-ին շրջան. 11.08.2018 «Արարատ-Արմենիա» 1-2 «Արարատ»
Գոլերը՝ 0-1՝ Զավեն Բադոյան 16՛, 1-1՝ Իվայլո Դիմիտրով 21՛, 1-2՝ Հրայր Մկոյան 46՛, ինքն:

Խաշմանյանի օրոք առաջին արդյունքն արդեն առկա է

Առաջնության 11-րդ տուրի խաղում չորսամյա ընդմիջումից հետո արարատցիների գործողությունները խաղադաշտում կրկին ղեկավարելու է մեր փորձառու և բանիմաց մարզիչներից մեկը՝ Աբրահամ Խաշմանյանը: Նա ընդամենը մի քանի օր է, ինչ ստանձնել է «Արարատի» ղեկը, սակայն արդեն առաջին հաջողությունն է գրանցել:

Նրա գլխավորությամբ «Արարատը» հաջողությամբ հաղթահարեց գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արգելքը՝ պատասխան խաղում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով «Լոկոմոտիվի» նկատմամբ: Այդ հաղթանակն առաջին հերթին արժևորվում է նրանով, որ Հայաստանի գավաթի նախորդ 9 խաղարկություններում արարատցիներին ոչ մի անգամ չէր հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանն իր հետնորդին լավ ժառանգություն չի թողել: Բացի այն, որ «Արարատը» կրկին անհաջող հանդես եկավ առաջնությունում ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը, 5 լեգեոնականներ էլ հեռացել են թիմից:

Այնպես որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած մարզչական շտաբը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու, թիմի խաղը կարգավորելու ուղղությամբ: Լավ ճանաչելով Աբրահամ Խաշմանյանին` վստահորեն կարել է փաստել, որ նրան կհաջողվի «Արարատին» վերադարձնել երբեմնի փառքը: Միայն թե ակումբի ղեկավարությունը հնարավորություն ու պայմաններ ստեղծի մարզչի ծրագրերի իրականացման համար: Դրանցից առաջնահերթը ձմռան նախապատրաստական շրջանում թիմի կազմն ուժեղացնելն է, որը պատրաստվում է իրականացնել Խաշմանյանը:

Իսկ առայժմ իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներով գլխավոր մարզիչը փորձելու է շտկել թիմի մրցաշարային վիճակը և հնարավոր առավելագույնն անել հաջող ելույթներ ունենալու համար: Այդ առումով «Արարատ-Արմենիայի» հետ կայանալիք հանդիպումը շատ կարևոր է: Ավելորդ չէ հիշեցնել, որ առաջնությունում առայժմ միակ հաղթանակն արարատցիները տոնել են հենց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:

Մինասյանի նորամուտը տպավորիչ ստացվեց

Դեռևս առաջնության մեկնարկից առաջ մասնագետների ու ֆուտբոլասերների շրջանում բավական դրական կարծիք էր ձևավորվել հայկական ֆուտբոլ մուտք գործող «Արարատ-Արմենիայի» մասին, նշելով, որ ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ է կազմավորվել, որն ունակ է պայքարելու ամենաբարձր տեղերի համար: Առաջնության շեմին նորաստեղծ ակումբի ներկայացուցիչներն էլ չէին թաքցնում իրենց մտադրությունները, որ թիմը պայքարելու է չեմպիոնության համար:

Սակայն առայժմ սպասելիքները չեն արդարանում: «Արարատ-Արմենիան» 9 հանդիպումներում վաստակած 12 միավորով ընթանում է 5-րդ տեղում՝ բավական հետ մնալով առաջատարներից: Եվ հենց դա էր պատճառը, որ թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն «Բանանցի» հետ խաղից հետո պաշտոնանկ արվեց:

10-րդ տուրում գլխավոր մարզչի պարտականությունները կատարած Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լոռիի» հետ:

Եվ ահա «Արարատի» հետ խաղում ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարելու է Վարդան Մինասյանը, ով օրերս է նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում՝ տևական ընդմիջումից հետո վերադառնալով ակումբային ֆուտբոլ:

Նրա նորամուտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տպավորիչ ստացվեց: Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ոչ մարտական կազմով 5 անպատասխան գնդակ խփեց Առաջին խմբի առաջատարներից մեկի՝ «Երևանի» դարպասը:

Ճիշտ է, Վադիմ Սկրիպչենկոյի օրոք էլ «Երևանի» հետ անցկացրած գավաթային առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կրկին խոշոր հաշվով էր հաղթել (4-1):

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ»

«Արարատ-Արմենիա»

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարդան Բակալյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

Առաջին խմբի «Էլ Կլասիկոն», 6 գոլ՝ 1 ֆուտբոլիստի կատարմամբ․ Առաջին խմբի 18-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Յունիոր Սևանը» պահպանում է «Երևանից» ունեցած 10 միավորի առավելությունը․ Առաջին խմբի 17-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Այս հաղթանակով ևս մեկ քայլ արեցինք դեպի այնտեղ, որտեղ պետք է լինենք» (տեսանյութ)

Արամ Ոսկանյան․ «Մենք չէինք թերագնահատել «Արարատին» (տեսանյութ)

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)