Խուլեն Լոպետեգիին հարցրել են՝ մտածո՞ւմ է հրաժարականի մասին - VNews
Բաժիններ

Խուլեն Լոպետեգիին հարցրել են՝ մտածո՞ւմ է հրաժարականի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում «Ալավեսից» նվազագույն հաշվով կրած պարտության փաստը։

«Անխոս, մենք շատ հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք հաղթել։ Լավ սկսեցինք հանդիպումը, ստեղծեցինք պահեր, բայց չկարողացանք դրանք գոլի վերածել։ Կարծում եմ՝ «Ռեալն» այս խաղում արժանի չէր պարտության։

Մեր բախտը չի բերում, քանի որ այսօր էլ վնասվածք ստացավ 2 ֆուտբոլիստ։ Մենք պետք է որքան հնարավոր է արագ վերադառնանք հաղթական ուղի։ Բացասական բոլոր հանգամանքները միաժամանակ համընկան։ Մեզ համար շատ օգտակար կլինի հավաքականների խաղերով պայմանավորված դադարը, այն մեզ կօգնի վերամիավորվել։

Չեմ մտածում հրաժարականի մասին։ Մենք ընդամենը 3 միավոր ենք զիջում առաջատարին («Ռեալը» և «Բարսելոնան» վաստակել են 14-ական միավոր, սակայն կատալոնական թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել՝ խմբ․)։

Ինչ վերաբերում է թիմին ելույթին, ապա ինչ-որ բաներ ստացվում են, ինչ-որ բաներ՝ ոչ։ Վստահ եմ, որ գոլերը կգան, հաղթանակները՝ նույնպես։ Մենք այս պահին բարդ իրավիճակում ենք։ Իհարկե, մարզիչը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա։

Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը, բայց մենք լավ հեռանկարներ ունենք։ Հիմա ընդամենը հոկտեմբերն է, իսկ մենք առաջատարից հետ ենք մնում 3 միավոր։ Մենք մտադիր ենք չեզոքացնել այդ տարբերությունը որքան հնարավոր է արագ»,- Լոպետեգիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

La Republica. Ռոնալդուն կարծում է, որ իր խնդիրների մեղավորը Ֆլորենտինո Պերեսն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնայի» նախկին նախագահ․ «Եթե «Ռեալն» առաջատար լիներ, Լա լիգան վաղաժամ կավարտեին»

Գարեթ Բեյլը վիրավորված է

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

Գարեթ Բեյլ. «Չեմ հասկանում` ինչու է իմ սերը գոլֆի նկատմամբ խնդիր շատերի համար»

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

«Շալկեի» 19-ամյա հարձակվողը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

Զիդանը խախտել է մեկուսացման ռեժիմը

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

«Մի օր ես կվերադառնամ»․ Կասիլյասը հիշել է «Ռեալում» անցկացրած իր վերջին խաղը

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Վինիսիուս. «Ռեալը» «Բարսելոնայից» ավելի լավն էր Պրեմիերայի 2 խաղերում»

Ռիվալդոն Բեյլին նախկին փառքը վերադարձնելու տարբերակ է առաջարկում