fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Չիրացված առավելություն

«Արարատ» – «Դինամո» Մոսկվա`  1-1 (0-1), 3-5՝  11մ

Երևան, 7 հոկտեմբերի, «Հրազդան» մարզադաշտ, 55 հազար հանդիսական:

Մրցավար՝ Թոֆիկ Բահրամով (Բաքու):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 4, Սուրեն Մարտիրոսյան – 4, Արմեն Սարգսյան – 4, Ալեքսանդր Կովալենկո – 4, Նորայր Մեսրոպյան – 4, Արկադի Անդրեասյան – 4, Սերգեյ Բոնդարենկո – 4, Լևոն Իշտոյան – 4, Նազար Պետրոսյան – 4, Հովհաննես Զանազանյան – 4, Նիկոլայ Ղազարյան – 4 (Էդուարդ Մարգարով, 65 – 4):

«Դինամո» – Վլադիմիր Պիլգույ – 4, Վլադիմիր Բասալաև – 4, Սերգեյ Նիկուլին – 4, Վլադիմիր Կոմարով – 4, Վլադիմիր Դոլբոնոսով – 4, Ալեքսեյ  Պետրուշին – 4, Յուրի Կուրնենին – 4 (Միխայիլ Գերշկովիչ, 77 – ա/գ), Օլեգ Դոլմատով – 4, Անատոլի Կոժեմյակին – 4, Ալեքսանդր Մախովիկով – 4, Գենադի Եվրյուժիխին -4:

Գոլերը՝ Կուրնենին 3՛, Անդրեասյան 50՛:

Զգուշացվեցին Պետրուշինն ու Անդրեասյանը:

11մ հարվածներն իրացրին Կովալենկոն, Դոլմատովը, Իշտոյանը, Պետրուշինը, Կոժեմյակինը, Պետրոսյանը, Մախովիկովը, Եվրյուժիխինը:

11մ հարվածները չիրացրին Մարգարովը (գնդակը հետ մղեց Պիլգույը) և Մարտիրոսյանը:

Առաջնության 26-րդ տուրում «Արարատը»  հյուրընկալեց մրցանակային տեղի հավակնորդ Մոսկվայի «Դինամոյին», որը 6 միավորով զիջում էր արարատցիներին՝ ընթանալով 3-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչման համար պայքարում առաջնության վերջնագծում բավական անհաշտ պայքար էր ծավալվել «Արարատի» և Կիևի «Դինամոյի» միջև, որն ընդամենը մեկ միավորով էր հետ մնում արարատցիներից:

Ուստի յուրաքանչյուր «սայթաքում» կարող էր ճակատագրական լինել ոսկե մեդալների համար մղվող մրցավազքում: Իրոք որ պատասխանատվությունը շատ մեծ էր: Դա չէր կարող հոգեբանորեն չազդել արարատցիների վրա: Դրությունը բարդանում էր նաև նրանով, որ այս խաղից ընդամենը 3 օր հետո «Արարատը» Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Կիևի «Դինամոյի» հետ պետք է վիճարկեր ԽՍՀՄ գավաթը:

«Դինամոն» արդեն Մոսկվայում էր, որտեղ 26-րդ տուրում մրցելու էր ԲԿՄԱ-ի հետ: Այնպես որ գավաթի եզրափակչի մասնակիցների համար 26-րդ տուրի հանդիպումն ուժերի վերջին փորձարկումն էր վճռորոշ մրցախաղից առաջ:

«Արարատը» հաղթելու վճռականությամբ էր խաղադաշտ դուրս եկել: Հաղթանակի հավատով էին մարզադաշտի տրիբունաներում տեղ զբաղեցրել նաև թիմի բազմահազար երկրպագուները: Սակայն, ցավոք այդ օրն «Արարատին» վիճակված չէր հաղթանակ տոնելու:

Տարօրինակ գոլ խաղասկզբում, որ խառնեց արարատցիների «խաղաքարտերը»

Դինամոյականներն իրենց հիմնական ուշադրությունը բևեռել էին պաշտպանությանը: Նրանք անհատական հսկողության տակ էին առել մեր հարձակվողներին և յուրաքանչյուր գնդակի համար ակտիվ պայքար էին մղում: Դժվար է ասել, թե ինչպիսի ելք կունենար հանդիպումը, եթե խաղասկզբում տեղի չունենար անսպասելի պատահարը:

Հանդիպման 3-րդ րոպեին գնդակին տիրած Կուրնենինը մոտ 30 մետրից գնդակն ուղարկեց «Արարատի» տուգանային հրապարակ: Աբրահամյանը դուրս էր եկել դարպասից որսալու գնդակը, սակայն այն դիպչելով Մեսրոպյանին, շեղեց ուղղությունն ու հայտնվեց դարպասում:

Բաց թողած գոլից հետո արարատցիների մոտ նյարդայնություն ու ավելորդ շտապողականություն դրսևորվեց, ինչը նրանց խանգարում էր արդյունքի հասնել: Իսկ ահա դինամոյականները ոգևորված հաջողությունից, կրկնապատկված եռանդով սկսեցին գործել՝ դիմելով պրեսինգի, որով երևանցիներին զրկեցին գնդակն ազատ ընդունելու հնարավորությունից:

Արարատցիներից մոտ 20 րոպե պահանջվեց հյուրերի նման խաղաոճին հարմարվելու և հակախաղ գտնելու համար: Արարատցիները փորձեցին մրցակցի դարպասը գրավել հեռահար հարվածներով, սակայն հիանալի խաղ ցուցադրեց Պիլգույը՝ հետ մղելով Զանազանյանի, Բոնդարենկոյի, Կովալենկոյի և Իշտոյանի հարվածները: Երկու անգամ էլ Անդրեասյանը փորձեց գլխի հարվածով խոցել դարպասը, սակայն Պիլգույը կրկին գերազանց խաղաց:

Միայն երկրորդ խաղակեսի սկզբում արարատցիներին վերջապես հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Կովալենկոն միանալով թիմի գրոհին, ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Անդրեասյանին, որն էլ մոտ տարածությունից վերջապես գրավեց դարպասը: Դա առաջնությունում «Արարատի» ռմբարկուի 13-րդ գոլն էր:

Խաղի վերջին 20 րոպեներն անցան փոխնիփոխ գրոհներով: Նախ Անդրեասյանի անսպասելի հարվածից հետո Պիլգույը մի կերպ գնդակը հանեց անկյունային, ապա Աբրահամյանը ցուցադրեց իր վարպետությունը՝ հետ մղելով Եվրյուժիխինի հարվածը: «Արարատին» կարող էր հաղթանակ պարգևել Իշտոյանը, ով հիանալի դրիբլինգի շնորհիվ հետևում թողնելով երկու պաշտպանի, գնդակն ուղարկեց դարպասի վերևի անկյունը: Սակայն Պիլգույի ֆանտաստիկ սեյվը դինամոյականներին փրկեց վերահաս գոլից:

Ունենալով խաղային զգալի առավելություն, արարատցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել: Երկրորդ շրջանի հանդիպումներում «Արարատը» ստիպված էր 3-րդ անգամ իր բախտը փորձել 11մ հարվածաշարում: Եվ կրկին արարատցիներն անհաջողության մատնվեցին՝ 11մ հարվածներից իրացնելով միայն 3-ը: Ընդ որում թիմի 11մ հարվածների հիմնական իրացնողներ Զանազանյանն ու Անդրեասյանն այս անգամ չմոտեցան 11մ նշակետին: Վերջինս Ռոստովի ԲՄԱ-ի հետ խաղում երկու 11մ հարված չիրացնելուց հետո չհամարձակվեց իր վրա վերցնել պատասխանատվությունը:

Իհարկե, ցավալի էր, որ այդքան ջանք ու եռանդ ներդնելով և բարձրակարգ խաղ ցուցադրելով, արարատցիները խաղադաշտից պարտված հեռացան: Դեռ լավ էր, որ Կիևի «Դինամոն» էլ Մոսկվայում 0-3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին, և արարատցիները պահպանեցին առաջատարի իրենց դիրքը:

Հարկավոր էր շուտ մոռանալ այդ անհաջողությունն ու ողջ ուշադրությունը բևեռել գավաթի եզրափակիչ հանդիպման նախապատրաստությանը: Չէ՞ որ ընդամենը 3 օր անց Մոսկվայում վճռվելու էր բյուրեղապակյա գավաթի բախտը: 19 տարի անց պատվավոր մրցանակը կրկին վիճարկելու էին «Արարատն» ու Կիևի «Դինամոն»:

Աշոտ Հայրապետյան 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին

Կյանքից հեռացել է լեգենդար Ալյոշա Աբրահամյանը

Գոլ դաշտի կենտրոնից. շաբաթվա լավագույն գոլը «Դինամոյի» պաշտպանը հեղինակեց (տեսանյութ)

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» զիջեց առաջատարի դիրքը

0-5 հաշիվը՝ 4-րդ անգամ․ Որն է հայկական թիմերի ամենախոշոր հաշվով պարտությունը եվրագավաթներում

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

Որն է հայկական միակ ակումբը, որ Եվրոպայում պայքարից դուրս է թողել ռումինական թիմի