fbpx

Պորտուգալիայի վարչապետի հայտարարությունը Ռոնալդուի գործի վերաբերյալ

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հանդես է եկել ի պաշտպանություն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ամերիկուհի Քեթրին Մայորգան դատի է տվել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին՝ հայտարարելով, որ Լաս Վեգասում 2009 թվականին ենթարկվել է սեռական ոտնձգության։ Հաղորդվում է, որ աղջիկը 2010 թվականին համաձայնության է եկել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ իր լռության դիմաց ստանալով 375 հազար դոլար։ Սակայն շաբաթներ առաջ կրկին հիշել է վաղեմի իրադարձությունը։

«Մարդիկ պետք է մի բան հասկանան, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Չի կարելի ինչ-որ մեկին մեղավոր համարել միայն նրա համար, որ կա մեղադրանք։ Ռոնալդուն անքննարկելի պրոֆեսիոնալ է, անհավանական մարզիկ, նա բարձրացնում է Պորտուգալիայի հեղինակությունը և վարկանիշը»,- Կոշտայի խոսքերը մեջբերում է AP-ն։

Նշենք, որ Ռոնալդուն երեկ գոլի հեղինակ է դարձել թուրինյան թիմի կազմում՝ գրավելով «Ուդինեզեի» դարպասը։

Դիբալա. «Մեսին և Ռոնալդուն այլմոլորակայիններ են. ես ձգտում եմ մարդկանց մեջ լինել լավագույնը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յուվենտուսն» «աչքերը փակ» հաղթեց Ա Սերիայի հետնապահներից մեկին (տեսանյութ)

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Ռոնալդուի ֆանտաստիկ վիճակագրությունը «Յուվենտուսի» կազմում

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Բենզեման հավասարվել է Մեսիին

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

Ռեմսին մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային» հանուն «Յուվենտուսի»

Կիելինիին հիացրել է Ռոնալդուն

Մարսելո. «Ես կհեռանամ «Ռեալից» միայն մի դեպքում»

Մեկ այլ մադրիդյան դերբի՝ այս անգամ «Յուվենտուսի» աստղի համար