fbpx

Գևգեոզյանի փայլուն գոլային փոխանցումը, Ադամյանն այս անգամ զարմանալիորեն «լռեց» (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 9-րդ տուր․ «Գրոյտեր Ֆյուրտ» 1-1 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին։ Ադամյանը 2-րդ Բունդեսլիգայի նախորդ 3 խաղում միասին դարձել էր 4 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է բաժանում «Բոխումի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Ռուբին» 1-0 «Ուրալ»․ «Ուրալից» Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, իսկ «Ռուբինից» Խորեն Բայրամյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 62-րդ րոպեին։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է բաժանում «Ախմատի» հետ, իսկ «Ռուբինը» եզրափակում է լավագույն քառյակը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ժետիսու» 1-1 «Շախտյոր Կարագանդա»․ «Ժետիսուից» Էդգար Մալաքյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, Կամո Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ «Շախտյորից» Գեղամ Հարությունյանը խաղադաշտ է դուրս եկել 75-րդ րոպեին՝ փոխարինելով Գևորգ Նաջարյանին։ Վերջինս 14-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 4-5-րդ տեղերն է կիսում «Օրդաբասիի» հետ, իսկ «Շախտյոր Կարագանդան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Արգենտինայի Սուպերլիգա, 8-րդ տուր․ «Խիմնասիա Լա-Պլատա» 1-0 «Գոդոյ Կրուզ»․ Մաուրո Գևգեոզյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 67-րդ րոպեին։ Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ «Խիմնասիա Լա-Պլատան» 26 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է բաժանում «Վելես Սարսֆիլդի» հետ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 5-րդ տուր․ «Դոքսա» 2-1 «Ենոսիս»Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ենոսիսը» 12 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է կիսում «Երմիսի» հետ։ «Ենոսիսն» անցկացրած 5 մրցավեճում տոնել է ընդամենը մեկ հաղթանակ՝ կրելով 4 պարտություն։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 9-րդ տուր․ «Վարդար» 3-0 «Ակադեմիա Պանդև»․ Տիգրան Բարսեղյանը հայտավորված չի եղել այս հանդիպմանը։ «Վարդարը» 10 թիմի պայքարում ամրապնդվել է առաջատարի դիրքում՝ 2-3-րդ հորիզոնականները կիսող «Շկենդիային» ու «Ակադեմիա Պանդևին» գերազանցելով 7-ական միավոր։

Բելգիայի Սուպերլիգա, 10-րդ տուր․ «Էուպեն» 1-2 «Անտվերպ»․ Իվան Յագանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 86-րդ րոպեին։ Կլոդ Մակելելեի գլխավորած թիմը 16 ակումբից բաղկացած առաջնությունում ընթանում է 12-րդ տեղով։

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 25-րդ տուր․ «Գյոթեբորգ» 2-2 «Տրելեբորգս»․ Անդրե Չալըշըրը վնասվածքի պատճառով բացակայել է հայտացուցակից։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 11-12-րդ հորիզոնականներն է կիսում «Էլֆսբորգի» հետ։

Խորվաթիայի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Գորիցա» 2-1 «Ռիեկա»․ Դավիթ Արշակյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում և փոխարինման մտել 90-րդ րոպեին։ «Գորիցան» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մաուրո Գևգեոզյանի հաղթական գոլը «Բրաուն դե Ադրոգեի» դեմ խաղում (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

Վարազդատ Հարոյանը փորձել է կրկնել Լիոնել Մեսիի ապշեցուցիչ հնարքը (տեսանյութ)

Դավիթ Արշակյանը խաղաց թե՛ Բարսեղյանի, թե՛ Մալաքյանի թիմերի դեմ՝ նաև դառնալով գոլի հեղինակ

Էմիլիանո Սալան նաև հայ գլխավոր մարզիչ է ունեցել

Կամո Հովհաննիսյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ժետիսուին» ընկերական խաղում (տեսանյութ)

Լեգեոներների լիմիտ. Էդգար Մալաքյանը կոշտ պատասխան է տվել Աբրահամ Խաշմանյանին

Բայրամյան. «Վախեցա մեկնել «Պարմա»՝ կրկնակի փորձաշրջան անցնելու»

Գևորգ Ղազարյանի գրառումը մտորելու առիթ է տալիս

«Հայաստանում, ինչպես հասկանում եմ, արդեն չունեն հայ ֆուտբոլիստների կարիքը»․ Էդգար Մալաքյանը խոսել է «Պետրոլուլ» տեղափոխության մասին

Պաշտոնական․ Էդգար Մալաքյանը կարիերան կշարունակի Ռումինիայում (լուսանկարներ)

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Լիգա-1-ում հանդիպեցին Միշել Տեր-Զաքարյանի ներկայիս և նախկին թիմերը (տեսանյութ)

Դիեգո Սիմեոնեի որդին և Մաուրո Գևգեոզյանը՝ թիմակիցներ

Խորեն Բայրամյան․ «ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին լուրը խոսակցությունների մակարդակի վրա է»