Ավարտված հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը ժամանակավորապես գլխավորել են հաղթանակներ տոնած «Լոռին» և «Բանանցը», որոնք ունեն 20-ական միավոր։ «Փյունիկը» 18 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, սակայն իր հանդիպումը կանցկացնի ժամը 18։00-ին՝ «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելով չեմպիոն «Ալաշկերտին»։
«Շիրակը» 9 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ «Արցախը» 6 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում։