fbpx

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ՓՅՈԻՆԻԿ»«ԱԼԱՇԿԵՐՏ»

7 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 11-րդ տուր

25 խաղ, «Փյունիկը» հաղթել է 10 անգամ, «Ալաշկերտը»՝ 8, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 40-35

1-ին շրջան. 19.09.2018 «Ալաշկերտ» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Պետրոս Ավետիսյան 16՛, 1-1՝ Ղուկաս Պողոսյան 63՛, 11մ, 1-2՝ Մաքսիմ Ժեստոկով 74՛:

«Փյունիկը» կադրային խնդիրներ ունի

Առաջնության առաջատարի և երկրի գործող չեմպիոնի միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, որում հաղթանակի գինը չափազանց բարձր է:

4 օրում «Փյունիկը» երկու անգամ մրցեց «Գանձասար-Կապանի» հետ՝ անցկացնելով նախ 10-րդ տուրի հանդիպումը, ապա և մեկնարկային տուրից հետաձգված խաղը: Այդ հանդիպումներում փյունիկցիները հաղթանակի ձգտելու ծանրակշիռ շարժառիթներ ունեին: Առաջին խաղում հաղթելու դեպքում «Փյունիկը» միանձնյա կգլխավորեր մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ հաղթանակը հնարավորություն կընձեռեր թիմին ամրապնդելու առաջատարի դիրքը:

Սակայն «Փյունիկը» խնդրի միայն առաջին մասը կատարեց, իսկ երկրորդ խաղում ոչ միայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, այլև պարտություն կրեց: «Փյունիկը» ներկայումս ընդամենը մեկ միավորով է գերազանցում «Լոռիին» ու «Բանանցին», 2 միավոր ավելի է վաստակել «Ալաշկերտից»:

«Ալաշկերտի» հետ խաղում էլ «Փյունիկը» կադրային լուրջ խնդիրների առջև կհայտնվի: Բացի վնասվածք ունեցող առաջատար մի քանի ֆուտբոլիստներից, հանդիպմանը չի մասնակցի նաև «Գանձասար-Կապանի»  հետ խաղում խաղադաշտից հեռացված Վահագն Հայրապետյանը:

Դրությունը բարդանում է նաև նրանով, որ իր սաների գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարելու հնարավորությունից զրկված է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: Նա նախորդ խաղում հեռացվել էր տեխնիկական գոտուց:

«Ալաշկերտը» բարելավում է ցուցանիշները

Թիմում տեղի ունեցած մարզչական փոփոխություններից հետո վերջին երկու հանդիպումներում «Ալաշկերտը» հաջող հանդես եկավ: Նախ չեմպիոնը Վարուժան Սուքիասյանի պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզչի պարտականությունները կատարած Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ հաղթեց «Լոռիին», ապա Արամ Ոսկանյանն իր վերադարձն «Ալաշկերտ» նշեց «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակով:

Այդ հաղթանակների շնորհիվ «Ալաշկերտը» զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակն ու միացավ չեմպիոնական մրցավազքին, որն ընթացիկ առաջնությունում չափազանց թեժ է լինելու:

Թեև Արամ Ոսկանյանն «Ալաշկերտում» աշխատելու փորձ արդեն ունի, սակայն որոշակի ժամանակ է անհրաժեշտ թիմի խաղը կարգավորելու, չեմպիոնին արժանի մրցելույթներ ունենալու համար: Այդ առումով «Փյունիկի» հետ կայանալիք հանդիպումը շատ հարցերի պատասխանը կարող է տալ:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • «Փյունիկին» վերջապես հաջողվեց վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»: Մինչ այդ առաջնության նախորդ 7 հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ շատ հաջող էր խաղացել «Փյունիկի» հետ՝ տոնելով 3 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Փյունիկն» «Ալաշկերտին» հյուրընկալվելիս հաղթել էր 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ 4-1:
  • Վարուժան Սուքիասյանի օրոք «Ալաշկերտին» այդպես էլ չհաջողվեց հաղթել «Փյունիկին»՝ կրելով մեկ պարտություն, 2 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Հենց սեպտեմբերի 19-ին «Փյունիկից» կրած պարտությունից հետո Վարուժան Սուքիասյանը պաշտոնանկ արվեց:

  • Արդեն 4 խաղ է, ինչ ՀՀ առաջնություններում «Ալաշկերտին» չի հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել է անցյալ տարվա նոյեմբերի 24-ին՝ սեփական հարկի տակ հաղթելով Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ:
  • «Ալաշկերտից» Միհրան Մանասյանի հեռանալուց հետո թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Փյունիկի» հետ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Արտակ Եդիգարյանը՝ խփելով 7 գնդակ: Անցյալ տարվա օգոստոսի 25-ին մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում (5-1) Արտակ Եդիգարյանը հեթ-տրիքի հեղինակ էր դարձել, որն առաջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում:
  • Հանդիպմանը մասնակցելու դեպքում ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: Նա այդ ցուցանիշով կլինի հանդիպման ամենափորձառու ֆուտբոլիստը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան՝ 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 11 գոլ:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Փյունիկ»

«Ալաշկերտ»

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Լոռին» հաղթել է ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմին

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)