Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Տերին պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։
«Ֆուտբոլիստի կարգավիճակում անցկացրած անհավանական 23 տարիներից հետո ես ընդունել եմ որոշում, որ այժմ ճիշտ ժամանակն է ավարտելու կարիերաս։ Ես պետք է սկսեմ իմ կյանքի նոր գլուխը նոր մարտահրավերներով»,- գրել է Տերին «Ինստագրամի» իր էջում։
Հիշեցնենք՝ անգլիացին սեպտեմբերին մոտ էր Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն, սակայն ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո հրաժարվել էր այդ ակումբի հետ պայմանագիր ստորագրելու մտքից։ Այդ մասին խաղացողը հայտարարել էր «Ինստագրամի» իր էջում, ապա հեռացրել տվյալ գրառումը։
Տերին «Չելսիի» գլխավոր թիմում հանդես է եկել 1998-2017թթ․, ինչից հետո մեկ մրցաշրջան է անցկացրել «Աստոն Վիլայի» կազմում։ Պաշտպանը 5-ական անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր, 3 անգամ նվաճել է Անգլիայի Լիգայի գավաթը, նաև մեկական անգամ գլխավերևում է պահել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթները։
«Լիվերպուլը» և«Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին և հավասարվեցին «Չելսիին» (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո